Monday, 08 08 2022
Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա ՝ միջանցքի տեսքով. Խանումյան
Երևանը, Գյումրին, Վանաձորն օդի աղտոտվածության ցուցանիշներով կարմիր գոտում են
Մհեր Սեդրակյանին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել
Պետք են կտրուկ գործողություններ, մեծ ջանքեր են գործադրում, որ ԱՄՆ-ն չշրջանցի 907 բանաձևը
Ամերիկա-ռուսական դիմակայության բուֆերը. Թուրքիան պատրաաստվում է նոր Եվրոպայի
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 17 862 դեպք են հայտնաբերել մեկ օրում
«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները
Ամենուր ռուսական ագենտուրան է, «Զանգեզուր» ֆիլմի իրավիճակը
Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին
ՄԻԵԴ-ը շատ արագ չի քննարկելու, և մենք այս նոր ներկայացված գանգատով մեր մտքում առնվազն պետք է ունենանք 3-5 տարվա հեռանկար
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն
15:00
ԵՄ-ում հայտարարում են, որ Բրիտանիայից եկող գազը վտանգավոր խառնուրդներ Է պարունակում. FT
Օրվա թիվը`2.961.900
14:50
Չինաստանի եւ Սինգապուրի գիտնականները հենիպավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Օգոստոս 8, 2022
Իսրայելում հայտարարել են, որ «Իսլամական ջիհադը» շուրջ հազար հրթիռ Է արձակել երկրի ուղղությամբ
Փետրվարից ի վեր ավելի քան 3,2 մլն փախստական Է ժամանել ՌԴ Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից
Տիգրան Խզմալյանի ղեկավարած կուսակցությունն այսօրվանից ստորագրահավաք է անում
14:00
Ամերիկացիների 40 տոկոսը չի ցանկանում Բայդենի եւ Թրամփի՝ երկրորդ ժամկետով վերընտրվելը
Ինչո՞ւ են Մեղրի-Ագարակ ճանապարհին հսկողություն իրականացնում ռուս սահմանապահները
Հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Օրվա թիվը`2,232,695
Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը
Մինչև չգա ներքին խաղաղությունը, չենք գտնի արտաքին խաղաղություն
13:16
Շախմատի օլիմպիադա․ Ադրբեջան-Հայաստան․ Ուղիղ հեռարձակում
13:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:10
Bloomberg-ը հայտնել Է Թայվանի շրջանում նավարակության վերսկսման մասին
Մեխանիկայի փոխարեն թիրախային երկխոսություն. Հայաստանի գործը
73 հաղորդում, 55 հանցագործություն, 53 բացահայտում. Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը
Օրվա թիվը`$1,847,000,000

ՀՀ-ԵՄ համաձայնագրով կսկսվի նոր փուլ. կլինի ավելի շատ փող և ավելի մեծ հնարավորություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն:

– Պարոն Պինտո, հարցս վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք նոր շրջանակային Համաձայնագրին՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին: Համաձայնագրի ստորագրման մասին խոսել են Հայաստանի նախագահը, արտգործնախարարը: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ որևէ պատճառ չունենք չստորագրելու այդ համաձայնագիրը, իսկ Նալբանդյանն ասում է, որ մեր կողմից խոչընդոտ չենք ստեղծելու այդ պայմանագրի ստորագրման համար: Եթե որևէ խնդիր չկա, ապա որտեղի՞ց է գալիս այդ մտավախությունը, որ համաձայնագիրը կարող է չստորագրվել:

Անձամբ ես մտավախություն չունեմ, ուստի չգիտեմ՝ արդյոք ես եմ այդ հարցի ճիշտ հասցեատերը: Կարծում եմ, որ կան որոշ մտավախություններ Եվրամիության կողմից, նաև հայաստանցի փորձագետների շրջանում, որ 2013 թվականի սցենարը կարող է կրկնվել: Չեմ կարծում, որ դա շատ հավանական է: Բանակցություններն այս նոր համաձայնագրի շուրջ ընթացել են այնպես, որ դրանք, – եկեք ուղիղ խոսենք, – պետք է հանգստացնեին Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամներին, որովհետև բանակցությունների երկու կողմերն էլ աշխատում էին այնպես անել, որ համաձայնագիրը համատեղելի լինի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Ուստի ես համաձայն եմ նախագահ Սարգսյանի և նախարար Նալբանդյանի հետ, որ Հայաստանը պատճառ չունի չստորագրելու համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 24-ին: Ես կասեի՝ այն կարող է ստորագրվել այդ օրը: Հնարավոր է՝ լինեն որոշ մտավախություններ այն իմաստով, որ փաստաթուղթը կարող պատրաստ չլինել մինչև նոյեմբեր, բայց կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ, և Եվրամիության պաշտոնյաները հայտարարել են, որ ամեն ինչ գնում է դեպի նոյեմբերի 24: Ուստի հույս ունեմ, որ նոյեմբերի 24-ին կտոնեմ նոր համաձայնագրի ստորագրումը:

– Ռուսաստանը ունի՞ լուրջ պատճառներ՝ միջամտելու և խոչընդոտելու համաձայնագրի ստորագրմանը:

Ես երբևէ չեմ տեսել, որ Ռուսաստանը բարի նպատակներով միջամտի: Բայց եթե ավելի լուրջ, ապա կարծում եմ, որ այս համաձայնագրում չկա որևէ կետ, որը կարող է սպառնալիք լինել Ռուսաստանի, եթե կուզեք՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության և իր ստանձնած պարտավորությունների կատարման համար: Ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանը պետք է անհանգստանա համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

– Խնդիրը հետևյալն է. 2013-ին Ռուսաստանը գնահատեց Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը և Ասոցացման համաձայնագիրը որպես սպառնալիք և փորձ՝ «պոկելու» հետխորհրդային մի շարք պետությունների իր ազդեցության գոտուց: Ռազմավարական ի՞նչ նշանակություն ունի այս նոր համաձայնագիրը Ռուսաստանի տեսանկյունից:

Կարծում եմ՝ ճիշտ եք. 2013-ին իրավիճակն այդպես գնահատվեց: Ըստ իս՝ անցած չորս տարիները ցույց տվեցին, որ Ռուսաստանը անհանգստանալու որևէ պատճառ չունի, և որ Հայաստանը կարող է հետապնդել հավասարակշռված քաղաքականություն՝ պահպանելով լավ հարաբերություններ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի գործընկերների հետ և հատուկ կապեր ունենալով Եվրամիության հետ, ստորագրելով այս գործընկերության համաձայնագիրը, որը չի խանգարի ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին և միևնույն ժամանակ հնարավորություն կտա Հայաստանին օգուտներ ստանալ այս համաձայնագրից: Այսպիսով, մեկը մյուսին չի խանգարում: Գուցե ավելի լավ կլիներ, որ իրադարձություններն այլ կերպ զարգանային և գուցե սրա անհրաժեշտությունը չկար, բայց կարծում եմ, որ այս չորս տարիները թույլ տվեցին բոլորին սթափվել և ընդունել, որ հնարավոր է համատեղել հարաբերությունները այս երկու կառույցների հետ:

– Վերջին շրջանում ռուսական քաղաքական վերնախավը, կարծես, ավելի անհանդուրժող է դարձել արտաքին քաղաքականության այլ ուղղություններով Հայաստանի կողմից կատարվող քայլերի նկատմամբ, լինեն դրանք հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, թե, օրինակ, Չինաստանի հետ: Հետևաբար հնարավո՞ր է, որ Ռուսաստանը չհանդուրժի նույնիսկ այս համաձայնագրի ստորագրումը, որն իրականում չունի այն կարևորությունը, ինչ ուներ Ասոցացման համաձայնագիրը:

Ես, իհարկե, Ռուսաստանի քաղաքականության փորձագետ չեմ, բայց ինձ համար դժվար չէ հասկանալ, որ որոշ մարդիկ Ռուսաստանի Դաշնությունում դիտում են Հայաստանը՝ որպես «կրստեր գործընկեր» և ուզում են, որ Հայաստանը կուրորեն հետևի Ռուսաստանի շահերին: Պարտադիր չէ, որ սա լինի Ռուսաստանի պաշտոնական մոտեցումը և առավել ևս Հայաստանը պետք է չունենա նման դիրքորոշում: Վերջին չորս տարիները կարևոր էին նաև այն առումով, որ Հայաստանը ամրապնդեց իր ինքնիշխանությունը և ցույց տվեց թե՛ Ռուսաստանին և թե՛ Եվրամիությանը, որ ի վերջո Հայաստանն է որոշելու, թե ինչպիսի հարաբերություններ է ուզում ունենալ այս կամ այն գործընկերոջ հետ:

– Ռուսաստան-Եվրամիություն, Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ներկայիս վիճակը որքանո՞վ է ազդում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և մասնավորապես համաձայնագրի ստորագրման վրա:

Շատ լավ հարց է: Պարզ բացատրությունն այն է, որ Ռուսաստանի ու Եվրամիության հարաբերությունները, մեղմ ասած, լավագույն վիճակում չեն, ինչը բացասաբար է ազդում Ռուսաստանի ու Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Չեմ կասկածում, որ Ռուսաստանի ապագան կապված է Եվրոպայի հետ: Ռուսաստանը եվրոպական երկիր է: Ռուսաստանը, իհարկե, կարևոր երկիր է՝ հաշվի առնելով նրա տնտեսական ներուժն ու ռազմական հզորությունը, և բացի այդ, Ռուսաստանը մեծ կայսրության ժառանգորդն է: Գուցե դա է պատճառը, որ Ռուսաստանի և Եվրամիության շահերը միշտ չէ, որ համընկնում են, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի բնակիչների մեծ մասը հետևում է եվրոպական արժեքներին և պատկանում է միևնույն քաղաքակրթությանը, որ տարածված է Արևմտյան Եվրոպայում: Հետևաբար, կարծում եմ, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը մի օր գալու են փոխըմռնման և սկսելու են համագործակցել իրար հետ:

Այս համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև կարող է դրական դեր խաղալ և օգնել հարթելու տարաձայնությունները Ռուսաստանի ու Եվրամիության միջև, որովհետև եթե Հայաստանը կարողանում է ապացուցել, որ հնարավոր է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի և թե՛ Եվրամիության հետ, ապա սա կարող է լավ օրինակ դառնալ այլ պետությունների համար և օգնել Ռուսաստանի և Եվրամիության միջև լարվածության վերացմանը: Հույս ունեմ, որ այդպես կլինի:

– Սեպտեմբերի սկզբին գրանցվեց բավական տհաճ միջադեպ, երբ Հայաստանը չեղարկեց իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անկացվող զորավարժություններին Վրաստանում, և Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, թե Հայաստանը վերջին պահին է հրաժարվել մասնակցությունից: Հայաստանը նմանատիպ միջադեպերի պատճառով կարո՞ղ է դիտվել որպես անկանխատեսելի գործընկեր, առավել ևս, եթե հիշենք մեկ այլ անսպասելի որոշման՝ 2013 թ. սեպտեմբերի 3-ի նախադեպը:

– Իհարկե, այս հարցի հասցեատերը ես չեմ, բայց նախ և առաջ պետք է պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել և արդյոք այդ որոշումը կայացվել է «վերջին պահին»: Նման խնդիր իսկապես կա, երբ ազդակները Հայաստանի կողմից ընթանում են որոշակի ուղղությամբ, և հետո որոշումը գնում է մեկ այլ ուղղությամբ: Անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են դրա պատճառները: Վարկածները, բացատրությունները տարբեր են: Բայց կարծում եմ, որ անժխտելի է այն փաստը, որ Հայաստանը շատ բարդ իրադրության մեջ է: Հայաստանը փոքր երկիր է, շատ երկրների հետ համեմատած՝ աղքատ պետություն է: Այս երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհագրական դիրքում և ենթարկվում է մարտահրավերների իր հարևանների կողմից: Խոսքը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի մասին է: Երբեմն խնդիրներ են ծագում նույնիսկ Վրաստանի հետ: Իսկ մյուս հարևանը՝ Իրանը, բարդ հարաբերություններ ունի աշխարհի երկրների մեծ մասի հետ: Հետևաբար շատ դժվար է Հայաստանի համար լինել կանխատեսելի: Այս իմաստով ես չեմ կարող մեղադրել Հայաստանի ղեկավարությանը և հասկանում եմ, թե ինչ վիճակում է Հայաստանը: Բայց կարծում եմ, որ դուք գուցե ճիշտ եք այն առումով, որ եթե սա դառնա լուրջ միտում, կարող է խնդիրներ ստեղծել այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների համար:

Կարծում եմ՝ ունենք պատճառներ հավատալու, որ Հայաստանը կամրապնդի իր ինքնիշխանությունը և հետևաբար նաև իր ռազմավարական ընտրությունը ապագայում՝ ինչպես նախկինում արել է որոշ ոլորտներում: Եթե դա տեղի ունենա, այդ անկանխատեսելիությունն այլևս չի լինի և Հայաստանը կդիտարկվի որպես վստահելի գործընկեր և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության համար: Երբ համաձայնագիրը ստորագրվի, կավելանա նաև վստահելիության կապիտալը: Ստորագրելով այս համաձայնագիրը՝ Հայաստանը կապացուցի, որ շատ մարդիկ սխալվում են. թե՛ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը թույլ չի տա, և թե՛ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ Եվրամիությունը չի ստորագրի նման համաձայնագիր ԵԱՏՄ-ի անդամ պետության հետ: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մեր բոլոր դատողությունները կանխատեսումներ ու ենթադրություններ են:

– Այս համաձայնագիրը կարո՞ղ է ինչ-որ առումով փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռությունը:

– Կարծում եմ՝ այս համաձայնագիրը ավելի հարմար պայմաններ կստեղծի Հայաստանի համար՝ հետապնդելու հավասարակշռված արտաքին քաղաքականություն, գործելու երկու ուղղություններով էլ և օգուտներ ստանալու թե՛ Եվրամիության հետ հատուկ գործընկերությունից և թե՛ ԵԱՏՄ-ի անդամակցությունից: Եթե դա իրականություն դառնա, Հայաստանը կապացուցի, որ այս բարդ իրավիճակում կարողանում է իրագործել հավասարակշռված և հաջողված արտաքին քաղաքականություն: Ակնկալում եմ, որ այս մոտեցումը կամրապնդվի, Հայաստանը ցույց կտա, որ «մենք կարող ենք»:

– Ի՞նչ կարող եք ասել համաձայնագրի բովանդակության մասին: Ի՞նչ օգուտներ կտա համաձայնագիրը քաղաքական բարեփոխումների, տնտեսական և առևտրային համագործակցության առումով:

– Ես ծանոթ չեմ համաձայնագրի տեքստի մանրամասներին: Ես գիտեմ միայն այն, ինչ ինձ ասել են բանակցությունների մասնակիցները: Եթե խոսում ենք տնտեսության, առևտրային հարաբերությունների և ներդրումների մասին, ապա կարծում եմ, որ կամրապնդվի «GSP+» (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) ռեժիմը Եվրամիության հետ: Մեծ փոփոխություններ չեմ սպասում այս առումով, բայց կարծում եմ՝ առևտուրը Եվրամիության հետ ավելի հեշտ և սահուն կդառնա:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ քաղաքական ոլորտում ավելի մեծ փոփոխություններ են սպասվում, որովհետև Հայաստանը մեծ պարտավորություններ է ստանձնել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում: Իսկ Եվրամիությունը պարտավորվել է աջակցել այդ բարեփոխումներին: Խոսքը զուտ սոցիալական տարբեր խմբերի իրավունքները պաշտպանելու մասին չէ, այլ շատ կոնկրետ խնդիրների մասին, որ պետք է բարենպաստ միջավայր ստեղծվի ներդրումների համար, պետք է լինի արդար տնտեսական շուկան, ավելի լավ պայմաններ ստեղծվեն օտարերկրյա ներդրողների համար, որպեսզի նրանք կարողանան գալ Հայաստան և զգալ, որ ունեն հնարավորություն բիզնես անելու: Ի վերջո, խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, և դա վերաբերում է ոչ միայն իշխանության բարձր շրջանակներին, այլև ստորին շերտերում տարածված կոռուպցիային, որը խնդիրներ է ստեղծում բիզնեսի համար: Գերկարևոր խնդիր է արդարադատության համակարգի բարեփոխումը: Այն չափազանց կարևոր է արդարադատության համակարգը արդար և թափանցիկ դարձնելու առումով: Սա է սպասվող մեծ փոփոխությունը: Եվ այս բարեփոխումների շնորհիվ ստեղծված մթնոլորտը կարտացոլվի նաև մյուս ոլորտներում: Բարելավված միջավայրի շնորհիվ կարող են լուծվել շատ խնդիրներ: Ուստի ես հույս ունեմ, որ այս համաձայնագիրը կդառնա Հայաստանի ու Եվրամիության համագործակցության նոր դարաշրջանի, նոր փուլի սկիզբը, երբ, եկեք ավելի կոնկրետ խոսենք, կլինի ավելի շատ փող և ավելի մեծ հնարավորություններ՝ ներարկելու այդ փողը ճիշտ ուղղություններով, և հետևաբար բարեփոխումներն էլ ավելի մեծ տեմպերով կիրականացվեն: Եվ եթե սա համադրենք Հայաստանի քաղաքացիների՝ արևմտյան արժեքներին հետևելու պատրաստակամության, նրանց կրթության, մտավոր կարողությունների և վճռականության հետ, ապա կարծում եմ, որ սա կարող է շատ կարևոր քայլ լինել դեպի Հայաստանի լուսավոր ապագան:

Չեմ ակնկալում, որ այս համաձայնագրում ընդգրկված կլինեն առանձնահատուկ կետեր անվտանգության և պաշտպանության մասին, բայց եթե համաձայնագրի շնորհիվ բարելավված այս միջավայրը զարգանա ճիշտ ուղղությամբ, ապա ավելի հեշտ կլինի Եվրամիության և իր անդամ պետությունների համար ավելի սերտացնելու իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, երբ գործը հասնում է նաև այլ ոլորտներին՝ ներառյալ անվտանգությունը և պաշտպանությունը: Ի վերջո, եվրոպական երկրները հակված են գործընկերություն անելու և համաձայնագիր ստորագրելու այն մարդկանց հետ, որոնք ավելի մոտ են մեզ և ավելի հոգեհարազատ են մեզ համար: Բնականաբար, դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը հայտարարում է, որ ուզում է ավելի մոտ լինել Եվրոպային՝ հատկապես հիմնարար արժեքներին և ժողովրդավարությանը առնչվող հարցերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում