Ղրղըզստանի իշխանությունները նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարել են զինված հեղաշրջում պատրաստվելու մասին: Դրանում մեղադրում են ընդդիմադիր գլխավոր թեկնածու Բաբանովի կողմնակիցներին, մասնավորապես՝ պատգամավոր Կանատբեկ Իսաևին: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Ընտրությունները Ղրղըզստանում պետք է տեղի ունենան հոտեմբերի 15-ին:
Շաբաթ օրը Ղրղըզստանի Գլխավոր դատախազությունը հայտնել է երկրի խորհրդարանի պատգամավոր Կանատբեկ Իսաևի դեմ գործ հարուցելու մասին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության բռնի զավթում պատրաստելու համար: Մարմնի տվյալներով՝ Իսաևը, «նախնական դավադրության մեջ մտնելով առանձին անձանց, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների հետ, ակտիվ գործողություններ է իրականացնում՝ ուղղված զանգվածային անկարգությունների կազմակերպման»: