Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Նոր զարգացումներ բանակցային պրոցեսում․ ինչու և ինչպես «Վիենան» դուրս եկավ օրակարգից

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը։

Բաքուն կճանաչի՞ Արցախի անկախությունը

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր: Նյույորքյան հանդիպման մասին ավելի շատ տեղեկատվություն են տրամադրել Մինսկի խմբի երեք համանախագահները իրենց տարածած համատեղ հայտարարության մեջ: Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման գլխավոր նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի քննարկումը, բանակցային գործընթացի ակտիվացման ուղիների ուսումնասիրումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովի նախապատրաստումը: Համանախագահներն ակնկալում են, որ «գագաթաաժողովը կնպաստի կողմերի միջև վստահության և քաղաքական կամքի խորացմանը՝ գտնելու հակամարտության կարգավորման հիմնական հարցերով փոխզիջումային լուծումներ»։

Ոչ պակաս ուշագրավ էին հանդիպումից հետո կամ զուգահեռաբար արված մեկնաբանությունները հայաստանցի, ադրբեջանցի և ռուսաստանցի որոշ պաշտոնյաների կողմից: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Մամեդյարովը «աջակցություն է հայտնել համանախագահների կողմից հնչեցված որոշ հետաքրքիր առաջարկների՝ առարկայական բանակցությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակելու համար»: Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևի հայտարարությունը, որն ասել էր, թե իր տեղեկություններով՝ ղարաբաղյան կոնֆլիկտը բավական մոտ է հանգուցալուծմանը: Շարմազանովն ասել է, որ եթե Ադրբեջանը համաձայնել է ճանաչել Արցախի անկախությունը, ապա կողմերն իսկապես մոտ են հակամարտության կարգավորմանը, և եթե Կոսաչևը նման բան է ասել, ուրեմն ունի տեղեկատվություն, որ Ադրբեջանը համաձայնել է ճանաչել Արցախի անկախությունը, այլապես կողմերը չեն կարող մոտ լինել կարգավորմանը:

Ուրեմն ի՞նչ եզրակացություն կարող ենք անել այս ամենից՝ հիշելով նաև վերջին մեկ-երկու ամիսներին կողմերի արտահայտած դիրքորոշումները, ընդհանուր զարգացումները բանակցային պրոցեսի շուրջ: Թե՛ Նալբանդյանի և Մամեդյարովի նախորդ՝ հուլիսյան հանդիպումից և թե՛ ամերիկացի նախկին համանախագահ Հոգլանդի օգոստոսյան հայտարարությունից հետո Բաքուն շարունակում էր խոսել «առարկայական բանակցություններ» վերսկսելու մասին, ինչին ի պատասխան հայկական կողմը հիշեցնում էր Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման՝ բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին: Վերջին հանդիպումից հետո, սակայն, որևէ խոսք չեղավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Փոխարենը՝ Նյու Յորքի հանդիպումից մի քանի օր առաջ Էդվարդ Նալբանդյանը կարծես ակամայից ակտիվացրել էր քննարկումները հիմնախնդրի կարգավորման մասին՝ ներկայացնելով կարգավորման հիմնական տարրերը, իսկ ռուսական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ առանձնացրել և տարածել էին Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին կետը՝ նշելով, թե Հայաստանը հնարավոր է համարում «տարածքների մի մասի վերադարձը Ադրբեջանին» և այդպիսով ստեղծելով որոշակի տպավորություն, որ սկսվել է մի նոր գործընթաց և հնարավոր է՝ կողմերն այժմ քննարկում են կարգավորման մի նոր՝ այլ տրամաբանության կամ բանաձևերի վրա հիմնված ծրագիր:

Կարո՞ղ ենք արդյոք եզրակացնել, որ բանակցային գործընթացում նոր զարգացումներ կան, կամ միջնորդներին հաջողվել է ինչ-որ կերպ մոտեցնել կողմերի դիրքորոշումները հիմնական երկու խնդիրների՝ տարածքների վերադարձի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերի շուրջ, և արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաջորդ հանդիպման ընթացքում կքննարկե՞ն կարգավորման որևէ նախագիծ:

Վիեննայի «թաղված» համաձայնությունները

Քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը իրատեսական չի համարում մոտ ժամանակներում հիմնախնդրի կարգավորման հարցում որևէ առաջընթացի հասնելը՝ ասելով, որ այսօր դրա համար հիմքեր չկան: Ասում է՝ կողմերն այսօր պատրաստ չեն փոխզիջումների, և բացի այդ, բանակցություններին չեն մասնակցում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, որոնք պետք է նստած լինեն բանակցային սեղանի շուրջ, իսկ միջնորդները լուրջ հետաքրքրություն չեն ցուցաբերում կոնֆլիկտի լուծման նկատմամբ և անհրաժեշտ ճնշում չեն գործադրում հակամարտող կողմերի վրա: Սկակովը նաև չի տեսնում որևէ նշան այն բանի, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ համաձայնել այդ հարցի քննարկմանը:

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով կազմակերպված հանդիպումն ակնհայտորեն ուներ տեխնիկական բնույթ, և լավագույն դեպքում որևէ առաջընթաց կարելի է ակնկալել միայն առաջին դեմքերի՝ նախագահների հանդիպման պարագայում: Բայց միևնույն է, այժմ չկան նախադրյալներ դրա համար: Ինչ վերաբերում է հնարավոր պայմանավորվածություններին, որոնք կարող էին ձեռքբերված լինել հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժի հասնելու համար, ապա այսօր այդ քայլերը կապված են ոչ թե լայնածավալ խաղաղ կարգավորման, այլ հակամարտության գոտում խաղաղության և անվտանգության վերականգնման հետ: Կարծես թե, սկզբից հաջողվել էր հասնել նման պայմանավորվածությունների, հետո դրանք արգելափակվեցին Ադրբեջանի կողմից: Երբ այդ քայլը արվի, և միջնորդները ճնշում գործադրեն կողմերի վրա, որպեսզի վերադառնան այդ հարցին, այդ դեպքում կարելի է խոսել հետագա քայլերի և հակամարտության կարգավորման մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ի վերջին հաղորդագրության մեջ, ի տարբերություն նախորդ հանդիպումներից հետո արված հաղորդագրությունների, չի նշվում այն մասին, որ հայկական կողմը շեշտում է շփման գծում իրավիճակի կայունացման և այդ նպատակով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռքբերված համաձայնությունների իրագործման անհրաժեշտությունը: Ստացվում է՝ ադրբեջանական կողմն ի վերջո հասա՞վ իր նպատակին՝ վերսկսել «առարկայական բանակցությունները» առանց Ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման և շփման գծում անվտանգության միջոցառումների իրականացման, իսկ ավելի կոնկրետ՝ միջազգային դիտորդների թվի ավելացման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, և պաշտոնական Երևանը փաստացի համակերպվեց Բաքվի պահանջներին և պայմաններին:

Պատասխանելով հարցին՝ քաղաքագետ Սկակովն ասաց, որ իր կարծիքով՝ Վիեննայի համաձայնություններն արդեն «թաղված են», որովհետև Բաքուն չի կատարում իր համաձայնությունները. «Եթե Բաքուն չի ուզում վերադառնալ այդ համաձայնություններին, և միջնորդները ճնշում չեն գործադրում կողմերի վրա, որպեսզի այդ համաձայնությունները կատարվեն, ապա Երևանը որևէ հիմք չունի պնդել այդ համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը: Բաքուն չի համաձայնվում: Այդ համաձայնությունների կատարումը պնդում էին միջնորդները: Հիմա ըստ երևույթին այդքան շատ չեն պնդում, որ դրանք կատարվեն»:

Եթե ակտիվանան ամերիկացիները

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն այլևս չի բարձրացնում Ապրիլյան պատերազմից հետո ընդունված համաձայնությունների հարցը, քանի որ «չի կարողանում հասկանալ, թե ինչու համանախագահներից, դիտորդներից որևէ մեկը չնկատեց, թե ինչպես այդ պատերազմի արդյունքներով հողի մի ամբողջ շերտ փաստացի անցավ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ»:

Ինչ վերաբերում է բանակցությունների ակտիվացման հարցին, փորձագետը կարծում է, որ բանակցային գործընթացի նոր փուլը տեսականորեն կարող է կապված լինել միայն տվյալ հարցում ԱՄՆ-ի ակտիվացման հետ:

«Սպիտակ տան նոր վարչակազմը աշխարհում գոյություն ունեցող պատերազմների լույսի ներքո փորձում է մշակել իր մոտեցումը տվյալ խնդրին: Ռուսաստանը շարունակում է խաղալ նույն դերը, ինչ որ խաղացել է միշտ՝ պնդելով հակամարտության կարգավորումը քաղաքական, դիվանագիտական ճանապարհով: Հետևաբար, այս տեսանկյունից սենսացիաներ չեն լինի: Մի ուրիշ սենսացիա կարող է լինել Բաքվի որոշումը՝ ևս մեկ անգամ հիշեցնելու իր մասին, իր վրա հրավիրելու ուշադրությունը խնդրի ռազմական լուծման փորձի միջոցով»,- մեկնաբանեց փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Թրամփի «խերը»

Անշուշտ, ճիշտ չի լինի միանշանակ եզրակացնել, որ հայկական կողմը վերջնականապես հրաժարվում է 2016 թ. ապրիլյան իրադարձություններից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված կարևորագույն համաձայնությունների կատարման օրակարգից: Այնուամենայնիվ, նկատի ունենալով դրա նշանները՝ կարելի է առանձնացնել երկու կարևոր հանգամանք: Առաջինը, սա բանակցային գործընթացում ստեղծված փակուղու բնական հետևանքն է, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում իր ստանձնած պարտավորությունները՝ պատճառաբանելով, որ շփման գծում մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների ստեղծումը կամրապնդի ստատուս-քվոն, իսկ այդ համաձայնությունները պետք է կատարվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում, որտեղ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Հայկական կողմն էլ չունի անհրաժեշտ լծակներ Բաքվին պարտադրելու համար:

Երկրորդ՝ գուցե ավելի կարևոր հանգամանքն այն է, որ Վիեննայի համաձայնությունների կատարման հարցը սահուն կերպով բանակցությունների օրակարգից հանելը ինչ-որ տեղ արտացոլում է գլոբալ միտումները Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում: Ինչո՞ւ ենք նշում միայն «Վիեննայի» մասին. իրականում նշված պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2016 թ. մայիսի 16-ին՝ Վիեննայում կայացած գագաթնաժողովի ժամանակ (Վիեննայի համաձայնությունների մասին ավելի մանրամասն կարդացեք հետևյալ հղումով), որը կազմակերպվել էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի ջանքերով, իսկ Սանկտ Պետերբուրգի անունը հետագայում ձևականորեն նշվում էր Վիեննայի հետ միասին, քանի որ դրանից մոտ մեկ ամիս առաջ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ կայացել էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում, ըստ ընդունված հայտարարության, կողմերը վերահաստատել էին իրենց հանձնառությունը մայիսի 16-ի պայմանավորվածությունների կատարմանը:

Այսպիսով, Վիեննայի գագաթնաժողովը և մասնավորապես շփման գծում հետաքննությունների մեխանիզմ ներդնելը գլխավորապես նախագահ Օբամայի վարչակազմի նախաձեռնությունն էր և առաջին հերթին բխում էր ամերիկյան հետաքրքրություններից, որքան էլ պաշտոնական շրջանակները պնդեն, թե Միացյալ Նահանգները և Ռուսաստանը միասնական մոտեցում ունեն ղարաբաղյան հարցում: Խոսքը ժամանակակից սարքերի միջոցով իրադրությունը շփման գծում վերահսկելու մասին է, ինչը ոչ միայն բնականորեն բխում էր հայկական կողմի շահերից, այլև ենթադրաբար կուժեղացներ Միացյալ Նահանգների ազդեցությունը շփման գծում և հետևաբար նաև հակամարտող կողմերի նկատմամբ, իսկ դա ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի շահերին, որին հոգեհարազատ են «անվտանգության» ավելի ավանդական, ավելի բիրտ միջոցները, օրինակ՝ «խաղաղապահ» զորքերի տեղակայումը:

Ակնհայտ է ևս մի հանգամանք, որ գոնե առայժմ ղարաբաղյան խնդրի կարգավորումը, առավել ևս դրա մանրամասները այնպիսի հետաքրքրություն չեն ներկայացնում նախագահ Թրամփի վարչակազմի համար, ինչպիսիք որ էին Օբամայի նախագահության տարիներին (թեև երկուսի պարագայում էլ ղարաբաղյան կոնֆլիկտի կարագավորումը չի դասվել/չի դասվում ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունների շարքում): Եվ այս համատեքստում ամենևին զարմանալի չի թվում այն փաստը, որ պաշտոնական Երևանը ստիպված է եղել համաձայնել Վիեննայի համաձայնությունների կատարման հարցը մի կողմ դնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում