Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արցախյան խնդրի ուկրաինական զուգահեռները. Մոսկվան կփորձի՞ խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայել Դոնբասի հակամարտության գոտում, ինչպես նաև այն հատվածներում, որտեղ գործում են ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունները: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն ասել էր, որ Ռուսաստանը բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Դոնբասի «տարանջատման գծում» խաղաղապահներ տեղաբաշխելու մասին: Առայժմ հստակ չէ, թե ի՞նչ այլ գոտիների մասին է խոսում Պուտինը՝ Դոնբասի հակամարտության գոտուց բացի, և արդյո՞ք դա վերաբերում է ԵԱՀԿ-ի տարածքում գոյություն ունեցող այլ կոնֆլիկտներին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությանը: Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահի հայտարարությունը խիստ ուշագրավ է, հատկապես երբ այն գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում: Ռուսաստանը կարևոր դեր է խաղում նաև այս կոնֆլիկտի կարգավորման պրոցեսում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և Ղարաբաղում խաղաղապահների անվան տակ ռուսական զորքեր տեղակայելու և այդպիսով Ռուսաստանի դիրքերն ամրապնդելու մասին տարբեր ժամանակներում խոսել են հայաստանցի, ռուսաստանցի և այլ երկրների բազմաթիվ փորձագետներ, թեև Մոսկվան խուսափում է իր մտադրությունների մասին պաշտոնապես խոսելուց: Հարցը վերջին անգամ քննարկվեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումից հետո, բայց Սերժ Սարգսյանն ավելի ուշ հերքեց այն լուրերը, թե ինքը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է խաղաղապահ ուժերի հարցը:

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ խոսքն իսկապես այլ հակամարտությունների մասին է:

«Եթե խոսենք Ղարաբաղի մասին, ապա այդ հարցը վաղուց կա: Խաղաղապահ կորպուսի տեղակայման անհրաժեշտության մասին խոսել են Մինսկի խմբի համանախագահները: Ժամանակ առ ժամանակ Բաքվի և Երևանի դիրքորոշումները մոտեցել են իրար այս հարցի շուրջ, բայց հիմա նրանց դիրքորոշումները տարբեր են: Եթե ստացվի Ուկրաինայում, համոզված եմ, որ որոշ ժամանակ անց ձեռնամուխ կլինեն նաև Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Պարզ չէ, թե ո՞րն է ծրագիրը, և ի՞նչ է կոնկրետ նախաձեռնել Մոսկվան: Ռուսական կողմն ուզում է Ղարաբաղյան հակամարտության գոտում տեսնել հենց ռուսական խաղաղապահներին, թե՞ դրանք կարող են լինել այլ երկրների ստորաբաժանումներ: Այս հարցի հստակ պատասխանը չունի նաև Ստանիսլավ Տարասովը, թեև փորձագետը չի հերքում այն հանգամանքը, որ ըստ կոնֆլիկտի կարգավորման ընդունված փաստաթղթերի՝ խաղաղարար գործունեությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համալիր փաթեթի մի մասն է և չի կարող իրականացվել մյուս տարրերից առանձին:

«Ռուսաստանը նկատի ունի խաղաղապահ կորպուսի տեղակայումը նաև Ղարաբաղի ուղղությամբ, բայց թե ե՞րբ կլինի դա, այս հարցը մնում է բաց»,- ավելացրեց փորձագետը:

Հարցի մասին այլ կերպ է մտածում Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը: Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Պուտինը խոսել է Ուկրաինայում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին, և Ղարաբաղի մասին այստեղ խոսք չկա: Ուկրաինայի հարցը բոլորովին այլ պատմություն է, և Հայաստանը տեղ չունի այս պատմության մեջ:

«Սա շատ մեծ առևտրի թեմա է, որն առնչվում է թե՛ խաղաղապահների, թե՛ պատժամիջոցների հարցերին և թե՛ Մոսկվա-Բեռլին-Վաշինգտոն եռանկյունու քննարկումներին: Սա բոլորովին այլ խնդիր է, որը ոչ մի կապ չունի որևէ այլ տարածաշրջանի հետ»,- ասում է փորձագետը:

Վադիմ Դուբնովը չի կարծում, թե Ուկրաինայի հիմնախնդրի կարգավորման գործընթացը և ռուսական մոտեցումներն այդ կոնֆլիկտի կարգավորմանը կարող են ազդել արցախյան խնդրի վրա, որովհետև դրանք տարբեր կոնֆլիկտներ են, ունեն տարբեր քաղաքական համատեքստ և բովանդակություն: Այս կոնֆլիկտների լուծման համար ծախսվում են շատ տարբեր ռեսուրսներ, և տարբեր են նաև միջնորդ պետությունների ներգրավվածության աստիճանները, շահերը, երկու հիմնախնդիրների լուծման արդիականությունը համաշխարհային քաղաքականության ազդեցիկ խաղացողների տեսանկյունից:

«Ղարաբաղի հարցի հետ կարելի է ապրել ևս 400-500 տարի, իսկ Ուկրաինան թեժ խնդիր է բոլորի համար, այն արդիական է բոլոր լուրջ խաղացողների համար, և այստեղ Ռուսաստանը, կարծում եմ, փորձելու է մի բան պոկել առևտրի միջոցով, ընդ որում շատնաժ անել Դոնբասի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների առնչությամբ: Բայց սա բացարձակապես ռուս-ուկրաինա-եվրոպական պատմություն է՝ առանց Ղարաբաղի»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Ռուսաստանը ունի՞ մտադրություն խաղաղապահ զորքեր մտցնելու Ղարաբաղ, քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովն հեգնում է, որ Ռուսաստանը նաև ուզում է «հարուստ և հաջողակ» լինել, տիրել ամբողջ աշխարհին, բայց ցանկությունը մի բան է, իսկ իրականությունը՝ մեկ այլ բան, և այս իրավիճակում, երբ սկսվել է «մեծ երկխոսությունը» Ուկրաինայի հարցի շուրջ, և Ռուսաստանն իր բոլոր ուժերը նետել է Ուկրաինայի ուղղությամբ և իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է այդ հարցի վրա, Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու մասին խոսելն անթույլատրելի ճոխություն կլինի Մոսկվայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում