Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Քրդերը փոխում են տարածաշրջանի ստատուս-քվոն. ե՞րբ կակտիվանա Հայաստանը

Սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանի ինքնավար շրջանում, ինչպես և նախատեսված էր, կայացավ անկախության հանրաքվեն: Չորս լեզուներով՝ քրդերենի սորանի բարբառով, արաբերենով, ասորերենով և թուրքմեներենով տպագրված քվեաթերթիկների վրա նշված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ քրդական շրջանը և քրդական գոտիները, որոնք չեն գտնվում շրջանի կառավարության վերահսկողության տակ, դառնան անկախ պետություն»: Հարցը հայերեն թարգմանված չէր, փոխարենը անկախության հանրաքվեի Բարձրագույն խորհուրդը «փոխհատուցում» է գտել նաև մեզ համար` հայտարարելով, որ հայերենը կլինի անկախ Քրդստանի պաշտոնական լեզուներից մեկը:

Անկախության «այո»-ն և աշխարհի արձագանքը

Ինչևիցե, վերադառնանք հանրաքվեի արդյունքներին: Այպիսով, սեպտեմբերի 26-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների, ընտրելու իրավունք ունեցող մոտ 5.2 մլն ընտրողներից հանրաքվեին մասնակցել է մոտ 3.3 մլն մարդ (ընտրողների 72.16 տոկոսը): Ընտրողների ավելի քան 93 տոկոսը, կրկին ըստ նախնական տվյալների, ասել է «այո»՝ քվեարկելով Քրդստանի շրջանի անկախացման օգտին:

Տարածաշրջանային և միջազգային մի շարք կարևոր խաղացողներ, որոնք այս կամ այն կերպ մասնակցում են տարածաշրջանի քաղաքական իրադարձություններին և լրջորեն անհանգստացած են քրդերի անկախացման գործընթացով, վերահաստատել են իրենց դիրքորոշումը Քրդստանի անկախության հանրաքվեի կապակցությամբ:

Պաշտոնական Բաղդադը նախապես էր հայտարարել, որ անօրինական է համարում հանրաքվեն և բանակցություններ չի վարելու Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ հանրաքվեի արդյունքների շուրջ: Ավելին, Իրաքի խորհրդարանը որոշում է ընդունել վիճելի համարվող և նավթի պաշարներով հարուստ Քիրկուկի և քրդական ինքնավարության այլ վիճելի տարածքներ զորք մտցնելու մասին: Քրդստանի անկախության հանրաքվեն չի ճանաչում նաև Իրանը, որն արդեն իսկ միակողմանիորեն փակել է սահմանը Իրաքյան Քրդստանի հետ: Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլիմը իրաքցի իր պաշտոնակցի հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները չեն ճանաչում Քրդստանի անկախության հանրաքվեն: Սպիտակ տան խոսնակը, խոսելով հանրաքվեի մասին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հույս ունի, որ Քրդստանի շրջանի անջատման նպատակով կազմակերպված հանրաքվեից հետո Իրաքը կպահպանի իր միասնականությունը: Հարցին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտիերեշը՝ հայտարարելով, թե ինքն անհանգստացած է «հանրաքվեի հնարավոր ապակայունացնող էֆեկտից»:

Իրաքյան Քրդստանին անմիջականորեն սահմանակցող Թուրքիան ևս բացասական վերաբերմունք ունի Քրդստանի անկախացման գործընթացի նկատմամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն սեպտեմբերի 25-ին հայտարարել է, որ չի ճանաչում Իրաքյան Քրդստանի հանրաքվեն: Նախագահ Էրդողանն էլ իր հերթին սպառնացել է, թե թուրքական զորքերը մի գիշեր շատ անսպասելիորեն կարող են մտնել Քրդստանի տարածք:

Մեկնաբանություն Երևանից

Սեպտեմբերի 26-ի դրությամբ, Հայաստանը պաշտոնական որևէ հայտարարություն չէր արել Իրաքյան Քրդստանում անկացված անկախության հանրաքվեի արդյունքների մասին: Tert.am-ի հարցին, թե Հայաստանը ի՞նչ դիրքորոշում ունի Քրդստանի հանրաքվեի և գրանցված արդյունքների վերաբերյալ, ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է. «Մենք ուշադրությամբ հետևում ենք Իրաքյան Քրդստանում տեղի ունեցող զարգացումներին»:

Քրդստանը անմիջապես չի անկախանա

Այսպիսով, ի՞նչ զարգացումներ կլինեն Քրդստանի շուրջ տեղի ունեցած հանրաքվեից հետո, ինչպե՞ս կարձագանքի Թուրքիան, հարևան մյուս երկրները, և ի՞նչ դիրքորոշում կարտահայտի խնդրի վերաբերյալ պաշտոնական Երևանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

– Պարոն Հովսեփյան, ի՞նչ զարգացումներ կլինեն հանրաքվեից հետո Քրդստանի շուրջ: Հանրաքվեի արդյունքներն էապես կփոխե՞ն իրավիճակը տարածաշրջանում:

– Կարելի է ասել, որ կայացած հանրաքվեի արդյունքներով պայմանավորված անկախության հռչակման գործընթացն արագ չի լինի, և Քրդստանի ռեգիոնալ կառավարությունը, այդուհանդերձ, չի փորձի այս պայթյունավտանգ, լարված իրավիճակում գնալ անկախության հռչակման, և դրա ազդակները տրվեցին հենց Բարզանիի մակարդակով, որ սրանից հետո բանակցությունների փուլ կլինի տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային դերակատարների և կառույցների հետ: Նման կտրուկ քայլի պատճառով տարածաշրջանի պայթյունավտանգ իրավիճակը կարող է մտնել կոնֆլիկտային փուլ՝ հաշվի առնելով տարածաշրջանային դերակատարների վերաբերմունքը հանրաքվեի և ընդհանրապես քրդական անկախ պետականության նկատմամբ, ուստի կարծում եմ, որ Բարզանին որոշակիորեն ձեռնպահ կմնա անկախության հռչակման արագ գործընթացից, որովհետև նա արդեն իսկ լուծեց մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ անձնական իշխանության և հեղինակության ամրապնդման խնդիրը:

Քրդերը սկսում են համախմբվել

Հանրաքվեի ամենաառանցքային ազդեցությունը կարող է լինել այն, որ որոշակի ռեզոնանսի ապահովմամբ գործընթացներ սկսվեն հարակից երկրներում, մասնավորապես Իրանում և Թուրքիայում: Որքան էլ մենք խոսենք քրդական ուժերի պառակտման, միջցեղային տարաձայնությունների մասին, այդուհանդերձ հանրաքվեն ներկայումս որոշակիորեն մոբիլիզացնող գործոն է և կարող է իր դերակատարությունը ունենալ թե՛ Իրանի և թե՛ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում: Հետևաբար, չեմ կարծում, թե ճիշտ կլինի ասել, որ հանրաքվեն որևէ արձագանք կամ անդրադարձ չի ունենա: Սա առաջիկայում կարող է հանգեցնել նոր տեղաշարժերի, մասնավորապես, հենց Թուրքիայի տարածքում: Արդեն սեպտեմբերի 25-ին ակնհայտ դարձավ, որ PKK-ն (Քրդստանի աշխատավորական կուսակցությունը) ակտիվացրել է իր գործողությունները: Սա նաև կակտիվացնի քրդերին Սիրիայի հյուսիսում, և պատահական չէր Սիրիայի կառավարության այն հայտարարությունը, որ սիրիական պետությունը կարող է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում դիտարկել քրդական ինքնավարության հարցը:

Ռազմական միջամտություն չի լինի

Անշուշտ, սա կարող է խթան հանդիսանալ ամբողջ տարածաշրջանում քրդական որոշակի մոբիլիզացիայի և որոշ երկրներում սրանով պայմանավորված գործողությունների: Ինչ վերաբերում է կոնկրետ ռեգիոնալ դերակատարների՝ Բաղդադի, Թուրքիայի, Իրանի քաղաքականությանը, ապա կարծում եմ, որ չնայած սպառնալիքներին՝ ռազմական միջամտություն առայժմ չի լինի, և ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի գործընթաց կծավալվի վիճելի տարածքների և մասնավորապես Քիրկուկի առնչությամբ: Ակնհայտ է, որ Քիրկուկն է հանդիսանում հիմնական, կարևորագույն կռավախնձորը ոչ միայն Էրբիլի և Բաղդադի, այլև Էրբիլի և Անկարայի միջև: Քիրկուկի նկատմամբ հավակնություններ ունի նաև Իրանը և թույլ չի տա, որպեսզի Քիրկուկում ապահովվի որևէ ուժի դոմինանտություն՝ առանց իր շահերը հաշվի առնելու: Այսինքն՝ այստեղ արդեն մեծ խաղ է սկսվում՝ ոչ միայն Քրդստանի նկատմամբ ազդեցության, այլև Քիրկուկի հարցի շուրջ:

Հիմա կողմերը՝ ներառյալ Իրանը և Թուրքիան, զերծ կմնան կտրուկ քայլերից՝ չնայած սպառնալիքներին, ուժի ցուցադրմանը, և կփորձեն մարտահրավերը փոխակերպել նաև հնարավորությունների, որից հետո կսկսվի պայքարը ոչ միայն Քրդստանի հետ, այլև այս երեք ուժային կենտրոնների՝ Բաղդադի և Անկարայի, Անկարայի և Թեհրանի, Թեհրանի և Բաղդադի միջև: Այսպիսով, տարածաշրջանային մրցակցության մի նոր փուլ կսկսվի՝ շահերը իմպլեմենտացնելու նպատակով:

Թուրքիան կպառակտվի՞

– Իրաքի քրդերի անկախացման գործընթացը մոտ ապագայում, ինչպես նաև կարճաժամկետ հեռանկարում ինչպե՞ս կազդի Թուրքիայի անվտանգության վրա, և արդյո՞ք Թուրքիան այս գործընթացը միանշանակորեն դիտարկում է որպես սպառնալիք, եթե փորձենք համեմատել Իրանի դիրքորոշման հետ:

– Եթե հարցին նայենք Թուրքիայի տեսանկյունից, ապա ուշագրավ է, որ հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության ստեղծումից հետո Թուրքիան, հատկապես 1990-ականներին, սկսեց գնահատել քրդական ինքնավարությունը անվտանգության պրիզմայով՝ որպես անվտանգության սպառնալիք: Հետագայում արդեն դիսկուրսը, մոտեցումը փոխվեց, և Թուրքիան սկսեց այս հարցը դիտարկել որպես հնարավորություն՝ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ առումներով, և բավական ակտիվ հարաբերությունների մեջ մտավ քրդական ռեգիոնալ կառավարության հետ: Թուրքիայի ներդրումները Քրդստանում հասնում են մի քանի մլրդ դոլարի: Ընդհանրապես այս երկիրը երրորդն է Քրդստանում ամենաշատ ներդրումներ կատարած պետությունների ցուցակում: Իսկ երկկողմ առևտրաշրջանառությունը Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի միջև կազմում է 5-8 մլրդ դոլար: Եվ ի վերջո, Թուրքիան և Քրդստանը համագործակցում են էներգետիկ և ռազմաքաղաքական ոլորտներում: Իրաքի քրդաբնակ շրջաններից արդյունահանվող նավթը արտահանվում է Թուրքիայի տարածքով, և Թուրքիան այդպիսով լուրջ լծակներ է ստանում: Ռազմաքաղաքական առումով՝ Բարզանին աջակցում է Թուրքիային PKK-ի դեմ պայքարի հարցում, ինչը հնարավորություն է տալիս Թուրքիային ավելի ինտենսիվորեն գործողություններ իրականացնել PKK-ի դեմ հյուսիսային Իրաքում:

Հիմա արդեն Թուրքիան կրկին սկսեց դիտարկել Քրդստանի անկախացման հարցը անվտանգության պրիզմայով, և իշխանությունները հայտարարեցին, որ այս հանրաքվեն սպառնալիք է Թուրքիայի համար: Ակնհայտ է, որ թուրքերը մտավախություն ունեն, որ հանրաքվեի արդյունքները կարող են ազդեցություն ունենալ Թուրքիայի քրդական հանրույթի վրա և ապակայունացնել իրավիճակը Թուրքիայում:

Մերոնք զգուշավոր են

– Ինչո՞ւ Հայաստանը առայժմ ակտիվ դիրքորոշում չի հայտնում այս հարցի վերաբերյալ: Ի՞նչ դիրքորոշում ի վերջո Հայաստանը կհայտնի Քրդստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ: Հնարավո՞ր է, որ շփումներ լինեն Հայաստանի և Թուրքիայի միջև հենց այս դաշտում:

Չեմ կարծում, որ այս հարցի շուրջ շփումներ կլինեն Թուրքիայի հետ: Կարծում եմ՝ որոշակի ժամանակահատվածում որևէ անհրաժեշտություն էլ չի լինի: Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքները ճանաչելուն, ապա կարծում եմ, որ այս պահին սա չի առաջացնում նման անհրաժեշտություն կամ հրատապություն հայկական կողմի համար, և Հայաստանը պարտադրված չի լինի, որպեսզի հստակ վերաբերմունք արտահայտի գոնե այսօրվա լարված, պայթյունավտանգ իրավիճակում:

– Պատճառն այն է, որ Հայաստանը ակտիվ խաղացո՞ղ չէ այս տարածաշրջանում և սովորաբար ավելի չեզոք, զուսպ կեցվածք է դրսևորում Մերձավոր Արևելքի կարևոր խնդիրների կապակցությամբ:
Մի կողմից՝ պատճառը այս գործընթացներում Հայաստանի չներկայացվածությունն է, բայց մյուս կողմից՝ Հայաստանը, որպես տարածաշրջանի կայուն պետություն, կարող է նաև միջնորդական դերակատարություն ստանձնել հատկապես Էրբիլի և Բաղդադի միջև: Ինչու ոչ: Եվ սա կարող է հնարավորություն տալ Հայաստանին տարածաշրջանում իր դերակատարությունը բարձրացնելու համար: Ես սա ևս չեմ բացառում:

Պետք է պահել խիստ ուշադրության կենտրոնում

– Այնուամենայնիվ, կարծում եք՝ Թուրքիայի հանգամանքը և քրդական խնդրի ընդհանուր ներգործությունը Թուրքիայի վրա ինչ-որ կերպ ազդո՞ւմ է Հայաստանի քաղաքական վերնախավի տրամադրությունների, ընկալումների վրա:

Ներկայումս ընթացող պրոցեսը՝ հանրաքվեն և դրանից հետո սպասվող իրադարձությունները, բնականաբար պետք է գտնվեն մեր խիստ ուշադրության կենտրոնում, որովհետև այն անկանխատեսելի զարգացումները, որ կարող են բռնկվել տվյալ տարածաշրջանում, կարող են որոշակիորեն առնչվել նաև մեր անվտանգությանը և շահերին, ուստի չափազանց կարևոր է մասնագիտական, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել այս գործընթացները, որպեսզի անկանխատեսելի զարգացումների պարագայում ունենանք հստակ մոտեցումներ և գործողությունների որոշակի ծրագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում