Այսօր ժամը 20:40-ի սահմաններում Երևանում տեղացած անձրևը րոպեների ընթացքում կաթվածահար արեց երթևեկությունը «Կոմիտաս» և «Ազատություն» պողոտաներում:
Ձեզ ենք ներկայացնում «Առաջին լրատվական»-ի տեսախցիկի ֆիքսած կադրերը, որոնցում անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ անգամ քաղաքի ամենաբանուկ փողոցներում առկա են ջրահեռացման լուրջ խնդիրներ: