SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյաներն իրացնելով և կատարելով բացատրական աշխատանքեր, կարողացել են Ոստիկանություն ներկայացնել Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 21-ին Երևանում 14-ամյա Մ. Կ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Արթուր Հ.-ն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում