Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի հաղթանակը դաշնակցությունը համարեց իր պարտությունը

Հայաստանի քաղաքական դաշտում պարբերաբար նետվում են շինծու թեմաներ, կամ որոշ թեմաներ սահուն կերպով դառնում են շինծու` հասարակության ուշադրությունը բուն խնդրից կամ խնդիրներից շեղելու, փոշիացնելու, ցրելու համար:

Այդօրինակ թեմաներից է նաև Դաշնակցության ընդդիմություն կամ ընդդիմադիր լինելու մասին խոսակցությունը, որը տևական ժամանակ է դարձել է հասարակական-քաղաքական ամենաքննարկվող թեմաներից մեկն ու խլում է հանրության էներգիայի զգալի մի հատված: Իսկ ինչո՞ւ է Դաշնակցության ընդդիմադիր լինելու կամ դառնալու մասին խոսակցությունը շինծու: Բանն այն է, որ Դաշնակցության իրական ընդդիմադիր լինելու համար մեկ գրավականը այդ կուսակցության լիդերների սերնդափոխությունն է: Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ ՀՅԴ լիդերների ներկայիս սերունդը խնամիացել է Սերժ Սարգսյանի հետ բառիս բուն և պատկերավոր իմաստներով:

Խնդիրն այն է, որ Դաշնակցության լիդերների ներկայիս սերունդը կարող է ընդդիմություն լինել միայն մեկ ուժի կամ ավելի կոնկրետ մեկ մարդու` Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ բանն այստեղ ամենևին էլ գաղափարական տարբերությունները չեն, այլ ուղղակիորեն անձնական կարիերիստական հարցերը: Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Դաշնակցության համար այն մարդն է, ով ՀՅԴ-ին զրկեց անկախ Հայաստանի տեր ու տիրակալը դառնալու հնարավորությունից: Խոսքը ՀՅԴ-ի գործունեությունը կասեցնելու մասին չէ: Խոսքն այն մասին է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կանխեց Հայաստանի անկախության գործընթացը դե յուրե ազգային-ազատագրական հունի մեջ դնելու արկածախնդիր հեռանկարը, որը Հայաստանին խոստանում էր այն իրողությունը, երբ կոմունիստներին այլընտրանք էր դիտվում միայն դաշնակցականությունը:

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի հասարակության համար այլընտրանքը դարձրեց ժողովրդավարությունն ու ազատականությունը, որոնք ապահովեցին ազգային-ազատագրական պայքարի դե ֆակտո փառահեղ հաղթանակը Ղարաբաղի պատերազմում: Բայց Դաշնակցությունը դա համարեց իր պարտությունը, ինչի համար էլ մեղավոր հռչակեց Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա դեմ ծրագրավորելով ոչ միայն հայաստանյան, այլ նաև Սփյուռքի դաշնակցական կառույցների աշխատանքը: Քանի որ այսօր ՀՅԴ-ն շարունակում է ղեկավարել այդ սերունդը, որը Լևոն Տեր-Պետրոսյանին դիտում է ոչ թե որպես պետության հաղթանակի, այլ իր պարտության խորհրդանիշ, Դաշնակցությունը ընդդիմություն կարողանալու է լինել միայն Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ավելին` Դաշնակցությունը այժմ հենց դրա մեջ է, թերևս, ակնկալում օգտակար երևալ ներկայիս իշխանությանը, որովհետև այդ իշխանության համար այլ օգտակարությունը Դաշնակցությունը չի կարող ներկայացնել իշխանության արտաքին քաղաքականության հետ գաղափարական անհամատեղելիության արտաքին դրսևորումների պատճառով: Անտեսել այդ դրսևորումները Դաշնակցությունը չի կարող, բայց զրկվել իշխանության մեջ տեղ ունենալու հույսից ևս չի կարող: Հետևաբար այդ հույսը վառ պահելու միակ տարբերակը Դաշնակցության համար մնում է ընդդիմություն լինելը, բայց ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանին` այդպես ծառայելով իշխանությանը, քանի դեռ Դաշնակցությունը գլխավորում է լիդերների ներկայիս սերունդը:

Լուսանկարը` Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում