Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դաշնակցությունը ևս երկխոսում է

«Անկախ նրանից կոալիցիայի կազմի մեջ ենք եղել, թե կոալիցիայից դուրս, իշխանության հետ մենք անընդհատ երկխոսության մեջ ենք եղել, որովհետև երկխոսությունն աշխատաոճ է, այլ ոչ՝ նպատակ, չնայած կան քաղաքական ուժեր, որոնց թվում է, որ երկխոսությունն ինքնին նպատակ է և դրանից էլ առաջանում են տարբեր անախորժ իրավիճակներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով ՀՅԴ-ի գործունեությունը գարնանային նստաշրջանի ընթացքում, հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Որպես ՀՅԴ-իշխանություն երկխոսության արդյունք Հովհաննիսյանը նշեց մասնավորապես Ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումները: Նա նկատեց, որ չնայած ԸՕ-ի շուրջ մի շարք սկզբունքային հարցեր դուրս են մնացել, սակայն ԸՕ-ի բարեփոխման մեջ Դաշնակցությունը կարողացել է խաղալ հսկայական դեր. «Այդքան դրական բարեփոխումներ երբեք չի հաջողվել անցկացնել, նույնիսկ երբ մենք կոալիցիայի մեջ էինք: Այս նվաճումը որպես երկխոսության արդյունք կարևո՞ր է, թե ոչ»:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ իրենք ողջունում են երկխոսությունը, քանզի այն ինքնին լավ բան է և ուրախ են, որ մեկ քաղաքական ուժ ևս նման գործընթաց է սկսել: Հովհաննիսյանը, մեջբերելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրսյանի ելույթից մի հատված, որտեղ նշվում է, թե ՀԱԿ-ը կարողացել է ապահովել միջազգային այնպիսի աննախադեպ ճնշում, որը երբեք չէր եղել և դա էլ ապահովում է ընդդիմադիր ուժերի հաղթանակը, ասաց. «Ես այստեղ ամբողջությամբ համաձայն եմ Տեր-Պետրոսյանի հետ: Նրանք իսկապես հրավիրեցին Հայաստանի վրա աննախադեպ ճնշում: Բայց ես խիստ կասկածում եմ, որ այդ ճնշումը Հայաստանում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ կիրառվեց»:

Հովհաննիսյանի խոսքերով, այն, որ միջազգային հանրությունը չքննադատեց Վրաստանի դեպքերը, Վենետիկի հանձնաժողովը չընդունեց Դաշնակցության ներկայացրած ԸՕ-ի նախագիծը, ցույց է տալիս, որ նրանց հետաքրքրությունն այն ընմդդիմությունը չէ, որն իրական ժողովրդավարության համար է պայքարում. «Նրանց ճնշումը Հայաստանի վրա ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ չէ, այլ Ղարաբաղի ուղղությամբ է միայն»:

Ըստ Հովհաննիսյանի, միջազգային հանրության կողմից օգնություն չի ստանա այն ուժը, որը պառլամենտում «կռիվ է տալիս» ԸՕ-ն լավը դարձնելու համար, այլ միայն այն ուժը, որը կապահովի ճնշում Ղարաբաղի հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում