ԱՄՆ-ում 92-ամյա զույգեր Ջուլիան և Էդրիան Ռիսթեր եղբայրները մահացել են նույն օրը՝ մի քանի ժամ տարբերությամբ: Իրենց ծնված օրվանից նրանք հազվադեպ էին բաժանվում, մանկության տարիներին միասին խաղում էին, ապա գնացել են դպրոց, ճանապարհորդել աշխարհով մեկ, հետո՝ մտել ֆրանցիսկյան միաբանություն:
Այս շաբաթ նրանք մահացան. Ջուլիանն՝ առավոտյան, Էդրիանը՝ երեկոյան: Նրանց մտերիմներն ու ընկերներն ընդհանրապես զարմացած չէին՝ լսելով այս լուրը, քանի որ եղբայրները միշտ ամեն ինչ միասին էին անում:
«Նրանք նույնիսկ կես օրով չէին բաժանվում»,- նշել է նրանց զարմիկը: Ասում են, որ նույնիսկ դռնով մտնելիս նրանք դա միաժամանակ էին անում: Երկվորյակ եղբայրները կթաղվեն երկուշաբթի օրը Սենթ-Փիթերսբերգում:











































