Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Թբիլիսիում Շերոն Սթոունի բարեգործական ընթրիքը հավաքել է մոտ 1 միլիոն դոլար

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ Թբիլիսիում կայացած բարեգործական ընթրիքը հավաքել է 1.5 միլիոն լարի (945.000 դոլար)։ Վրաց գործարարներն այդ ընթրիքին մասնակցելու համար ստիպված են եղել գնել 5000-10,000 լարի (3150-6300 ամերիկյան դոլար) արժեցող տոմսեր։

Բարեգործական ընթրիքին նախորդել է 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմին նվիրված «Օգոստոսի 5 օրը» ֆիլմի շնորհանդեսը։ Դրան ներկա է գտնվել ֆիլմի նկարահանող խումբը, այդ թվում՝ ֆիլմի ռեժիսոր Ռեննի Հառլինը, դերասան Էնդի Գարսիան և հատուկ հրավիրված հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունը։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներկա չի գտնվել ֆիլմի շնորհանդեսին, սակայն մասնակցել է բարեգործական ընթրիքին, ուր և հայտարարել է. «Թեև այս ֆիլմն իրավիճակ չի փոխի, Վրաստանի տարածքները կշարունակեն մնալ օկուպացված, իսկ փախստականները չեն վերադառնա իրենց տները, այնուամենայնիվ, ֆիլմը կարևոր է համայն աշխարհի և առաջին հերթին Վրաստանի համար։ Այս ֆիլմի միջոցով մարդիկ համայն աշխարհում կտեսնեն, թե ինչ են զգացել ու մտածել իրենց անկախության համար պայքարած իմ համաքաղաքացիները»։

Ռեննի Հառլինն ու Էնդի Գարսիան իրենց հերթին հայտարարել են, որ այդ ֆիլմը նկարահանել են հերոսական փոքր քաղաքում, որը ցանկացել է պահպանել իր ազատությունը։ Հառլինը նշել է, որ ԱՄՆ-ում իրենց ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 19-ին, որից հետո շատ ամերիկացիների համար Վրաստանը կդառնա առավել հասկանալի ու մոտ երկիր։

Նշվում է, որ բարեգործական ընթրիքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է 2008 թվականին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում