Maxim ամսագրի տղամարդ ընթերցողները կազմել են աշխարհի ամենաոչ սեքսուալ կանանց ցուցակը: Այս ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է 46-ամյա դերասանուհի Ջեսիկա Պարկերը:
«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի աստղը համարվում է գեղեցկության էտալոն և ընդօրինակման ենթակա, սակայն, ինչպես պարզվել է, տղամարդիկ այլ որակներ են հաշվի առնում ամենասեքսուալին որոշելիս:
Ամենաանսեքսուալների ցուցակում երկրորդը բրիտանացի երգչուհի 27-ամյա Էմմի Ուայնհաուսն է, որին երբեք էլ չի հետաքրքրել արտաքին տեսքը: Բացի այդ, նա հայտնի է թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման հետ կապված սկանդալներով:
Երրորդ հորիզոնականում դերասանուհի Սանդրա Օ.-ն է, իսկ չորրորդում` Մադոննան: Պարզվել է, որ տղամարդկանց դուր չի եկել նրա մկանոտ կազմվածքը, ինչպես նաև դուրս եկած երակներով ոտքերն ու ձեռքերը:









































