Երեկ Հայաստանի հավաքականը «Եվրո-2012»-ի ընտրական փուլի հերթական տուրում Ռուսաստանին պարտվելուց հետո սպասում էր, որ գոնե մրցակիցները չհաղթեն, սակայն թե՛ սլովակները, թե՛ իռալանդիցիները հաղթանակով ավարտեցին իրենց հանդիպումներն ու արդեն Ռուսաստանի ընտրանու հետ միասին մեզ գերազանցում են 5 միավորով:
Սլովակիայի ընտրանին սեփական հարկի տակ մեծ դժվարությմաբ, նվազագույն հաշվով առավելության հասավ B խմբի ետնապահ Անդորրայի նկատմամբ, միակ գոլը 63-րդ րոպեին հեղինակեց Կարհանը: Իռլանդացիները հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Մակեդոնիայի դարպասը, Ռոբի Քինը դարձավ դուբլի հեղինակ:
Այդուհանդերձ Հայաստանի ընտրանին խմբից դուրս գալու տեսական հնարավորություն դեռ ունի, սակայն այն իրագործելու համար հարկավոր է մնացած 4 հանդիպումներն էլ հաղթանակով ավարտել, ինչը, մեր հավաքականի ցուցադրած խաղից ելնելով, ամենևին էլ չի կարելի հրաշքների շարքին դասել: Մեզնից մնում է միայն կանգնել մեր տղաների կողքին, աջակցել նրանց ու հավատալ, որ նրանք ի զորու են հաղթելու:
B խմբում 6 տուրից հետո թիմերը դասավորվել են հետևյալ հերթականությամբ.
1.Սլովակիա 13 մ.
2.Ռուսաստան 13 մ.
3.Իռլանդիա 13 մ.
4.Հայաստան 8 մ.
5.Մակեդոնիա 4 մ.
6.Անդորրա 0 մ.