Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքս Սոնգը կարող է շարունակել կարիերան Անգլիայում:
Daily Star-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստի իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նշվում է, որ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը նախատեսում է հզորացնել կիսապաշտպանության գիծը` ձեռք բերելով Կամերունի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Հավելենք, որ ֆուտբոլիստին ցանկանում է վերադարձնել նաև Լոնդոնի «Արսենալ»-ը: Ալեքս Սոնգի` իսպանական գրանդի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականին:











































