Ղազախստանում լատինական այբուբենի անցնելու հետ կապված քննարկում են, թե ինչպես արտասանել saebiz՝ գազար բառը։ Այն արտասանելու փորձեր է արել նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողների ու ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը և առաջացրել նրանց ծիծաղը։
Ղազախստանը պատրաստվում է մինչ 2025 թվականը լիովին անցում կատարել լատինական այբուբենին։ 2022 թվականին ծրագրվում է առաջին դասարանից անցում կատարել լատինական այբուբենով ուսուցման։
«Երբ լեզվաբանները, գիտնականները, պատմաբանները համաձայնության կգան և կհայտնեն, այդ ժամանակ կհայտարարեմ նոր այբուբենի մասին»,-ասել է Նազարբաևը, փոխանցում է Tengrinews.kz-ն։
Ղազախական այբուբենում կլինի 25 լատինական տառ և 8 տառամիացություն։