Ինչպես տեղեկացնում է Newsru.com-ը, Նևա գետի մակարդակը բարձրացել է 180 սմ-ով, ինչի հետևանքով այսօր Սանկտ Պետերբուրգում ջրհեղեղ է գրանցվել: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ ավելի վաղ հիդրոկենտրոնը հայտարարել էր, թե քաղաքում ջրհեղեղի վտանգ կառաջանա, եթե գետի մակարդակը բարձրանա ավելի քան 160 սմ-ով: Քաղաքում հայտարարվել է նաև փոթորկի զգուշացում: Այժմ հարավարևմտյան քամու արագությունը հասնում է վայրկյանում 16-18 մետրի: