Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

TED talks․ Էյմի Մալլինսը և նրա 12 զույգ ոտքերը

Մի անգամ մանկական թանգարանում ես խոսում էի մոտ 300 երեխաների խմբի հետ, 6-8 տարեկան: Եվ ինձ հետ բերել էի արհեստական ոտքերի մի ամբողջ պայուսակ՝ նույն այստեղ բերվածների պես, և դրել էի սեղանի վրա, որպեսզի ցույց տամ երեխաներին: Իմ փորձից արդեն գիտեմ, որ երեխաները բնությամբ շատ հետաքրքրասեր են այն բաների նկատմամբ, ինչի մասին դեռ չգիտեն կամ չեն հասկանում,կամ ինչ անծանոթ է նրանց: Մեծահասակները միշտ սովորեցնում են նրանց վախենալ այն ամենից, ինչ անծանոթ է՝ սահմանափակելով բնատուր հետաքրքրասիրությունը, կամ, խափանելով հարցեր տալը, հույս ունենալով, որ այդպես իրենց երեխաները ավելի դաստիարակված կթվան: Ես վառ պատկերացնում եմ ցածր դասարանի ուսուցչուհուն՝ նախասենյակում կանգնած, ով փորձում էր կարգադրել այդ երեխաներին խոսքերով. «Ինչ էլ անեք, հանկարծ նրա ոտքերին շատ չնայեք»:

Բայց, անշուշտ, այդպես էլ լինելու էր: Այդ իսկ պատճառով ես գնացի այնտեղ, ցանկանալով խրախուսել երեխաներին, որ նայեն և բացահայտեն: Ես պայմանավորվեցի մեծահասակների հետ, որ երեխաները ներս մտնեն մենակ՝ առանց մեծերի մի քանի րոպեով:Դռները բացվեցին և երեխաները հարձակվեցին սեղանի վրա, որտեղ դրված էին արհեստական ոտքերը, ու սկսեցին պրոտեզները կսմթել, բզել և շարժել ոտքերի մատները, ամբողջ ծանրությամբ հենվել վազքի համար նախատեսված պրոտեզների վրա՝ փորձելով թե ինչ կլինի նրանց հետ: Եվ ես ասացի. «Երեխաներ, մի հատ արագ օգնեք ինձ: Այսօր առավոտյան, երբ ես արթնացա, որոշեցի, որ ցանկանում եմ կարողանալ ցատկել տան վրայով. ոչ այդքան մեծ՝ 2-3 հարկանոց: Մտածեք թե ինչ կենդանու, կամ սուպեր հերոսի, կամ մուլտֆիլմի հերոսի, կապ չունի՝ ցանկացած կերպարի, ոտքեր կհագցնեիք իմ վրա, որ կարողանամ բարձր ցատկել»:

Եվ միանգամից լսեցի բղավոցներ. «Կենգուրուի /ագեվազի/» «Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Պետք է լինեն գորտի ոտքեր»: «Ո՛չ: Դա պետք է լինի Go Go Gadget-ի նման»։ «Ո՛չ, ո՛չ: Ինչ-որ մեկը Incredible-ներից»: Եվ այլ նման անվանումներ, որոնք ես նույնիսկ չգիտեի: Հանկարծ մի ութամյա աղջիկ ասաց. «Լսիր, իսկ չե՞ս ցանկանա թռչել կարողանալ»: Եվ բոլորը ինձ հետ միասին հիացած բացականչեցին. «Հաաաա՜…» Ահա այդպես, ես մի կնոջից, ում երեխաները ակնկալում էին տեսնել որպես “հաշմանդամ” վերածվեցի մի այլ մարդու՝ ով ունի այնպիսի ներուժ, որը իրենց համար դեռ անհասանելի էր: Մարդ կարող է ունենալ նույնիսկ գերբնական ուժ: Հետաքրքիր է:

Շատերդ հավանաբար տեսել էիք ինձ TED-ում 11 տարի առաջ, որտեղ բազմիցս անգամ խոսում էին այն մասին, թե ինչպես է այս միջոցառումը փոխում մարդկանց կյանքը՝ և՛ խոսնակների, և՛ մասնակիցների: Եվ ես բացառություն չեմ նույնպես: TED-ի այդ հանդիպումը հաջորդ տասնամյակի ընթացքում հիմք հանդիսացավ իմ կյանքի մյուս փորձությունների համար: Այդ ժամանակ իմ ներկայացրած ոտքերի պրոտեզները համարվում էին այդ ոլորտի վերջին խոսքը: Ես ունեի ածխածնային մանրաթելից պատրաստված արագավազքի համար պրոտեզներ, որոնք կրկնօրինակում էին ընձառյուծի հետևի ոտքերի կառուցվածքը: Նրանք էին, որոնք տեսաք երեկ բեմին: Եվ ահա այս մի զույգը, որոնք շատ նման են բնականին, իրականում՝ ներկած սիլիկոնե ոտքեր են:

Այսպիսով, այս անգամ ես ունեի հնարավորություն հրավիրելու այն մարդկանց, ովքեր հեռու են ավանդական բժշկական պրոտեզավորման ոլորտից, որպեսզի ներդնեն իրենց տաղանդը գիտության և արվեստի մեջ՝ պատրաստելով արհեստական ոտքեր:Այնպես, որ մենք այլևս չտարանջատենք ձևը, ֆունկցիան և էսթետիկականը՝ տալով նրանց տարբեր արժեքներ: Բարեբախտաբար, շատերը արձագանքեցին իմ այդ հրավերին: Հետաքրքիրն այն էր, որ ես սկսեցի այս նախաձեռնությունը ևս մեկ TED մասնակցի՝ Չի Թերլմանի հետ, ով, հուսով եմ, այսօր այստեղ նստած է։ Այն ժամանակ նա ID ամսագրի խմբագիրն էր, և նա ինձ հատկացրեց ամսագրի գլխավոր էջը։

Այն դարձավ մի աներևակայելի ճամփորդության, հետաքրքիր հանդիպումների սկիզբ։ Ինձ շատ տեղերից հրավիրում էին խոսելու վազքի համար նախատեսված արհեստական ոտքերի մասին։ Մարդիկ մոտենում էին ինձ համաժողովին, իմ ելույթից հետո, տղամարդիկ և կանաք։ Եվ հիմնականում խոսակցությունը ընթանում էր այսպես. «Գիտեք, Էյմի, դուք շատ հմայիչ եք։ Դուք բոլորովին նման չեք հաշմանդամի»։  Ես մտածում էի. «Դա հիանալի է, որովհետև ես նույնպես ինձ չեմ համարում հաշմանդամ»: Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ կարելի է խոսել գեղեցկության մասին։ Ինչպիսի՞ն պետք է լինի գեղեցիկ կինը։ Որո՞նք են սեքսուալ մարմնի չափանիշները։Եվ եթե խոսենք հասկացությունների մասին, ապա ի՞նչ ենք հասկանում ասելով հաշմանդամ։ Օրինակ, Պամելա Անդերսոնի մարմնում ավելի շատ սիլիկոն կա, քան իմ։ Բայց ոչ ոք չի ասում, որ նա հաշմանդամ է։

Այսպիսով, այդ ամսագիրը, գրաֆիկական դիզայներ Պիտել Սավիլի միջոցով ընկավ նորաձևության դիզայներ Ալեքսանդր Մաքքուինի և ֆոտոնկարիչ Նիկ նայթի ձեռքը, ովքեր նույնպես հետաքրքրված էին նույն հարցով, ինչ ես։ TED-ի հանդիպումից երեք ամիս անց ես հայտնվեցի ինքնաթիռում՝ գնում էի Լոնդոն, իմ առաջին ֆոտո նկարահանումների, ահա այս շապիկի համար։ Նորաձև՞ է։ Դրանից երեք ամիս անց ես մասնակցեցի Ալեքանդր Մաքքունի նորաձևության ցուցադրությանը։ Ես հագել էի աճյունի փայտից փորագրած ոտքեր։ Ոչ ոք չկռահեց, որ նրանք արհեստական են, բոլորը կարծում էին, որ ուղղակի փայտից պատրաստած երկարաճիտ կոշիկներ են։ Ահա, նրանք այստեղ են։ Խաղողի ողկույզներ, մագնոլիաներ – ուղղակի հիանալի են: Ամեն ինչում հարկավոր է պոեզիա։ Նույնիսկ անհետաքրքիր և անտեսված առարկան պոեզիան տեղափոխում է արվեստի ոլորտ։ Մարդկանց վախեցնող առարկան այն կարող է փոխել այնպես, որ մարդիկ սկսեն նայել, խորասուզվել նրա մեջ և միգուցե սկսեն հասկանալ այն։

