Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աննախադեպ երևույթ հայկական սպորտում. «Շիրակը» հավակնում է դառնալ…

Երեկ Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտարարեց, որ հանդես է գալու նաև բասկետբոլային թիմերով՝ մասնակցելով Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին: «Մենք շարունակում ենք ընդլայնել մեր մարզական ընտանիքը և ուրախացնել մեր երկրպագուներին։ Այսուհետ «Շիրակը» կունենա նաև տղամարդկանց տարբեր տարիքային բասկետբոլի թիմեր»,- նշված էր ակումբի հայտարարության մեջ: Ավելի վաղ էլ գյումրեցիները հայտարարել էին, որ ունենալու են նաև ֆուտզալի թիմ:

Այսպիսով, «Շիրակը» ֆուտբոլային ակումբից վերածվում է մարզական ակումբի, ինչը աննախադեպ երևույթ է հայկական սպորտում: «Շիրակը» հավակնում է դառնալ հայկական սպորտային խոշոր կենտրոն, որը պայքար կմղի միանգամից մի քանի հարթություններում: Հայաստանում քիչ չեն մարզական ակումբները, սակայն նրանք ունեն անհատական մարզաձևերի ներկայացուցիչներ, իսկ զուտ թիմային մարզաձևերով մարզական ակումբ առաջին անգամ է ի հայտ գալիս: Թիմային մարզաձևերը զարգացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ են նման ակումբներ, և ժամանակակից սպորտում բավական շատ են դեպքերը, երբ մեկ ակումբի հովանու տակ հանդես են գալիս ֆուտբոլի, բասկետբոլի և այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Օրինակ՝ հարևան Թուրքիայում «Ֆեներբախչեն» և «Գալաթասարայը» հայտնի են ոչ միայն ֆուտբոլի թիմերով, այլ նաև այլ մարզաձևերում գրանցվող հաջողություններով: Սերբիայում «Պարտիզանը» և «Ցրվենա Զվեզդան» են առանձնանում կայուն հաջողություններով…

Օրինակները բավական շատ են, և դրանք ապացուցում են, որ միայն մարզական հզոր ակումբների առկայության դեպքում հայկական սպորտը կարող է դուրս գալ ճգնաժամից և գրանցել կայուն հաջողություններ: Կան նաև օրինակներ, երբ մարզական ակումբները պառակտվել են՝ ձգտելով անկախության: Օրինակ՝ Մոսկվայում կան «Դինամո» ֆուտբոլային, բասկետբոլային, հոկեյի և այլ մարզաձերի թիմեր: Նրանք ներկայումս միմյանց հետ կապ չունեն, գործում են առանձին, իսկ արդյունքում ֆուտբոլի թիմը դուրս է մնացել բարձրագույն խմբից, բասկետբոլի թիմն ընդհանրապես դադարեցրել է ելույթները:

Ինչևէ, «Շիրակ» ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բասկետբոլային միանգամից 4 տարիքային թիմեր արդեն իսկ հայտ են ներկայացրել մասնակցելու Հայաստանի առաջնություններում: «Շիրակի» հիմնական թիմում կխաղան 20-ից 30 տարեկան 4 փորձառու բասկետբոլիստներ: Մյուս խաղացողների տարիքը 17-22 է:

Բասկետբոլի ֆեդերացիայից էլ տեղեկացանք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու են 7 թիմեր: Բացի Գյումրիից՝ առաջնությունում ներկայացուցիչ կունենա նաև Արթիկը, ինչպես նաև Ստեփանակերտը՝ «Արցախ» թիմով: Գյումրիում այսօր բասկետբոլով զբաղվում են մոտ 300 երեխաներ: «Շիրակի» Հայաստանի առաջնություններին մասնակցելուց հետո, կարծում ենք, այս մարզաձևն ավելի մասսայական կդառնա: Այս մարզաձևի զարգացման վրա դրական ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի ազգային հավաքականի տպավորիչ ելույթները աշխարհի առաջնության նախընտրական փուլում: Բասկետբոլի հավաքականի հաջողությունը ապացուցեց նաև, որ մեր երկրի սպորտի ասպարեզում կարող են հաջողություններ գրանցվել ոչ միայն մենասպորտային մարզաձևերում, ինչպիսիք են ըմբշամարտը, բռնցքամարտը, ծանրամարտը, ձյուդոն: Շնորհիվ «Շիրակի» ակումբի՝ այսօր Հայաստանի երկրորդ քաղաքում խաղային մարզաձևերով զբաղվում են հազարավոր պատանիներ և երիտասարդներ, և կարծում ենք՝ տարիներ անց շոշափելի կլինեն նաև արդյունքները:

Այս ամռանը «Շիրակի» 18-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը պայմանագիր կնքեց Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» հետ, որտեղ ևս աչքի է ընկնում արդյունավետ խաղով: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում այսօր մարզվում են հարյուրավոր պատանիներ: «Շիրակը» ներկայացուցիչներ ունի նաև տարբեր տարիքային խմբերի ֆուտբոլի առաջնություններում: «Շիրակի» գլխավոր թիմն էլ այս պահին գլխավորում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում