Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՀ և Ադրբեջանի նախագահները 2011թ. կհամաձայնեն Մադրիդյան սկզբունքների շուրջ (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը


– Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն տարածեցին, որում ակնհայտ շտապողականություն կար խնդրի լուծման առումով: Մասնավորապես նախագահները նշում էին, որ Կազանում հունիսին կայանալիք հանդիպմանը պետք է ավարտվեն աշխատանքները հիմնարար սկզբունքների շուրջ: Ձեր գնահատմամբ, ի՞նչ մեսիջ էր դովիլյան հայտարարությունը և ինչքանո՞վ է հավանական, որ Կազանում որևէ առաջընթաց լինի:


– Մեծ ութնյակի գագաթնաժողովը շատ կարևոր է, բայց յուրաքանչյուր գագաթնաժողովի ժամանակ ԼՂ հարցի վերաբերյալ հայտարարություն լինում է և պետք չէ դրանց միշտ արձագանքել: Սակայն այս վերջին հայտարարությունը շատ ավելի կարևոր է, քան նախկինները, և պարզ է, որ Մինսկի խումբը հիմա ավելի մեծ ճնշման տակ է գործում, և այդ ճնշման հիմնական պատճառը Ադրբեջանն է: Այս հայտարարության շտապողականությունը հիմնականում պայմանավորված է Ադրբեջանի կողմից եկող պատերազմի վերսկսման վտանգով: Այս հայտարարությունը նաև ավելի մեծ մի նախագծի արտացոլում է` Կազանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Մինսկի խումբը կփորձի նրանցից ստանալ մեկէջանոց մի փաստաթուղթ, որը կմերժի ուժի կիրառումը կոնֆլիկտի լուծման համար և կվերահաստատի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կողմերի ցանկությունը: Սա է Կազանի նախագիծը, սակայն կա մեկ այլ նախագիծ այս տարվա ավելի ուշ շրջանի համար, որը ենթադրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն Մադրիդյան սկզբունքների շուրջ: Բայց չպիտի մոռանալ, թե ինչ են իրենցից իրականում ներկայացնում այդ սկզբունքները: Դա խաղաղության համաձայնագիր չէ, այլ ավելի շուտ խաղաղ բանակցությունների օրակարգ: Մինսկի խմբի առաջնահերթությունները հիմա այլ են, քան նախկինում: Այսօր ՄԽ առաջնահերթությունն է պահել Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ, ինչպես նաև կանխել Ադրբեջանի պատերազմ սկսելու ցանկությունը: Մինսկի խմբի համար միակ վտանգը Ադրբեջանն է, և Հայաստանը պետք է աշխարհին հիշեցնի այդ փաստի մասին: Միայն Ադրբեջանն է տարածաշրջանային անվտանգության և կայունության միակ վտանգը:


– Մայիսի 25-ին Եվրահանձնաժողովի ընդունած «Նոր պատասխան փոփոխվող հարևանությանը» փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել` ընդլայնելու իր ներգրավվածությունը այն ձևաչափերում, ուր դեռ ներկայացված չէ, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբում: Մինչ օրս ԵՄ-ն Մինսկի խմբում ներկայացված էր ի դեմս Ֆրանսիայի, այսօր ցանկանում է ներկայանալ որպես կառույց: Ինչպե՞ս կգնահատեք ԵՄ այս նախաձեռնությունը և ինչո՞վ է պայմանավորված ԵՄ ակտիվացումը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում:


– Այստեղ զարգացման երկու ճանապարհներ կան: Առաջին` ԵՄ-ն վերջապես հասկացել է, որ ինքը պետք է աջակցի Մինսկի խմբի խաղաղ բանակցային գործընթացին, և երկրորդ` հնարավոր է ԵՄ-ն ցանկանում է փոխել ՄԽ ֆորմատը, և Ֆրանսիան կփոխարինվի Եվրամիությամբ: Սակայն սա ԵՄ ներքին խնդիրն է, բայց Հայաստանի և Ղարաբաղի համար ԵՄ ավելի մեծ ներգրավվածությունը դրական է:


– Ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացումներից մեկն էլ այն է, որ Ռուսաստանը իր վերաբերմունքը փոխել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության նկատմամբ: Ձեր գնահատմամբ, ռուս-ամերիկյան հարաբերությունների նման զարգացումները կարո՞ղ են հանգեցնել նրան, որ Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը հարավկովկասյան հակամարտությունների նկատմամբ ևս:


– Դեռևս շատ վաղ է նման բան ասել, սակայն հստակ է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը միմյանց հետ սերտ համագործակցում են Մինսկի խմբի շրջանակներում: Ընդհանուր առմամբ սա դրական է և շատ դեպքերում նպաստում է, որ Հարավային Կովկասը լինի ոչ թե մրցակցության, այլ համագործակցության տարածաշրջան: Եվ ռուս-ամերիկյան հարաբերությունները չէ, որ կարող են փոխել տարածաշրջանային զարգացումները: ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը կարող է փոխել հենց Ռուսաստանը` երբ Ռուսաստանը բարելավում է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, լավ հարաբերություններ զարգացնում Թուրքիայի հետ, ապա դա կարող է լինել շատ մեծ խնդիր Հայաստանի և Ղարաբաղի համար:


– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Օբամայի քայլը` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին Միացյալ Նահանգներ հրավիրելու հանգամանքը:


– Կարծում եմ` սա արտացոլում է այն հանգամանքը, որ ե՛ւ նախագահ Մեդվեդևը, ե՛ւ վարչապետ Պուտինը հանդիսանում են ամենաուժեղ կառավարող շրջանակները Ռուսաստանում: Ավելին` դեռևս հստակ չէ, թե ով է լինելու Ռուսաստանի ապագա նախագահը, և այդ առումով ամերիկյան հրավերը ե՛ւ իրատեսական է, ե՛ւ խելացի:


– ԼՂ հարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացում Ռուսաստանի դերի կարևորությունը Դուք ևս շեշտեցիք, և այսօր ռուսական կողմը բազմաթիվ հայտարարություններ է տարածել` շեշտելով, թե իրենք անելու են հնարավոր ամեն ինչ Կազանի հանդիպման ժամանակ արդյունք ստանալու համար: Կա նաև կարծիք, որ Մեդվեդևը, 2008թ. ստանձնելով գլխավոր միջնորդի դերը, այժմ ցանկանում է ամեն ինչ անել ԼՂ հարցում առաջընթաց գրանցելու համար, որպեսզի առաջիկա նախագահական ընտրություններին չգնա անհաջողակի պիտակով: Ձեր կարծիքով, սա կարո՞ղ է ազդեցություն գործել, և մինչ Ռուսաստանի նախագահական ընտրությունները ԼՂ հարցում զարգացումներ լինեն:


– Այո և ոչ: Ռուսական քաղաքականությունն ավելի շատ վերաբերում է գործընթացին, ոչ թե արդյունքին: 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանն օգտագործում է Մինսկի խումբը և ղարաբաղյան հարցը` ցույց տալու համար, որ ինքը կարող է համագործակցել Արևմուտքի հետ, և պատահական չէ, որ ԼՂ հարցում Ռուսաստանն այսօր ունի դիվանագիտական առաջնահերթություն` ՄԽ մյուս համանախագահների թույլտվությամբ: Այնպես որ, Ռուսաստանի համար ավելի կարևոր է բանակցային խաղաղ գործընթացը, ոչ թե կոնֆլիկտի լուծումը: Շատ դեպքերում Ռուսաստանն ավելի մեծ շահ ունի ստատուս քվոյի պահպանումից, քան հարցի վերջնական լուծումից: Եվ սա ընդհանրապես կապ չունի Մեդվեդևի կամ Ռուսաստանի ներքին քաղաքականության հետ: Սա ավելի շատ առնչություն ունի Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության հետ` այն իմաստով, որ Ռուսաստանը մնա խաղի մեջ: Իսկ եթե Մեդվեդևը կարիք ունի այս խնդրով ուժեղացնել նախագահ դառնալու իր հնարավորությունները, ապա շատ ավելի կարևոր խնդիրներ կարող է օգտագործել, մասնավորապես` տնտեսական և դեմոգրաֆիկ խնդիրները:


– Միջազգային հանրությունը ողջունեց Սերժ Սարգսյանի կատարած վերջին քայլերը` կապված համաներում հայտարարելու և ընդդիմության հետ երկխոսություն սկսելու հետ: Չե՞ք կարծում, որ այդ ողջույնները նպատակ են հետապնդում Հայաստանի իշխանություններին մղել ԼՂ հարցում ավելի վճռական քայլեր կատարելու` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այդ նշվում էր, թե ներքաղաքական լարվածությունն է պատճառը, որ կողմերը չեն գնում վճռական քայլերի:


– Միջազգային հանրության համար առաջնահերթություն է Հայաստանի ներքաղաքական առաջընթացը, բայց դա անմիջականորեն ԼՂ հարցի հետ կապ չունի:


– Այն, որ ներքաղաքական հարցերում կա համաձայնություն ընդդիմության հետ, հնարավո՞ր է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն ավելի ազատ կլինի ԼՂ հարցի շուրջ իր գործողություններում:


– Իհարկե, տարիներ շարունակ այս իշխանությունները լեգիտիմության պակաս են ունեցել, ինչը շահարկվում է: Եվ ներկայիս ներքաղաքական գործընթացները կօգնեն Հայաստանին արտաքին քաղաքական բնագավառում: Կարծում եմ` այս գործընթացը սկսվել է Հայաստանի ներսում և ոչ թե արտաքին ճնշման արդյունք է, և ոչ էլ փորձ է ստիպելու Հայաստանին կոմպրոմիսի գնալ ԼՂ հարցում:


– Սերժ Սարգսյանի այս քայլերը, որոնք ողջունվում են նաև միջազգային հանրության կողմից, կարո՞ղ են երաշխիք լինել, որ գալիք նախագահական ընտրություններում նա հանդես գա որպես ավելի ժողովրդավար և միջազգային հանրության կողմից առավել ընկալելի թեկնածու:


– Սա հարց է, որին ոչ ոք դեռևս չի կարող պատասխանել, բայց այստեղ երկու կարևոր հանգամանք կա: Առաջին` հարց է, թե արդյո՞ք այդ քայլերը ուշացած չէին, երկրորդ գործոնը իրականությունն է: Գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր թեստ են լինելու Հայաստանի համար, քանզի ակնկալիքները շատ ավելի բարձր են ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ` դրսում: Եվ հենց Սերժ Սարգսյանը բարձրացնի այդ ակնկալիքները, կնշանակի, որ գալիք ընտրությունները չեն կարող լինել այնպես, ինչպես նախկինները, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կորցնել ևս մեկ հնարավորություն:


 


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում