Այսօր մի քանի հրթիռներ են պայթել Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ։ Ինչպես հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը, առնվազն երկու հրթիռներ ընկել են աերոդրոմի մոտ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի՝ աֆղանական մայրաքաղաք ժամանումից անմիջապես հետո։
Քաբուլի միջազգային օդանավակայանից բոլոր թռիչքները չեղարկվել են, անցկացվում է մարդկանց տարհանում։
Այսօր չհայտարարված այցով Աֆղանստան են ժամանել Պենտագոնի ղեկավարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Քաբուլում ծրագրված են բանակցություններ երկրի ղեկավարության հետ։
Դա Պենտագոնի ղեկավարի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է հանրապետություն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոր ռազմավարության հռչակումից հետո։ Օգոստոսի 21-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշիգտոնն այլևս չի հայտնի հանրապետությունում իր զորակազմի թվաքանակի և ռազմական գործողությունների մեկնարկի ու ավարտի պլանների մասին։