Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Մերձավոր Արևելքի պարողները. Akşam, Թուրքիա

«Պարող» բառը թուրքերեն լեզվում ներառվել է Արևմուտքից: Այնտեղ այդ բառն ամրապնդվել է Թալաբանիի և Բարզանիի անվան շուրջ, որոնց անվանում են «Մերձավոր Արևելքի պարողներ», ովքեր պարում են մերթ մի դուդուկի տակ, մերթ ուրիշ: Այս մասին գրում է թուրքական Akşam պարբերականը:

Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը նախկինում էլ այս մարդկանց համարում էր «սպառնալիք երկրի համար»: Մասուդ Բարզանիիի հայրը՝ մուլլա Մուստաֆա Բարզանին, 1950-ական թթ. կառավարության գաղտնի զեկույցներում հիշատակվել է որպես «ռուսների կողմից օգտագործվող հաղթաթուղթ»:

Ո՞վ է Մուստաֆա Բարզանին…
Ծնվել է 1903 թ. Բարզան բնակավայրում: Խորհրդային Միության աջակցությամբ և ղեկավարությամբ մասնակցել է Իրանում քրդական Մեհաբադի Հանրապետության ստեղծմանը: 1946 թ. հունվարի 22-ին ստեղծված կազմավորումն ընդամենը 11 ամիս գոյատևեց: Իսկ երբ այն Իրանը ոչնչացրեց, Բարզանիի հայրն իր կողմնակիցների հետ փախավ և թաքնվեց Խորհրդային Միությունում, ասվում է հոդվածում:

1961 թ. նա նորից ապստամբություն բարձրացրեց, բայց հաջողության չհասավ: ԽՍՀՄ-ի հետ պարից հետո նա փորձեց հարմարվել Ամերիկայի դուդուկի տակ և 1975 թ. ԱՄՆ փախավ: 1979 թ. նա մահացավ Վաշինգտոնում:

Սկզբում Մուստաֆա Բարզանին իր ճանապարհը կապեց ռուսների և Ստալինի հետ՝ պաշտպանելով կոմունիստական գաղափարները: Երբ ԽՍՀՄ-ի աջակցությունը դադարեց, նա հայտնվեց դրա մահացու թշնամու՝ ԱՄՆ-ի գրկում: Բարզանին իր կոմունիստական արկածի ավարտից հետո կյանքից հեռացավ կապիտալիստական Ամերիկայում:

Մուստաֆա Բարզանիի որդին՝ Մասուդ Բարզանին, նման կուրսով գնաց: Ում հետ իրեն պետք էր, նրա հետ էլ պարում էր: Եվ ճկուն կերպով մանևրում էր Ամերիկայի և Ռուսաստանի միջև: Մի ժամանակ նա նույնիսկ Թուրքիայի դուռն էր թակում, երբ Սադամ Հուսեյնից էր փախչում իր կյանքը փրկել փորձելով:

Իսկ այսօր նա Իսրայելի գրկում է:

Իսրայելը՝ մեր տարածաշրջանում մեծ տառապանքների ճարտարապետը, բացահայտորեն աջակցում է նրան: Ելնելով իր նախորդ հարաբերություններից և փորձից՝ Իսրայելը կարծում է, որ քրդական պետությունը, որը ծրագրվում է ստեղծել հյուսիսային Իրաքում սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքներով, իր համար հրաշալի դաշնակից կլինի:

Տարածաշրջանային պետությունները, որոնցից են՝ Թուրքիան, Իրանը, Իրաքը և Սիրիան, դեմ են հանրաքվեին, որը նախատեսվում է անցկացնել: ՄԱԿ-ը նախազգուշացնում է. «Մի անցկացրեք»: Իսկ Իսրայելն աջակցում է Բարզանիին:

Նույնիսկ միայն այդ դիրքորոշումը բացահայտորեն ցույց է տալիս՝ ինչպիսի միավորում են ուզում ստեղծել Թուրքիային շատ մոտ:

Ամեն ինչ Ամերիկան է ծրագրել: Պայմաններ ստեղծեց, երբ զորքերն Իրաք մտցրեց: Իսրայելն աջակցում է այդ պայմաններին: Գլոբալ ուժերը, ինչպեսև նախկինում, շարունակում են քրդական տարրերն օգտագործել տարածաշրջանում:

Հյուսիսային Իրաքում կատարված փաստի իրավիճակը փաթաթելու փորձ է ձեռնարկվում, միաժամանակ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիական բնակչության բռնի տեղափոխությունը, էթնիկ մաքրում է իրականացվում: Այդ խաղն ավարտին հասցնել ուզում են նախագծում Քիրքուքին ներառելով, որը Լոզանում և 1926 թ. Անկարայում ստորագրված պայմանագրում թուրքմենական շրջան է ճանաչվել, նաև դրան կից շրջանների:

Բացի դրանից՝ թուրքմեններից և արաբներից բացի՝ այդ շրջանում ապրող քրդերի մի մասը նույնպես դեմ է հանրաքվեին: Այդ քայլը, որը Բարզանին պատրաստվում է անել, իրավական ենթակառուցվածք չունի: Մի ոսքով՝ առկա են իրավունքի լուրջ խախտումներ:

Թուրքիան վճռականորեն է տրամադրված չճանաչելու այդ կատարված փաստը:

Երկու օր առաջ այդ վճռականությունը բարձր մակարդակով հերթական անգամ ցույց տվեց Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը: Մշակույթի, զբոսաշրջության և ժողովրդավարության հարցերով միջազգային կոնգրեսում Բոզդագը հայտարարեց՝ որքան լուրջ է տրամադրված Թուրքիան:

Բոզդագն ասաց. «Բարզանին կրակի հետ է խաղում: Այդ կրակը կայրի և՛ քրդերին, և՛ հենց նրան: Նա պետք է հրաժարվի այդ որոշումից: Ուրիշ ճանապարհ չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում