Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

2010 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Գեղարքունիքում հարսը գոմում խեղդամահ էր արել սկեսուրին ու կատարվածը ներկայացրել որպես ինքնասպանություն

2010 թվականի հունվարի 25-ին Գեղարքունիքի գյուղերից մեկն ալեկոծվեց «Թամարիկը իրեն կախել է» լուրից: Գյուղացիները չէին հավատում, որ Թամարիկ Պ.-ն կարող էր ինքնասպան լինել: Գյուղում խոսում էին՝ Թամարիկը ոչ մի խնդիր չուներ, կարիքի մեջ չէր… Մարդիկ անհավանական էին համարում, որ իրենց ճանաչած Թամարիկը կախվել ու վերջ է տվել կյանքին:

Գյուղացիները գիտեին, որ Թամարիկն անհաշտ է հարսի՝ Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարող որդու կնոջ՝ Մարգոյի (անունը փոխված է) հետ:

Թամարիկն ու Մարգոն նույն հարկի տակ էին ապրում, Մարգոն երկու անչափահաս երեխա էր մեծացնում: Հենց երեխաների ներկայությամբ էլ օրնիբուն կռվում էին հարս ու սկեսուր: Բայց գյուղացիները դա այնքան լուրջ խնդիր չէին համարում, որ կապեին Թամարիկի մահվան հետ՝ ո՞ր տանը չկա հարս-սկեսուր հակամարություն:

Թամարիկի մահվան մասին գյուղին հայտնի էր դարձրել հենց Մարգոն՝ Թամարիկի հարսը: Սկզբում նա զանգել էր հարազատներին ու հարևաններին, հարցրել էր՝ նրանց տանը չէ՞, արդյոք, Թամարիկը:

Որոշ ժամանակ անց Մարգոն զանգել էր բարեկամներին ու լաց լինելով ասել էր, թե սկեսուրին գտել է անասնագոմում, խեղճ կինը ինքնասպան է եղել՝ կախել է իրեն:

Հարազատները շտապել էին Թամարիկի տուն: Այն, ինչ տեսել էին, ցնցող տեսարան էր. «Թամարիկի դիակն ընկած էր նախասրահում, գլուխը՝ դռան կողմը, պարանոցին՝ հակի սպիտակ թելը չորս պտույտ փաթաթված»:

Մարգոն աղեկտուր լաց էր լինում, բարեկամները նրան խեթ-խեթ էին նայում, որովհետև բոլորին էր հայտնի, թե ինչ կռիվներ էին անում հարս ու սկեսուր: Մարդիկ չէին մտածում, որ Մարգոն է սպանել Թամարիկին, ուղղակի զայրանում էին, որ նա կեղծ սուգ է կապել բոլորի աչքի առաջ:

Մարգոյի պահվածքը բավական լարված էր՝ նա ձեռքերը անընդհատ սեղմում էր իրար, նստում, ապա կտրուկ ոտքի էր ցատկում, սկսում էր տունը մաքրել ու գործ անելով՝ «խոսում էր» Թամարիկի հետ. «Էս ի՞նչ արեցիր, է՞ս էիր ուզում, ինձ էլ հետդ տար, ես էլ պրծնեմ»:

Երբ Թամարիկի դիակը նախասրահից տեղափոխեցին ու դրեցին անկողնու վրա, Մարգոն դանակ բերեց, արագ-արագ կտրեց պարանոցին փաթաթված թելը, հետո ասաց. «Ի՞նչ եք նստել, էկեք դիակը լողացնենք»: Ոչ ոք տեղից չշարժվեց: Մարգոն վճռական ասաց. «Ուրեմն՝ մենակ կլողացնեմ»:

Մարգոյին չթողեցին դիակը լողացնել: Բարեկամներից մեկը սկսեց հարցուփորձ անել Մարգոյին: Հարցրեց՝ ո՞վ է դիակը գոմից տուն բերել: Մարգոն պատասխանեց, թե ինքն է միայնակ բերել՝ քարշ տալով…

Բարեկամին կասկածելի էր թվում, որ Մարգոն սկեսուրին գոմում կախված տեսնելով՝ անմիջապես աղմուկ չէր բարձրացրել, բարեկամ-հարևաններին չէր կանչել:

Նույն բարեկամը ցանկություն հայտնեց, որ Մարգոն գոմում ցույց տա, թե որտե՞ղ էր կախված սկեսուրը, Մարգոն ինչպե՞ս է իջեցրել նրա մարմինը:

Մարգոն բարեկամի հետ գնաց գոմ, բայց հրաժարվեց բարձրանալ բետոնե պատին, որի վրա իբր թե բարձրացել ու կտրել էր թելը՝ սկեսուրի անշնչացած մարմինը իջեցնելու համար: Մարգոն կարճ ասաց. «Հանկարծ կընկնեմ»:

Բարեկամը նկատեց, որ գոմի առաստաղը բավական բարձր է, Թամարիկը չէր կարողանա բարձրանալ ու ինքն իրեն կախել տանիքի երկաթներից: Բացի դրանից, երկաթները, որոնցից իբր կախվել էր Թամարիկը, ամբողջովին սարդոստայնի մեջ էին, վաղուց դրանց մարդկային ձեռք չէր դիպել…

Քննախույզ բարեկամի հարցերին Մարգոն սկսեց պատասխանել՝ չգիտեմ, չեմ կարող ասել… Բայց նույնիսկ այս պայմաններում բարեկամները դեռ չէին հավատում, որ Մարգոն կարող էր մարդ սպանել… Մտածում էին՝ ո՞վ կարող էր Թամարիկին այդպես սպանել, ո՞ւմ է թաքցնում Մարգոն…

Թամարիկի ինքնասպանության վարկածն առաջ քաշելով՝ Մարգոն աչքաթող էր արել այն հանգամանքը, որ դիակը կենթարկվի դատաբժշկական փորձաքննության: Նա մտածել էր՝ բարեկամներին կկանչի, դիակը կլողացնեն ու երկու օր հետո կթաղեն՝ ի՞նչ ոստիկան, ի՞նչ բժիշկ, բավական է, որ ինքն ասում է՝ Թամարիկը կախել է իրեն…

Սակայն բարեկամները, կասկածելով, որ Թամարիկին սպանել են, ահազանգել էին ոստիկանություն: Դիակն ուղարկվել էր դատաբժշկական փորձաքննության, որի եզրակացությունը փլուզեց Մարգոյի վարկածը:

Փորձագետը եզրակացրել էր, որ Թամարիկի մահը վրա է հասել թթվածնային սուր քաղցից, մեխանիկական շնչահեղձության, պարանոցը մատներով սեղմելու հետևանքով: Թամարիկի պարանոցին հետքեր էին մնացել՝ մատների հետքեր…

Փորձագիտական եզրակացության մեջ արձանագրված էր. «Արյունազեղումներ՝ պարանոցի ենթամաշկային բջջանքներում, մկաններում, ենթալեզվային ոսկրի ու կոկորդի աճառների կոտրվածքներ, շնչափողի աճառային հյուսվածքների վնասումներ, արագահաս մահվան ընդհանուր նշաններ…»:

Մարգոն մասնագետ չէր, նա չգիտեր, որ մատներով մարդուն խեղդելու և պարանով կախվելու դեպքերում պարանոցին տարբեր հետքեր են մնում, պարանոցի ներսից տարբեր վնասվածքներ են առաջանում, և ընդհանրապես՝ սպանությունը քողարկելը շատ դժվար է…

Մարգոն այդպես էլ չլողացրեց սկեսուրի դիակը: Ոստիկանները դեպքի վայր եկան, տեղանքի զննություն կատարեցին, ապա տեղափոխեցին ոչ միայն Թամարիկի դիակը, այլև՝ Մարգոյին: Վերջինիս տարան ոստիկանության բաժին, որտեղ նա կարճ ժամանակ անց խոստովանեց, որ ինքն է սպանել սկեսուրին…

Դեպքի օրը՝ 2010 թվականի հունվարի 25-ին, ժամը 11-ից հարս ու սկեսուր սկսել էին կռվել: Թամարիկը նույնիսկ հարսի եփած սուրճը չէր խմել: Լեզվակռիվը գնալով թեժացել էր:

Մարգոն զանգել էր Մոսկվա՝ ամուսնուն, ասել էր, թե Թամարիկը հունվարի 13-ից իր հետ անընդհատ վիճում է: Ամուսինը սաստել էր կնոջը, ասել էր՝ իրար հետ լեզու գտեք, հանգիստ ապրեք, թե չէ գործերը կթողնեմ ու կգամ: Մարգոն ասել էր՝ չէ, մի գա, ճանապարհածախս պիտի անես, ավելորդ փող ծախսես…

Կեսօրից հետո հարս ու սկեսուրի վեճը թեժացել էր: Թամարիկը թողել-գնացել էր գոմ: Մարգոն էլ գնացել էր նրա հետևից: Շարունակել էին վիճել:

Ըստ Մարգոյի՝ սկեսուրը հրել էր իրեն: Ինքը հետ-հետ էր գնացել, սկեսուրն էլ վայր էր ընկել: Տեսնելով, որ Թամարիկն անօգնական ընկած է, Մարգոն վազել, նստել էր սկեսուրի փորին, մի ձեռքով զսպել էր նրա դիմադրությունը, մյուս ձեռքով սեղմել էր պարանոցը այնքան, մինչև Թամարիկն անշարժացել էր:

Մարգոն սկեսուրին թողել էր գոմում, ինքը տուն էր գնացել: Դպրոցից եկած որդուն փող էր տվել, ուղարկել էր նրբերշիկ առնելու: Ինքը անտարբեր ու անշարժ նստել էր: 9 տարեկան երեխան նրբերշիկը բերել, իր ձեռքով խաշել էր, կերակրել էր մորն ու 4 տարեկան քրոջը: Մարգոն ասել էր՝ 4 հատ նրբերշիկն էլ թող տատիդ համար… Սա երեխան էր պատմել հետագայում…

Հետո Մարգոն երեխաներին տանից ուղարկել էր, Թամարիկի պարանոցին հակի թել էր փաթաթել, դիակը քարշ տալով բերել, գցել էր տան նախասրահում…

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ սպանության պահին Մարգոն գտնվել է հոգեկան լարված վիճակում, բայց այդ լարվածությունը ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի չէր հասել:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թվականի հունիսի 8-ի դատավճռով Մարգոյին մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ու դատապարտեց 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Այս դատավճիռը բողոքարկեց տուժողի իրավահաջորդը՝ Թամարիկի որդին՝ Մարգոյի ամուսինը: Նա պահանջեց, որ իր մորը սպանողի պատիժը խստացվի:

Վերաքննիչ քրեական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ բավարարեց տուժողի իրավահաջորդի բողոքը, Մարգոյի պատիժը խստացրեց մեկ տարով՝ նրան դատապարտելով  7 տարի 6 ամիս ազատազրկման: Դատավորների վրա առավել մեծ ազդեցություն էր թողել Մարգոյի վարքագիծը սպանությունից հետո…

Մարգոյի երկու անչափահաս երեխաները՝ 9 և 4 տարեկան, մեկ օրում զրկվեցին տատիկից, տևական ժամանակով զրկվեցին մայրիկից: Նաև՝ իրենց հոգում ունեցան իրենց մայրիկի կողմից իրենց տանը իրենց տատիկին խեղդամահ անելու դաժան իրականությունը…

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում