Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսներն ընդհատում են մեր հավաքականի առանց պարտությունների շարքը

Քիչ առաջ ավարտված Ռուսաստան-Հայաստան հանդիպումը, ցավոք, մեր ընտրանու օգտին չէր: Այնինչ, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել:

Նախ, խաղասկզբում հրաշալի պահ կորցրեց մեր թիմի առաջատարներից Յուրա Մովսիսյանը: Նա հաջողությամբ շփոթության մեջ գցեց մրցակցի պաշտպաններին, հարվածեց դարպասին, բայց ի վերջո նրանցից մեկի ոտքը շեղեց մոտ տարածությունից դեպի դարպասն ընթացող գնդակը:

Հանդիպման 25-րդ րոպեն բերկրանք բերեց հայ երկրպագուներին: Նույն Մովսիսյանը ձախ թևից փոխանցում կատարեց միայնության մեջ գտնվող Մարկոս Պիզելլիին, որն էլ չվրիպեց (թեև ռուս պաշտպանը կարող էր փրկել դրությունը):

Չէր անցել մեկ րոպե, երբ ռուսները սառը ցնցուղի հրավիրեցին Վարդան Մինասյանի սաներին: Ռոման Պավլյուչենկոն, հայտնվելով առանց հսկողության, ստացած փոխանցումից հետո մեկ հպումով գնդակն ուղարկեց մեր դարպասը: Հանուն արդարության պետք է նշել, որ այս անգամ էլ Բերեզովսկին կարող էր փրկել մեր թիմին, սակայն գնդակն արդեն հատել էր գիծը:

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ընդհանուր առմամբ շարունակեցին ցուցադրել հասուն, բարձրակարգ ֆուտբոլ: Եվ սա թերևս այն դեպքն է, երբ Ռուսաստանը հաղթեց առավելապես բարձր կարգի, քան ցուցադրած խաղի շնորհիվ: Նախ Պավլյուչենկոն 59-րդ րոպեին առաջին գոլին չափազանց նման իրավիճակում հաշիվը դարձրեց 2-1, իսկ 73-րդին հեթ-տրիկի հեղինակ դարձավ 11-մետրանոց հարվածից:

Նշենք, որ մեր տղաները բազմաթիվ գեղեցիկ դրվագներ ունեցան, առջևում էլ բավականին վստահ էին զգում: Խաղավարտից րոպեներ առաջ Մխիթարյանին անգամ հաջողվեց տուգանայինի իրացումից հետո գլխով գոլի հեղինակ դառնալ, սակայն մրցավարները չհաշվեցին այն չնչին խաղից դուրս իրավիճակի պատճառով:

Հանդիպումը աչքի ընկավ նաև մեծ թվով զգուշացումներով: Մեր տղաները ստացան հինգ, ռուսները` երկու դեղին քարտ: Ընդ որում, Մովսիսյանի համար դա երկրորդ դեղին քարտն էր այս մրցաշարում, ինչը նշանակում է, որ հաջորդ հանդիպումը նա բաց կթողնի:

Պարտություն 1-3, ինչը ավելի շատ հույսեր, քան հիասթափություն պետք է առաջացնի:

Լուսանկարը` Reuters-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում