«Հայկական վերածնունդ» կուսակցության և ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր ամենայն հավանականությամբ հրաժարական կստորգարի՝ հրաժարվելով վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։
Արթուր Բաղդասարյանը 2013 թ. հոկտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ և գործում է մինչ օրս։ Վերջին օրերս լուրեր են պտտվում, որ վերջինս այսօր 13։00-ին տեղի ունեցող նիստի ժամանակ հրաժարական կներկայացնի։ Վերլուծելով վերջին 4 տարիների կատարած աշխատանքը՝ կարող ենք վստահ ասել, որ մինչ օրս ֆեդերացիան միայն ֆինանսական աջակցություն է ստացել Բաղդասարյանի կողմից և ոչ ավելին։
Բաղադասարյանին է պատկանում նաև «Հայկական երրորդ» հեռուստաընկերությունը։ Եթե Բաղդասարյանին իսկապես հետաքրքրեր վոլեյբոլը, ապա նա ամեն քայլ կձեռնարկեր վոլեյբոլը հանրայնացնելու համար։ «Հայկական երրորդ» հեռուստաընկերության եթերով կցուցադրեր ՀՀ բարձրագույն խմբի առաջնության և ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկության բոլոր հանդիպումները։ Ռեպորտաժներ կներկայացներ հայաստանյան վոլեյբոլի կանանց և տղամարդկանց ակումբները ճանաչելի դարձնելու համար։ Սակայն այդպես էլ չարվեց ոչինչ․ ներկայացվեցին մի քանի թռուցիկ նյութեր, որոնք գրեթե ոչինչ չփոխեցին։ Ամենայն հավանականությամբ ՀՀ վոլեյբոլի ֆեդրացիայի նախագահի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիային փոխնախագահ Հրաչ Մուրադյանը։