Թուրքական դատարանն առանց փոփոխությունների է թողել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ դավադրության նախապատրաստման գործով մի խումբ զինվորականների նկատմամբ դատավճիռները:
Ինչպես հաղորդել է BBC-ն՝ մասնավորապես ուժի մեջ է թողնվել կազմակերպիչներից մեկի՝ Առաջին բանակի հրամանատար Չետին Դողանի դատավճիռը, ով համարվում է, այսպես կոչված, «Քուվադդա» օպերացիայի ղեկավարը: Ավելի վաղ նրան դատապարտել էին 20 տարվա ազատազրկման:
Դրա հետ մեկտեղ՝ դատարանն ընդունել է, որ դավադրության մոտ 100 մասնակիցների նկատմամբ դատաճիռները չեղյալ են հայտարարվելու կամ վերանայվելու են՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»:








































