Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Ընդդիմության առավելությունը

Այն, որ իշխանական քաղաքականության ամեն մի դրվագում հանրության տարբեր խավեր և խմբեր փորձում են նկատել, թե ինչքան էր Ռոբերտ Քոչարյանի և ինչքան Սերժ Սարգսյանի ազդեցությունը, վճռորոշությունը բավական է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը պահպանի համակարգում իր ազդեցությունը:

Քանի դեռ կան մտածողներ, որ նա դեռ կա, Քոչարյանը կլինի: Հետևաբար Սերժ Սարգսյանի առաջ ինքնաբերաբար խնդիր է առաջանում` անել այնպես, որ հնարավորինս քչերը մտածեն, իսկ ժամանակի ընթացքում էլ ոչ ոք չմտածի, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակում է լինել իշխանական որևէ որոշման հիմքում:

Այդ իմաստով կարծես թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի անելիքը հստակ է: Մեկը փորձում է հնարավորինս հաճախ հիշեցնել իր մասին, մյուսը փորձում է հնարավորինս արագ մոռացության մատնել նրան: Հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է անի այդ իրավիճակի, այդ իրողության առաջ կանգնած ընդդիմությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը, քանի որ համենայնդեպս առ այսօր չկան որևէ այլ իրական ընդդիմության գոյության փաստական կամ իրեղեն ապացույցներ:

Ինչպես որ ակնհայտ է իշխանության միջի երկբևեռ պայքարը, գրեթե նույնքան ակնհայտ է նաև, որ այդ պայքարից, ներիշխանական այդ առնվազն մրցակցությունից փորձում է օգտվել ընդդիմությունը: Այդ իմաստով նույնիսկ կարելի է ասել, որ ընդդիմությունն ունի որոշ առավելություն: Բանն այն է, որ լինելով Հայաստանի նախագահ, և փաստացի հրաժարական տալով հենց ներիշխանական հակասությունների իրավիճակում, գուցե դրանց հետևանքով Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտե, պատկերացնում է, թե հակասությունների, բազմաբևեռության իրավիճակում հայտնված իշխանության համակարգում ինչ սողանցքներ են առաջանում, որոնցից կարելի է օգտվել այդ համակարգը կազմաքանդելու համար: Մյուս կողմից, սակայն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ հենց այդ ներիշխանական բազմաբևեռության հողի վրա են եկել իշխանության, և իրենք էլ, թերևս, լավ են պատկերացնում, թե իշխանությունը ինչ սողանցքներ պետք է փակ պահեր, թույլ չտար դրանց առաջացումը, որպեսզի թեկուզ հենց իրենք չկարողանային լուծել իշխանության գալու խնդիր:

Եթե իշխանության կառուցվածքի, դրա նրբերանգների մասին պատկերացումներով Լևոն Տեր-Պետրոսյանն առավելություն ունի, ապա թերևս ոչ միայն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, այլ պարզապես մնացյալ բոլոր այն ուժերի, որոնք տարբեր ժամանակներում փորձել են Հայաստանում ընդդիմություն լինել և դառնալ իշխանության տեր: Դա է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության դեմ պայքարում հաջողվեց ավելին, քան որևէ մեկին մինչ այժմ:

Հետևաբար, այն պարագայում, երբ իշխանության մեջ ընթանում է ազդեցության պայքար, երբ հասարակության մեջ առաջացել են հարցեր Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա հաջող և արդյունավետ ընթացքի կապակցությամբ, Տեր-Պետրոսյանի համար կենսական անհրաժեշտություն է դառնում իրավիճակին համարժեք մտածողության և պատկերացման առկայությունը: Երբ հիմնական մրցակցի, այսինքն` իշխանության ճամբարում, մեղմ ասած, որոշակի խառնաշփոթ է բուրգի գագաթի կապակցությամբ, մեծանում է գայթակղությունը, որ իշխանության դեմ քաղաքական պայքարը կարող է տեղավորվել բացառապես հայտնի ասույթի տրամաբանության մեջ` «երբ երկու շուն կռվեն, ճամփորդի գործը կհաջողի»:

Մինչդեռ դա կլինի ներքաղաքական պայքարի բավական պարզունակ տրամաբանություն` նկատի ունենալով շահերի այն պարզ համակարգը, որ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հաջողվել է ձևավորել երկրում: Իհարկե, նրանք այժմ իրենք են հայտնվել իրենց ձևավորած համակարգի ցանցում, բայց ընդդիմության խնդիրն էլ հենց այն է, որ ցանցում չդառնա երրորդը: Դրա համար, թերևս, անհրաժեշտ է, որ ընդդիմությունն էլ պահի կամ շարունակի իր պարզ հարաբերությունը հասարակության հետ:

Լուսանկարը` Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում