Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

Քրդերը մորթում էին հայերին ճիշտ այնպես, ինչպես թուրքերը. Եվգենի Սատանովսկի

Առաջիկա շաբաթներին աշխարհի տարբեր տարածաշրջաններում սպասվում են երկու կարևոր քաղաքական իրադարձություններ, որոնք խիստ ուշագրավ են նաև Հայաստանի տեսանկյունից: Իսպանիայում անկախության են ձգտում կատալոնացիները, իսկ Իրաքի հյուսիսային շրջաններում՝ քրդերը: Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանը նախատեսում է Իսպանիայի կազմից դուրս գալու մասին հանրաքվեն անկացնել հոկտեմբերի 1-ին, իսկ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն նախատեսված է սեպտեմբերի 25-ին, թեև երկու դեպքում էլ անկախ պետության հռչակման հեռանկարները խիստ անորոշ են:

«Անկախության» խաղաքարտ քաղաքական առևտուր անելու համար

Հատկապես Իրաքյան Քրդստանի պարագայում խոչընդոտները շատ են, և ինչպես գրել ենք նախորդ հոդվածներում՝ տարածաշրջանի մի շարք կարևոր խաղացողներ, առաջին հերթին Բաղդադի կենտրոնական իշխանությունները, Իրանը, Թուրքիան և Սիրիան դեմ են Քրդստանի անկախացմանը: Նույնիսկ քրդերին սատարող Միացյալ Նահանգները կոչ է անում Քրդստանի տարածաշրջանային կառավարությանը հետաձգել հանրաքվեի օրը: Բացի այդ, լուրջ խնդիրներ կան ներքրդական ճակատում: Օրինակ` եթե Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Մասուդ Բարզանիի գլխավորած Քրդստանի Դեմոկրատական կուսակցությունը կողմ է անկախության հանրաքվեի անցկացմանը, ապա Ջալալ Տալաբանիի Քրդստանի Հայրենասիրական միությունը և ազդեցիկ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) դեմ են: Բարզանիի կառավարությունն ինքն էլ չի թաքցնում հնարավոր գործարքը շահագրգիռ կողմերի հետ, եթե արվեն շահավետ առաջարկներ: Մասնավորապես, Բարզանիի խորհրդականը հայտարարել էր, թե անկախության հանրաքվեն չի չեղարկվի, եթե քրդերին չտրվեն միջազգային երաշխիքներ ապագայում՝ կոնկրետ ժամկետում, անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Ըստ նրա՝ այդ գործարքին պիտի մասնակցեն Բաղդադը, Թեհրանը, Անկարան և Վաշինգտոնը:
Եվ բացի այդ, եթե նույնիսկ անցկացվի անկախության հանրաքվեն սեպտեմբերի 25-ին, դա դեռ չի նշանակում անկախության ավտոմատ հռչակում, և սա փաստում են մի շարք փորձագետներ: Արևելագետ Վարդան Ոսկանյանը գրում է, որ «ավելի հավանական է թվում երկարատև և ինչ-որ առումով հյուծիչ բանակցային փուլի մեկնարկը մի կողմից Բաղդադի և այլ խաղացողների, իսկ մյուսից՝ Էրբիլի միջև, որի արդյունքում քրդական կողմը ձգտելու է «անկախության» ավելի ուժեղ խաղաքարտի առկայության պայմաններում ստանալ լրացուցիչ զիջումներ բազմաթիվ այլ ոլորտներում, բայց առայժմ՝ ոչ դե յուրե անկախություն»:

Իսկ մինչ այդ Մասուդ Բարզանին ընգծում է իր հաստատակամությունը՝ անցկացնելու անկախության հանրաքվեն: Նա հայտարարել է, որ եթե Իրաքի իշխանությունները չընդունեն հանրաքվեի արդյունքները, ապա իրենք ինքնուրույն կգծեն անկախ Քրդստանի սահմանները և անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն պատերազմի: Սահմանների և տարածքների հարցն, ի դեպ, շատ սուր է դրված: Հատկապես լուրջ հակասություններ կան նավթային պաշարներով հարուստ Քիրկուկի շուրջ, որն այժմ վերահսկում են քրդերը: Քրդերի վեճը Քիրկուկի հարցի շուրջ ոչ միայն Բաղդադի իշխանությունների հետ է, այլև Թուրքիայի հետ, որը ևս դեմ է, որպեսզի Քիրկուկը ներառվի Քրդստանի կազմի մեջ:

Ո՞րն է Հայաստանի «սպեցիֆիկ» դիրքորոշումը

Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ, արևելագետ Եվգենի Սատանովսկին ասում է, որ անկախության հանրաքվեն Իրաքյան Քրդստանում հավանաբար տեղի կունենա, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում:

«Ոչ ոք չի ճանաչել այդ հանրաքվեն, և դա արդեն ասել են քրդերին: Ոչ ոք չի ճանաչի այդ հանրաքվեի արդյունքները. ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ իրաքյան կառավարությունը, ո՛չ համաշխարհային լրատվամիջոցները, ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները և Անվտանգության խորհրդի անդամ պետությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արևելագետը:

Սատանովսկու կարծիքով՝ հանրաքվեն տվյալ պարագայում որոշակի փաստարկ է Բաղդադի հետ առևտրի շրջանակներում. «Այդ առևտուրը կապված է նավթի վաճառքից ստացվող եկամուտները կիսելու և ապագա արտոնությունների հետ այս կամ այն հարցում, որոնք Մասուդ Բարզանիի կլանը կառաջադրի Իրաքի ներկայիս կամ ապագա դաշնային կառավարությանը: Հանրաքվեից մինչև պետության ստեղծում, որպես կանոն, երկար ժամանակ է պահանջվում, և շատ հաճախ հանրաքվեի արդյունքները հակասական են լինում: Օրինակ` 1991-ին անցկացվեց հանրաքվե Խորհրդային միությունը պահպանելու մասին, և բոլորը կողմ արտահայտվեցին: Կարճ ժամանակ անց Խորհրդային միությունը փլուզվեց, քանի որ խորհրդային հանրապետությունների, այդ թվում` Հայաստանի ղեկավարներն իրենց տեսակետն ունեին այն հարցի մասին, թե պե՞տք է արդյոք պահպանել ԽՍՀՄ-ը, թե՞ ոչ: Նույնն էլ քրդերի պարագայում է, միայն թե հակառակ նշանով: Պարզ է, որ Քրդստանը կողմ կքվեարկի անկախությանը: Հետո՞ ինչ»:

Եվգենի Սատանովսկին կոռեկտ չի համարում Հայաստանի ղեկավարության փոխարեն խոսել այն հարցի մասին, թե ի՞նչ դիրք կգրավի պաշտոնական Երևանը քրդական խնդրի առնչությամբ: Միևնույն ժամանակ ավելացնում է. «Մեզնից ոչ ոք այժմ չգիտի, թե ի՞նչ կորոշի Հայաստանի ղեկավարությունը: Կորոշի այն, ինչ ինքն է ուզում: Հավանաբար հաշվի կառնի իր հարաբերությունները Թուրքիայի, Իրանի, Իրաքի հետ: Վերջիվերջո, երբ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանությունը, քրդերը մորթում էին հայերին ճիշտ այնպես, ինչպես թուրքերը: Այստեղ նույնիսկ չնչին տարբերություն չկա: Այս իմաստով այնքան էլ պարզ չէ, թե ո՞րն է Հայաստանի սպեցիֆիկ դիրքորոշումը, մի պետության, որը, Աստված վկա, ոչ մի բանով պարտական չէ Քրդստանին: Այո, Հայաստանում կան որոշ թվով քրդեր, բայց եթե նայենք արևելյան Անատոլիային և այն բնակավայրերին, որտեղ հայերը ժամանակին կազմում էին բնակչության զգալի մասը, իսկ երբեմն՝ մեծամասնությունը, ապա կտեսնենք, որ բնակչության այդ փոփոխությունը տեղի է ունեցել անմիջապես հայերի ցեղասպանությունից հետո: Ուստի Հայաստանի ղեկավարությունը ելնելու է ընթացիկ շահերից և մի շարք այլ հանգամանքներից, բայց հաստատ ոչ այն վոլյունտարիստական պատկերացումներից, թե հարկավոր է ամեն ինչ ճանաչել: Երբեք էլ պետք չի ամեն ինչ ճանաչել: Հարկավոր է նախ մտածել»:

Արևելագետ Սատանովսկին զարմանալի չի համարում այն, որ Բարզանին այսօր «ռեվերանսներ» է անում Հայաստանին՝ փորձելով շահել հայկական կողմի համակրանքը: Խոսքը մասնավորապես այն հայտարարության մասին է, որ հայերենը լինելու է անկախ Քրդստանի պաշտոնական լեզուներից մեկը:

«Այո, անում է, և ի՞նչ: Այսօր անում է: Կրկնում եմ՝ Հայաստանն ըստ երևույթին իր պատկերացումն ունի այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում կամ տեղի է ունենալու: Հավանաբար իրավիճակը կգնահատվի այդ պատկերացման և տեղի ունեցող իրադարձությունների շրջանակներում՝ քաղաքական տեսանկյունից: Բայց կրկնում եմ՝ տարածաշրջանի կամ համաշխարհային քաղաքականության առաջատար ուժերից որևէ մեկը չի ճանաչելու Քրդստանի անկախությունը, և դա արդեն ասվել է: Ես չգիտեմ՝ որքանո՞վ դա կազդի Հայաստանի ղեկավարության վրա»,- ավելացրեց արևելագետը:

Ամենախոհեմ մոտեցումը

Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանի կարծիքով՝ Հայաստանը քրդական հարցի առնչությամբ պետք է հաշվի առնի մի քանի հանգամանք՝ Հայաստանի հարաբերությունները քրդերի և Էրբիլի հետ, հարաբերությունները Բաղդադի հետ և մեծ տերությունների վերաբերմունքը Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին:

«Մի բան է, որ քրդերն իրենց անկախությունը հռչակեն և երկրորդ՝ ավելի կարևոր հարցն այն է, թե ո՞վ պիտի ընդունի այդ անկախությունը: Կոսովոյի պարագայում մեծ պետությունների մի մասն ընդունեց Կոսովոյի անկախությունը, իսկ մյուս մասը շատ խիստ քննադատեց: Արդյոք նման երևույթ լինելո՞ւ է Իրաքի Քրդստանի հարցով: Կասկածում եմ: Մինչ օրս ամերիկացիներն ասում են, որ ժամանակը չէ, հարմար չէ, քանի որ չեն ուզում վշտացնել Բաղդադի իրենց գործընկերներին: Բացի այդ, այնտեղ կա ոչ միայն Թուրքիա, այլև Իրան, որը կտրականապես դեմ է Իրաքյան Քրդստանի անկախացմանը: Միևնույն ժամանակ կան Հայաստանի ստրատեգիական հաշվարկումները՝ կապված Թուրքիայի հետ, այնպես որ այս բոլոր շատ բարդ երևույթ են: Դժվարանում եմ ասել՝ Հայաստանը, իբրև պետականություն, պե՞տք է ընդունի այդ անկախությունը, թե՞ ոչ: Թերևս ամենախոհեմ մոտեցումը կլինի սպասել-տեսնել մեծ պետությունների դիրքորոշումները»:

Ինչ վերաբերում է հարցին, թե կարո՞ղ է արդյոք պաշտոնական Երևանը ինչ-որ երկխոսություն ձևավորել Անկարայի հետ քրդական հարցի և Իրաքյան Քրդստանի անկախության ճանաչման կամ չճանաչման հարցի շուրջ, Վիգեն Չետերյանը պատասխանեց, թե Հայաստանն այնտեղ որևէ լծակ չունի «առևտուր անելու» համար:

«Թուրքիան գործոններից մեկն է: Այնտեղ կան մի շարք այլ հարցեր. Իրաքի իշխանությունների վերաբերմունքը մի հարց է, Իրանի դիրքորոշումը մեկ այլ հարց է: Հայաստանը կարո՞ղ է ճանաչել Իրաքի Քրդստանը, երբ Իրանը շատ ուժեղ կերպով դատապարտում է այդ քաղաքական քայլը»,- ավելացրեց Վիգեն Չետերյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում