Tuesday, 16 04 2024
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է

Բանտում գտնվող մարդու հայտարարությունը պետք է քննարկումից դուրս համարել. Հայրիկյանը՝ Սեֆիլյանի կոչի մասին

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:

Պարոն Հայրիկյան, Ժիրայր Սէֆիլյանը  հասցեական դիմել է հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով ազգային դիմադրության ճակատ ստեղծել։ Նա առաջարկում է համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ Սասնա Ծռերի և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը՝ դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ, հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը։ Ինչպե՞ս եք վերաբերում այս կետերին:

-Հայտարարության մեջ  խնդիրների, պայքարի ձևերի մասին նոր բան չկա, պարզապես, որ Ժիրայր Սեֆիլյանը բանտում է, այնքան էլ իրազեկված չէ մեր նախաձեռնության մասին, որի հիմքերի հիմքում սահմանադրությունն  է, որովհետև սահմանադրությունը և ապրելակերպ է, և ճիշտ ծրագիր է, և ծրագիրը կյանքի կոչելու պարտադրանք: Այն մեր ազգային ծրագիրն ու կանոնադրությունն է ամփոփում: Մենք այդ շեշտադրումը կատարել ենք և գտել ենք արդեն այդ ուղղությամբ մտածող գործընկերներ: Ինքը, որ բանտում է այն հստակությամբ ու որոշակիությամբ չի պատկերացնում խնդիրը: Մյուս կողմից ինքը պարտավոր էլ  չի մեր պատկերացմամբ ուղիով հանդես գալ: Երբ մեկը բանտից ինչ-որ բան է ասում, միշտ պետք է զգուշավոր լինել նրա ասածները վերլուծելու հարցում, որովհետև ինքը սահմանափակված է տեղեկատվություն ստանալու տեսանկյունից , իրավիճակը լիարժեք տեսնելու հնարավորությունից: Այնպես որ ես չէի ուզենա խորանալ նրա առաջարկների, նամակի մեջ: Ամեն դեպքում ինքը սրտացավ մարդ է:

-Նախկին իշխանավորների անուններ ցուցակում ևս կան, օրինակ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը:

-Ժիրայր Սեֆիլյանը այն մարդն է, որը իրավունք ունի ունենալու իր պատկերցումները: Կրկնեմ քանի որ ինքը բանտում է, շատ չէի ցանկանա  խորանալ նրա առաջարկների մեջ:

-Իսկ ձեր կարծիքով ինչո՞ւ ձեր անունը ցուցակում նշված չէ:

-Դուք Ժիրայր Սեֆիլյանին բավական թերագնահատում եք, այդ մարդը գիտի, թե Հայրիկյանը ով է, որտեղից է գալիս: Նույնիսկ աշխարհում չեք գտնի ավելի քան 50 տարի ակտիվ քաղաքական կյանքի մեջ գտնվող մարդու: Ինքը հենց այդ տեսանկյունից էլ նայում է, որ «մենք կայինք, մեզնից շատերը չէին էլ ծնվել, որ Հայրիկյանը մեզ համար ազգային անկախության ճանապարհ էր հաղթում: Ինքը ինձ հետ խոսելիս ինչպես ցանկացած պարկեշտ հայ, նախ կմտածի, տեսնի ինչ է ասում Հայրիկյանը: Իմ անունը չլինելը պետք է բացատրել ըստ արժանվույն գնահատելու հանգամանքով: Անկախության առաջնորդը, ինքնորոշման գաղափարը արմատավորողը, ինչ է այդ տեսակ մարդը պիտի առաջին քայլերը կատարի: Ինքը այդպես է գնահատել և ես  շատ եմ գնահատում իր մեծերին հարգելու կարողականությունը:

Այդպիսի ճակատ մի անգամ ձևավորել եմ ԱԻՄ անունով և դա եղել է, ուղիղ 30 տարի առաջ, նշված ցուցակի մարդկանց հիմնական մասը դեռևս փոքրիկներ էին, սկսնակներ և փոքր լինելը, մեղք չի՝ սխալ էլ չի: Ես այդ ճանապարհը մի անգամ անցել եմ և ինձ հաջողել է, այսինքն ժողովրդին հաջողել է հասնել ազգային բարձր նպատակի՝ նախանշված ծրագրով: Բոլորին կարող եք այդ հարցը տալ, բայց ինձ տալը տեղին չէ, ոչ միայն Ժիրայրի, այլ որևէ մեկի հետ կապված: Վարպետին չեն ասում ինչ անել, վարպետին հարցնում են ինչ կարծիքի եք դուք վարպետ:

Ես գիտեմ ինձ, ես գիտեմ, որ առաջարկ եմ արել, Ժիրայր Սեֆիլյանը դրսում լիներ, քաղաքական ոլորտում լուրջ գործելու ցանկություն ունենար, ինքը անկասկած իմ առաջարկին կգար ընդառաջ, բայց բանտում գտնվող մարդու  հայտարարությունը, դիրքորոշումը պիտի քննարկումից դուրս համարել, մարդը ով գաղափարների համար  հետապնդման է ենթարկված, նա առանձնակի վերաբերմունքի պետք ունի և չարժի մազ փնտրել նրա ասածների մեջ:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում