Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Լեհաստան հուպ տուր, Ղազախստան հուպ տուր». խայտառակ և ամոթալի էջ հայկական ֆուտբոլում

Պարզվում է՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլում նաև դրական կողմ ունի: ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի կանոնակարգը, ըստ որի՝ եվրոպական ամենաթույլ 16 հավաքականներից մեկը հնարավորություն է ստանալու 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրփակիչ փուլին մասնակցելու: ՀՖՖ-ի կողքին կանգնած լրատվամիջոցները և մեկնաբանները արդեն իսկ շտապում են հայտարարել, որ մեր հավաքականի համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու:

Ավելին, Ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկման առարկա է դարձել մի գրառում, որի հեղինակը կոչ է անում օրակարգային դարձնել հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականի Լեհաստանից և Ղազախստանից պարտվելը: «Հայաստանը վարկանիշով հիմա վերջից 18-րդն է Եվրոպայում, իսկ ամենաթույլերի շարքում հայտնվելու համար պետք է, այ քեզ զավեշտ, պարտվել Լեհաստանին և Ղազախստանին: Էս էն դեպքերից է, երբ հաշվարկը ֆուտբոլում դառնում է առաջնահերթ։ Էս հարցը պետք է դառնա մեր ֆուտբոլի համար օրակարգային։ Եթե, իհարկե, դեռ որևէ մեկին հետաքրքրում է հայկական ֆուտբոլը»: Այս գրառումը հավանաբար շատերն են տեսել:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը իրականում ոչ թե վերջից 18-րդն է, այլ՝ 12-րդը: 55 հավաքականների մեջ Հայաստանը 43-րդն: Մենք ամենաթույլն ենք տարածաշրջանում և զիջում ենք թե՛ Վրաստանին և թե՛ Ադրբեջանին: Մենք արդեն իսկ ապահովել ենք մեր տեղը Ազգերի լիգայի ամենաթույլ D դիվիզիոնում: ՀՖՖ-ին մոտ կանգնած մարդիկ կարող են ցնծալ: Մեր հավաքականը բացառիկ հնարավորություն ունի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու: «Շատ ավելի իրական է հաղթել Սան Մարինոյին, Ջիբրալթարին ու այս կարգի մյուս երկրներին, քան Լեհաստանին, Դանիային և այլն», նշված էր ֆեյսբուքյան հայտնի գրառման մեջ: Նշենք, որ այս պահին Եվրոպայի 16 ամենաթույլ հավաքականների մեջ են Լիտվան, Բելառուսը, Վրաստանը, Մակեդոնիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, որը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի հետ: Թվարկվածներից ո՞ր հավաքականին կարող է հաղթել Հայաստանը: Կարծում ենք՝ պատասխանը պարզ է շատերի համար:

Այս պահին, սակայն, խնդիրն ամենևին Ազգերի լիգայում հաղթելը կամ պարտվելը  չէ: Ինչ է նշանակում օրակարգային դարձել Լեհաստանից և Ղազախստանից պարտվելը: Ինչպես կարելի է պաշտոնական հանդիպումներից առաջ նման հայտարարություն անել: Ակնհայտ է, որ Ռուբեն Հայրապետյանն իր խոստացված հրաժարականի մասին խոսակցությունները փորձում է քողարկել բացառիկ հնարավորությունով: Շուտով նա կհայտարարի, որ Հայաստանը մասնակցելու է 2020 թվականի եզրափակիչ փուլին, ու փորձելով թոզ փչել մարդկանց աչքերին, շարունակել մնալ իր աթոռին:

1942 թվականին Կիևում տեղի էր ունեցել հայտնի հանդիպումը ֆաշիստական «Ֆլակելֆ» և ուկրաինական «Ստարտ» թիմերի միջև: Խաղից առաջ գերմանացիները «Ստարտի» ֆուտբոլիստներին և մարզիչներին հայտնել էին, որ հաղթելու դեպքում կգնդակահարվեն: «Ստարտը» հաղթել էր 5:3 հաշվով և այս թիմի մի շարք ֆուտբոլիստներ գնդակահարվել էին: Անկախ ամեն ինչից, հաղթելու տենչանանքն ու արժանապատվությունը մահվան գին ունեցան ֆուտբոլիստների համար: Մենք այսօր ուզում ենք օրակարգային դարձել լեհերի և ղազախների «տակ պառկելը» թույլ դիվիզիոնում հայտնվելու համար: Այնքան ենք իջել, որ մեր հաջողության ճանապարհը տեսնում ենք գիտակցաբար պարտվելու մեջ: Ենթադրենք փառահեղ այս ծիագիրը իրականացվի, և Սան Մարինոյին հաղթելով դուրս գանք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Հետո… Կնշանակի, որ ֆուտբոլ ունենք և առաջընթաց է արձանագրվել: Ֆուտբոլում և ընդհանրապես կյանքում կարճ ուղիրներ չկան: Կարճ ճանապարհով ձեռք բերված հաջողությունները սովորաբար կարճ կյանք ենք ունենում:

Փոխարենը մտածենք՝ ինչպես դուրս բերենք հայկական ֆուտբոլը մսաղացից, քննարկման առարկա ենք դարձրել լեհերից և ղազախներից պարտվելու հեռանկարը: Փոխարեն օրակարգային դարձնենք ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի հարցը, մտածում ենք՝ ինչպես հաղթենք Սան Մարինոյին և Ջիբլարթարին, որպեսզի խաղանք Եվրո-2020-ում: Առկա իրավիճակում նույնիսկ մեկնաբանություններն ավելորդ են, ասել է թե բանը բանից անցել է, կամ հասել ենք վերջին կայարանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում