Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվում բանակցություններ է վարելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։
Արդեն իսկ Բաքու է ժամանել ԵԱՀԿ ռուս համանախագահ Իգոր Պոպովը։ Ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի և Բեռնար Ֆասիեի ժամանումից հետո էլ կսկսվեն բանակցությունները։
Դրանց ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կազանյան եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
Համանախագահները Բաքվից կմեկնեն Երևան և Ստեփանակերտ։