Tuesday, 27 02 2024
Պիտի փախնե՞մ, էս խափանման միջոցի էությու՞նն ա. չեմ փախնի. Լևոն Քոչարյան
20:20
30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար` «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակներում
20:10
Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Բաքվի նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է. Միրզոյանը՝ ՄԱԿ ՄԻԽ 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում
Դանակահարված չարենցավանցուն պարեկներն են հասցրել հիվանդանոց
19:40
Լեհաստանի վարչապետը չի բացառել ուկրաինական գյուղմթերքի վրա էմբարգոյի ընդլայնումը
19:30
Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիայում կքննարկի խաղաղության բանաձևին առնչվող հարցեր
ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համագործակցության հետևողական զարգացման ու տարածաշրջանային գործընթացների հարցեր
Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
19:00
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից
Մամիջանյանին Ստանիսլավսկին կնախանձեր. ՔՊ-ական պատգամավոր
Իրեն հարգող գործակալը սահման կա, որ չի անցնի. ՔՊ-ականը դիմեց «հավաքագրված» ընդդիմադիրներին
18:50
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն համատեղ կիբերանվտանգության ծրագիր կանեն
18:40
Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան և Ասիան. Globes
18:37
Բրիտանիան և Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն
18:30
Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
«Հարկը պետք վճարվի օրենքով», «ռեկե՞տ էինք անելու». վեճ՝ ԱԺ նախագահի և պատգամավորի միջև
Գեղամ Նազարյանի հուշումով ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Եթե դռները բաց թողնենք գնանք, մեկ է՝ իշխանություն չեք դառնալու, միայն ՀՅԴ-ն արանքը կճղի. Ա. Սիմոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորի ելույթը կարծես ռուսերենից էր թարգմանված. Ալեն Սիմոնյան
Մի՛ անիծեք Հայաստանը. Գեղամ Նազարյանը դիմեց ընդդիմադիր գործընկերներին
Շնչելու հարկ էլ կսահմանեն, որովհետև ասֆալտ են գցել. Գեղամ Մանուկյան
Ռազմական գնումների թեման տանում են աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ. ՊՈւ պատգամավոր
Նախաձեռնո՞ւմ եք Ուկրաինային տալ միջնորդության իրավունք. Մամիջանյանի հետևությունները
«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ մարդն իր համար արժեք չունի». ՔՊ-ական պատգամավոր
«Ֆրանսիան դուդուկի ներքո կկազմակերպի մեր թաղումը». ՀՀԿ-ական պատգամավոր
Անահիտ Մանասյանը ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահին

Սերժ Սարգսյանի գրոհի ազդանշանը

«Տեսնելով Թուրքիայի շարունակական ուրացումը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին դարձավ պարզապես արհամարհանք ժամանակակից քաղաքակրթության արժեքների նկատմամբ, կարծում եմ՝ միջազգային հանրությունը և հայկական Սփյուռքը այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության: Աշխարհի շատ առաջատար երկրներ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտությամբ հռչակել իրենց հաղթանակը, և այդ հպարտությամբ կարող ենք աշխատել այդ երկրների հետ նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ»,- Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի իր ելույթում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այդ հայտարարությունը բավական կարևոր է, քանի որ գործնականում շոշափում է ոչ թե զուտ համահայկական, այլ համաշխարհային քաղաքականությանն առնչվող կարևոր ասպեկտ: Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը նման է գրոհի ազդանշանի: Սարգսյանն արձանագրում է, որ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և պետք է արձանագրել այն և անցնել նոր ռազմավարության: Եվ քանի որ Սարգսյանն այդ մասին խոսում է Թուրքիայի ուրացման քաղաքականության կոշտացման համատեքստում, թերևս պետք է արձանագրել, որ նրա խոսքը ակնարկ-կոչ է պահանջատիրությանն անցնելու կապակցությամբ:

Եթե որևէ երկիր ճանաչել է Ցեղասպանությունը, ապա այդ երկրի հայազգի քաղաքացիները՝ սերելով Օսմանյան Թուրքիայից, կարող են Ցեղասպանության ճանաչման հիմքով հանդես գալ հատուցման հայցով, տվյալ երկրի դատարանում: Իհարկե, Թուրքիայի համար դա չունի ուղիղ իրավական նշանակություն, այսինքն՝ դա չունի միջազգային դատարանի էֆեկտ, սակայն տվյալ երկրում թուրքական ակտիվները կարող են դառնալ հատուցման պահանջին ենթակա, եթե այդ պահանջը բավարարվի:

Ըստ այդմ, կարելի է պատկերացնել, որ հայությունը կարող է հանդես գալ հազարավոր հայցերով՝ Ցեղասպանության պատճառած վնասների հատուցման վերաբերյալ: Դրանք կարող են Թուրքիային դնել միլիոնավոր, տասնյակ, իսկ գուցե հարյուրավոր միլիոն դոլարների պատասխանատվության տակ: Ու թեև Անկարայի համար, ասենք, Ֆրանսիայի կամ Գերմանիայի դատարանի վճիռները ենթակա չեն կատարման, այդուհանդերձ՝ ամենևին բացառելի չէ այն, որ այդ երկրներում դատարանները որոշեն կալանք դնել թուրքական ակտիվների վրա: Անկասկած է, որ առնվազն քաղաքական առումով դա կլինի լուրջ խնդիր Անկարայի համար: Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, թե թուրքական ուրացման քաղաքականությունը սաստկացնելու դեպքում ռազմավարության էլ ինչ փոփոխություն կարող է նկատի ունենալ Սերժ Սարգսյանը:

Տրամաբանությունը պարզորոշ հուշում է, որ եթե Անկարան սաստկացնում է ուրացումը, ու Երևանն արձանագրում է դա, ապա պատասխանի դեպքում Երևանն էլ պետք է ուժգնացնի, այսպես ասած, իր պահանջները ճանաչման հարցում: Իսկ մեխանիզմը Սերժ Սարգսյանն ակնարկում է պարզորոշ կերպով:

Մնում է հասկանալ, որ Երևանը գնում է, այսպես ասած, քաղաքական մանևրի և իրականում Անկարային փորձում է այդ միջոցով բերել ավելի կառուցողական դա՞շտ, թե՞ կայացված որոշումը քաղաքական է, պարունակում է խորքային ռազմավարական հեռանկար և համաձայնեցված է այն արևմտյան երկրների հետ, որտեղ ճանաչվել է հայերի Ցեղասպանությունը:

Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, ռուսական դատարանում հնարավոր է որևէ պահանջ ներկայացնել Թուրքիայի դեմ, եթե Մոսկվայում հայերին նույնիսկ թույլ չեն տալիս ապրիլի 24-ին որևէ բողոքի ցույց անել Թուրքիայի դեսպանատան դիմաց: Թե՞ Սերժ Սարգսյանի քայլը «համաձայնեցված» է Ռուսաստանի հետ, որն այդպիսով փորձում է Անկարային շանտաժել, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան հայկական հարցում Մոսկվան դիտարկում է Հայաստանի վրա ազդեցության հզոր գործիք, ըստ այդմ՝ նաև հայկական Սփյուռքի վրա ազդեցության:

Բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանը հրապարակ է բերում բավականին ուշագրավ օրակարգային հարց և տալիս գրոհի ազդանշան: Բաց է, սակայն, հարցը, թե ո՞վ է շահելու գրոհից, իրավիճակայի՞ն է այն, թե՞ ռազմավարական, և ամենակարևորը՝ դա Հայաստանի ինքնիշխա՞ն հաշվարկն է, յուրօրինակ պատասխան, ասենք, Թուրքիային C 400 վաճառելու Ռուսաստանի քայլի՞ն, թե՞ հակառակը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում