«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ զարմանալի զուգադիպությամբ, և Սերժ Սարգսյանը, և Սարգսյան ազգանունը կրող մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց իշխանավարման ընթացքում միայն ձախողումներ են գրանցել:
Իսկ գուցե հենց Սարգսյան ազգանո՞ւնն Է պատճառը, որ նա ոչ միայն պաշտոնանկ չի անում ձախողումներ արձանագրածներին, այլև, ընդհակառակը, իրեն շարունակում է շրջապատել Սարգսյաններով:
«Նկատենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ժամանակին մեղադրեցին Արևմուտքի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ, և այդպես էլ այդ փաստն ըստ արժանվույնս չհերքվեց: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր երկրի աղքատության ցուցանիշն անցկացրեց 35 տոկոսի սահմանագծից: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ևս հասցրել Է իր պաշտոնավարման կարճ ընթացքում ձախողվել՝ ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը, նաև մի քանի անհասկանալի որոշումներ կայացնելով: Հիմա նրանց է միացել վերջերս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակված Արմեն Սարգսյանը»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