Իմ մյուս արկածը ապացուցեց դա։ Նկարահանող Մեթյու Բառնիի ֆիլմում “The Cremaster Cycle” խորագրով ես հանկարծակիորեն հասկացա, որ իմ ոտքերը կարող են քանդակ հանդիսանալ։ Եվ այդ պահից սկսած ես սկսեցի այլ կերպ ընկալել մարդկային ոտքերը՝ ոչ միայն որպես միակ էսթետիկական նորմա։ Մենք ստեղծեցինք այն, ինչ մարդիկ կանվանեին ապակե ոտքեր, բայց իրականում նրանք պատրաստված էին պոլիուրետանից, որոնցից բոուլինգի գնդակներն են նաև պատրաստում։ Շա՜տ ծանր են։ Հետո մենք պատրաստեցինք այս ոտքերը` պատված հողով, որոնց միջից աճում էր կարտոֆիլ, իսկ վերևում` ճակնդեղ, սիրունիկ ոտքի մատիկներով։ Սա էլ է լավ նկար։Մի ուրիշ կերպար՝ կիսակնոջ, կիսա-ընձառյուծի: Սա մի փոքրիկ մեծարանք է ինձ, որպես մարզիկի։ 14 ժամ տևեց այս պրոտեզների շպարումը, որպեսզի ստանանք այս էակի կերպարը՝ միաձուլված թաթերով, ճանկերով և շուրջը պտտվող պոչով՝ մողեսի պես։ Հետո մենք պատրաստեցինք ևս մեկ զույգ ոտքերի պրոտեզներ՝ ծովամորի շոշափուկի նման։ Նույնպես պոլիուրետանից են։ Միակ նպատակը, որի համար կարող են ծառայել այս ոտքերը, ֆիլմի շրջանակներից դուրս՝ դա արթնացնել զգացմունքները և բոցավառել երևակայությունը։ Այնպես որ երևակայությունը կարևոր է։

Այսօր ես ունեմ բազմաթիվ ոտքերի պրոտեզներ, որոնք պատրաստվել են տարբեր մարդկանց կողմից ինձ համար: Եվ նրանցից ամեն մեկը փոխում է իմ վերաբերմունքը ոտքերիս տակ գտնվող մակերեսի նկատմամբ։ Ես նաև կարող եմ փոխել իմ հասակը։ Ես ունեմ 5 հատ տարբեր բարձրության ոտքեր։  Այսօր իմ հասակը 185 սմ է։ Այս ոտքերը պատրաստվել էին մոտ մեկ տարի առաջ Դորսեթ Օրթոպեդիկ կենտրոնում, Անգլիայում։ Երբ ես բերեցի նրանք ինձ հետ Մանհեթեն, և հագա մի շատ մոդայիկ տոնախմբության ժամանակ, մի աղջիկ, ով տարիներ ի վեր գիտեր ինձ 173 սմ բնական հասակով ուղղակի ապշել էր, երբ տեսավ ինձ։ Նա ասաց. «Բայց դու այնքան բարձրահասակ ես»։ Եվ ես ասացի. «Գիտեմ։ Հավե՞ս է չէ»։ Այն ինչ-որ չափ նման է հավելյալ ոտնափայտեր կրելուն: Բայց արդեն դժվարանում եմ ցածր դռների միջով անցնել՝ չէի սպասում, որ դա երբևէ այդպես կլինի: Եվ դա ինձ զվարճացնում էր։ Նա նայեց ինձ ու ասաց. «Էյմի, դա արդարացի չէ»։  Եվ ամենացնցողը այն էր, որ նա ասում էր դա ամենայն լրջությամբ։Դա արդարացի չէ, որ դու կարողանում ես փոխել քո հասակը, ըստ քո ցանկության։

Այդ ժամանակ ես հասկացա, որ հաշմանդամի երկխոսությունը հասարակության հետ խորիմաստորեն փոխվել է վերջին տասնամյակի ընթացքում: Այն այլևս թերությունները հաղթահարելու մասին չէ: Այն ավելի շատ զարգացման, ավելացման մասին է: Երկխոսություն է ներուժի մասին: Արհեստական վերջույթը այլևս կորստի խորհրդանիշ չէ: Այն նշանակում է, որ այն մարդը, ով կրում է դա, կարող է լրացնել տվյալ բացը ցանկացած բանով, ինչ կստեղծի նա: Այն մարդիկ, ում հասարակությունը համարում էր հաշմանդամ, հիմա կարող են սեփական ինքնության արարիչը հանդիսանան, շարունակել փոխել իրանց, ստեղծել նոր մարմին՝ լրացնելով բաց տարածքը: Հիմա ինձ շատ գրավում է այն փաստը, որ միավորելով վերջին խոսքի տեխնոլոգիան՝ ռոբոտները, բիոնիկան պոեզիայի հետ մենք ավելի լավ ենք հասկանում կոլեկտիվ մարդկայնության ֆենոմենը: Կարծում եմ, եթե մենք ցանկանում ենք բացահայտել մարդկային բնության ողջ ներուժը, ապա մենք պետք է սկսցենք ուրախանալ այսպիսի ցնցող հնարավորություններով և այն բոլոր հիանալի թերություններվ, որոնք մենք ունենք: Մտքիս են գալիս շեքսպիրյան Շեյլոքի խոսքերը. «Եթե ծակծկեք մեզ, արդյո՞ք չենք արյունահոսի, և եթե խուտուտ տաք մեզ, արդյո՞ք չենք ծիծաղա»։ Մարդու բնությունն ու ներքին պատենցիալն է, որ դարձնում են մեզ գեղեցիկ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում