Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Ո՞վ է մեղադրելու Մարինա Պողոսյանին. դատախազները հերթով հեռանում են

«Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի գործով նախորդ դատական նիստին պարզվեց, որ մեղադրող դատախազը կրկին փոխվել է: Այժմ, երբ դատաքննությունն ըստ էության ավարտվել է, գործով ներգրավվել է նոր դատախազ, որը չի մասնակցել ոչ նախաքննությանը, ոչ դատաքննությանը, սակայն պետք է գա դատարան ու մեղադրական ճառ կարդա:

Հետաքրքրական է, որ սույն գործով ոչ միայն դատախազներն են հաճախ փոխվում, այլ նաև քննիչներն ու դատապաշտպանները: Նախաքննության փուլում հինգ անգամ քննիչ էր փոխվել, իսկ դատաքննության փուլում երկու անգամ դատապաշտպաններն են փոխվել՝ Մարինա Պողոսյանի ցանկությամբ: Ավելին, սույն գործը նախ ուղարկվել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն իրավապաշտպանը դատարանում ապացուցեց, որ իր գործը պետք է քննվեր ոչ թե Արաբկիրում, այլ Կենտրոնում, որից հետո էլ գործը տեղափոխվեց Կենտրոնի դատարան:

Նշենք, որ գարնանը սկսված դատաքննությանը ներգրավված էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Էդգար Պետրոսյանը, ով նաև գործը վերահսկող դատախազն է եղել նախաքննության ընթացքում: Պետրոսյանի մասնակցությամբ դատաքննությունը գրեթե ավարտին էր հասել, երբ նրան փոխարինելու եկավ դատախազ Նելլի Աշրաֆյանը: «Առաջին լրատվականի» տեղեկություններով Էդգար Պետրոսյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից տեղափոխվել է Երևան քաղաքի դատախազություն: Իսկ Նելլի Աշրաֆյանի մասնակցությամբ ընդամենը մի քանի դատական նիստ տեղի ունեցավ, որի ընթացքում մեղադրյալ Մարինա Պողոսյանը ևս ցուցմունքով հանդես եկավ:

Սեպտեմբերի 13-ին նշանակված դատական նիստի ընթացքում ակնկալվում էր, որ դատախազը պետք է մեղադրական ճառով հանդես գա, սակայն ինչպես արդեն գրել ենք, Նելլի Աշրաֆյանն անսպասելիորեն միջնորդեց մեկ այլ վկայի ներգավվելու, որի ցուցմունքներն ըստ էության որևէ նշանակություն չէին կարող ունենալ դատաքննության համար: Հավանաբար դատախազն արդեն իսկ գիտեր, որ ինքը մեղադրական ճառ չպիտի կարդա այս գործով, և վկային դատակոչելը զուտ ժամանակ ձգելու նպատակ էր հետապնդում: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Նելլի Աշրաֆյանի հետ՝ լսելու իր մեկնաբանությունը սույն գործը թողնելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Իսկ գործով տուժող ճանաչված կանադահայ Արփի Մերասը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Պողոսյանի դեմ՝ նրանից պահանջելով 57.820.000 ՀՀ դրամ: Արփի Մերասը պնդում է, որ Պողոսյանը որևէ լիազորություն չի ունեցել բնակարանը վաճառելու, իսկ Պողոսյանը նոտարապես հաստատված 3 լիազորագրեր է ներկայացրել, որոնցում Արփի Մերասն իրեն լիազորել է վաճառել բնակարանը:

Մերասը դատարանում հայտարարել է, թե իր իմանալով վերոնորոգման համար են եղել այդ լիազորագրերը, թեև լիազորագրում վերոնորոգման վերաբերյալ որևէ նշում չկա: Մարինա Պողոսյանն իր հերթին փատաթղթեր է ներկայացրել, որոնք ապացուցում են, որ 2008 թվականի սկզբին վերանորոգումն ավարտվել է, իսկ լիազորագրերը տրվել են դրանից հետո՝ 2008, 2010 և 2012 թվականներին:

Պողոսյանը հայտարարում է, որ սա դատախազության հերթական ճնշումն է իր նկատմամբ՝ իրավապաշտպան գործունեության պատճառով: Հիշեցնենք, որ 2014 թվականին Մարինա Պողոսյանի դեմ մեկ այլ գործ էր հարուցվել, որը 8 ամիս քննելուց հետո նախաքննության մարմինը կարճել էր և եկել եզրակացության, որ Պողոսյանի վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդած անձը՝ ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը, չի գիտակցել, որ սուտ ցուցմունքներ է տալիս իրավապաշտպանի դեմ: «Երևի այս գործով էլ հետագայում կգան եզրակացության, որ Արփի Մերասը չի գիտակցել, որ կեղծ տեղեկություններ է տվել իմ վերաբերյալ՝ մանավանդ, որ Մերասը ևս, ինչպես և Երիցյանը, բավականին մեծ է տարիքով. 80-ն անց կին է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին: Այդ օրը գործով ներգրավված նոր դատախազը հավանաբար ժամանակ կխնդրի դատարանից՝ գործի նյութերին ծանոթանալու համար, ընդ որում նա պետք է ծանոթանա, թե նախաքննության, թե դատաքննության նյութերին: Իսկ դրանից հետո կկարդա՞ մեղադրական ճառ, թե՞ կխուսափի դրանից՝ պարզ կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում:

 

Լուսանկարում՝ դատախազներ Նելլի Աշրաֆյան և Էդգար Պետրոսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում