Այսօր, ըստ նախատեսված օրակարգի՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետք է այցելեր Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անդրադարձավ այդ հարցին և նկատեց, որ այն, ինչ ինքն է ասում, պարզ ենթադրություն չէ:
Հովհաննիսյանի խոսքերով՝ վերջին պահին օրակարգային այնպիսի հարցեր են առաջացել, որոնք Հայաստանը դեռևս իր ներքին քննարկմանը պետք է ենթարկեր. «Դրա համար էլ որոշվել է այցը հետաձգել: Այն չեղյալ չի համարվել, պարզապես հետաձգվել է, որովհետև առաջացել են հարցեր, որոնց պատասխանը Հայաստանը որպես պետություն դեռևս պետք է քննարկի»: