Franse press-ի փոխանցմամբ, Իրաքում բռնությունների անընդհատ ալիքի արդյունքում երկուշաբթի օրը սպանված 7 անձանցից 2-ը քրիստոնյա են, որոնցից մեկը` հայ: Քրիստոնյաների վրա հարձակումը տեղի է ունեցել Իրանի հյուսիսային Մոսուլ քաղաքում: Զինված անձինք, սպանելով Ասորի եկեղեցու հետևորդ հավատացյալին և նրա հայ բարեկամին, փախուստի են դիմել: Գործակալությունը հաղորդում է, որ զոհված հայը ատաղձագործ էր, իսկ նրա բարեկամը աշխատում էր նահանգային հակակոռուպցիոն գրասենյակում: Franse press-ը հիշեցնում է, որ մինչ 2003 թվականի իրաքյան պատերազմը երկրում ապրող շուրջ 800 հազար քրիստոնյաներից այդ երկրում այժմ մնացել են շուրջ 500 հազարը, ինչը հետևանքն է քրիստոնեական տարբեր հարանվանությունների դեմ պարբերաբար տեղի ունեցող ոտնձգությունների: