Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ավստրալիայում ու Կանադայում է աշխատե՞լ. որտեղի՞ց ՀՀ նախկին պաշտոնյային այդքան մեծ գումար

Թեև մի շարք ընտանիքներ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին մեղադրում են վաշխառության, խարդախության և կյանքի սպառնալիքներ հնչեցնելու մեջ, ՀՀ դատախազությունը պարզապես հրաժարվում է քննել որևէ գործ, որի արդյունքում կարող է մեղադրանք առաջադրվել նախկին պաշտոնյային:

Երիցյանի դեմ բողոք ներկայացրածներից մեկն էլ նախկին գործարար Դավիդ Ստեփանյանն է, ով պնդում է, որ 900.000 ԱՄՆ դոլար է վերցրել նախկին պաշտոնյայից ու մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար տոկոս է փակել, սակայն ստացված եկամուտից վերջինս հարկեր չի վճարել: Դատախազ Նարեկ Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը տնտեսվարող սուբյեկտ չէ, հետևաբար նրա կողմից հարկերից խուսափելու հարցը նախաքննության մարմնի կողմից քննության առարկա չի դարձել:

Իսկ որտեղի՞ց նախկին պաշտոնյային այդքան մեծ գումար, ահա թե ինչ է «պարզել» նախաքննական մարմինը. «Հովհաննես Երիցյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ մոտ տասը տարի աշխատել է տարբեր երկրներում՝ Կանադայում, Ավստրալիայում ու տարեկան աշխատավարձը մոտ 150.000 ԱՄՆ դոլար է եղել»,- հայտարարեց դատախազը:

Դավիթ Ստեփանյանի ներկայացուցիչ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Երիցյանի ցուցմունքը՝ արտերկրում աշխատելու վերաբերյալ որևէ կերպ ճշտվել է նախաքննության մարմնի կողմից: «Մենք իր տարբերություն ձեզ ստուգել ենք, որ Երիցյանը վերջին 10-15 տարում հիմնականում գտնվել է Հայաստանում: Եթե մարդը աշխատել է արտերկրում, կարող էր փաստաթղթեր ներկայացնել այդ թվում և իր աշխատավաձի չափի մասին»,- նշեց Պողոսյանը: Նրա հարցը անպատասխան մնաց:

Վերաքննիչ դատարանի դատավոր Պապոյանը դատախազին հարցրեց, թե արդյո՞ք գումարների ձեռք բերման, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, հարկերից խուսափելու վերաբերյալ որևէ իրավական գնահատական տրվել է նախաքննության փուլում: Դատախազը նշեց, որ նախաքննության փուլում քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ հիմք չի եղել:

Հիշեցնենք, որ Դավիդ Ստեփանյանը արտերկրից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ նշելով, որ Երիցյանը սպառնում է իրեն այդ պատճառով էլ նա ստիպված է եղել հեանալ Հայաստանից: Ստեփանյանը նախաքննության մարմնին ներկայացրել էր ձայնագրություն, որտեղ լսվում է, թե նախկին պաշտոնյան ինչպես է գումար պահանջում իրենից, ասելով, թե հակառակ դեպքում «արյուն ա լինելու»: Հարուցված քրեական գործը կարճ ժամանակ անց կարճվել էր:

Դավիդ Ստեփանյանը բողոքարկել էր քրեական գործի կարճման որոշումը: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր բողոքը: Դատախազությունը չէր հաշտվել պարտության հետ և բողոքարկել էր որոշումը: Վերաքննիչ դատարանը, սակայն, մերժեց դատախազի բողոքը՝ թողնելով Ընդհանուր իրավասության դատարանի որոշումն ուժի մեջ: Դատախազը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Հետաքրքրական է, որ նախկին պաշտոնյան չի մասնակցում որևէ դատական նիստի, փոխարենը դատախազությունն ամեն ինչ անում է նրա շահերը պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ մեզ հաջողվել էր կապ հաստատել Ռուսաստանի Դաշնություն տեղափոխված ընտանիքի հետ, որը ստիպված է եղել վաճառել Հայաստանում ունեցած ամեն ինչ՝ պարտքով վերցրած գումարի տոկոսները վճարելու համար: Դավիդ Ստեփանյանը Առաջին լրատվականին պատմել է, որ Հովհաննես Երիցյանի հետ ծանոթացել է դեռևս 2001 թվականին, երբ նա ղեկավարում էր ՀՀ Քաղաքացիական ավիացիան: Ստեփանյանն արտարժույթի փոխանակման կետեր է ունեցել Երևանում և բիզնեսում ներդրում անելու նպատակով պարտքով գումար է խնդրել Հովհաննես Երիցյանից: «Վերցրել եմ 150.000 ԱՄՆ դոլար՝ ամսական 2%-ով: Հետո էլի եմ վերցրել, կամաց-կամաց պարտքը դարձավ 900.000 ԱՄՆ դոլար: Ես 10 տարվա մեջ 2 միլիոն դոլարից ավելի տոկոս եմ փակել»,- վստահեցնում է Ստեփանյանը:

Այս տարիների ընթացքում Ստեփանյանը զրկվում է թե՛ ընտանեկան բիզնեսից, թե՛ իրեն և մորը պատկանող բնակարաններից: «Ես տներ գրավ դրեցի, 500.000 ԱՄՆ դոլար վճարեցի, բայց ստացական չվերցրեցի իրենից, մենք ընտանիքներով մտերիմ էինք: Բայց հիմա Երիցյանն ասում է, թե պիտի 900.000-ը վճարես»,- պատմում է Դավիդ Ստեփանյանը:

2015 թվականին Հովհաննես Երիցյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Դավիդ Ստեփանյանից և նրա կնոջից գումար բռնագանձելու պահանջով: Նախկին պաշտոնյան դատարանին հայտնել է, որ 2010 թվականին պատասխանողներին փոխառությամբ տվել է 360 միլիոն ՀՀ դրամ գումար: «Այդ 360 միլիոնը այն ժամանակվա կուրսով հենց 900.000 ԱՄՆ դոլար էր անում: Ես նոտարով պարտավորվել էի, որ պետք է վճարեմ այդքան»,- ասում է Դավիդ Ստեփանյանը:

Դատարանը որոշել է` Դավիդ Ստեփանյանից և Գայանե Աբգարյանից համապարտության կարգով հօգուտ հայցվոր Հովհաննես Երիցյանի բռնագանձել 250.000.000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ: Ստեփանյանի խոսքով՝ 5 տարի առաջ իր մոտ ծանր դեպրեսիա է սկսվել, որից մինչ օրս չի կարողանում ազատվել: Նախկին գործարարը հավատացնում է, որ Հովհաննես Երիցյանը տարիներ շարունակ իրեն սպառնում և ահաբեկում է:

Հովհաննես Երիցյանը հերքում է ոչ միայն Դավիդ Ստեփանյանի, այլև իր դեմ հաղորդում ներկայացրած մյուս ընտանիքների մեղադրանքները՝ հայտարարելով, թե ինքը որևէ ապօրինի գործարք չի կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում