ԱՄՆ-ն Աֆղանստան կուղարկի հավելյալ 3000 զինծառայող։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Խոսքն ավելի քան 3000 զինծառայողի մասին է։ Ես դեռևս չեմ ստորագրել վերջին հրամանները, քանի որ մենք մշակում ենք մի շարք մանրամասներ»,-ասել է Մետիսը։
«Մենք չենք ներկայացնում մանրամասներ, ինչպիսին է զինվորականների հստակ թիվը, սարքավորումների թվաքանակը, զորակազմի ուղարկման ժամկետը, քանի որ այդ տեղեկությունը կարող է օգնել թշնամուն»,-հավելել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։
ԱՄՆ-ն Աֆղանստանում ռազմական գործողությունը սկսել է 2001 թվականի աշնանը։ Այդ արշավի ընթացքում սպանվել է ավելի քան 2300 ամերիկացի զինծառայող, ավելի քան 17 հազարը՝ վիրավորվել։