Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

«Տիկին Արփի, ինչի՞ եք ինձ այստեղ հրավիրել»

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործի քննությունը թեև մոտեցել էր ավարտական փուլին, երբ դատախազը պիտի մեղադրական ճառ կարդար, սակայն վերջին դատական նիստի ժամանակ մեղադրանքի կողմն անսպասելիորեն միջնորդեց նոր վկայի հրավիրել դատարան՝ հարցաքննելու: Ու թեև Մարինա Պողոսյանի դատապաշտպանն առարկել էր միջնորդությանը, դատարանը  բավարարեց այն և կարճ ժամանակ անց վկան արդեն դատարանում էր: Խոսքը խնդրո առարկա բնակարանի շենքում ապրող և նույն շենքի տարածքում գործող վարսավիրանոցը տնօրինող Նարինե Բաղդասարյանի մասին է:

«Տիկին Արփի, ինչի՞ եք ինձ այսօր այստեղ հրավիրել»,- տուժողին հարց ուղղեց Նարինե Բաղդասարյանը, ինչին ի պատասխան Մերասն ասաց, որ ինքը չի հրավիրել: Նարինե Բաղդասարյանին դատարան հրավիրելու մեջ թեև շահագրգռված էր մեղադրանքի կողմը, այնուամենայնիվ վկան հաստատեց մեղադրյալ Մարինա Պողոսյանի տված ցուցմունքները և հերքեց տուժող Արփի Մերասի հայտարարությունն այն մասին, թե իբր ինքը երկու տարի առաջ զանգահարել է և խնդրել, որպեսզի իրեն չներքաշեն այս գործում, քանի որ ինքը վախենում է Մարինայից:

Նարինե Բաղդասարյանը հաստատեց, որ ինքը զանգահարել է Մերասին, սակայն պնդեց, որ չի ասել, թե վախենում է Մարինա Պողոսյանից. «Ես չեմ ժխտում, որ ասել եմ՝ ինձ մի խառնեք այս գործին, որովհետև ես որևէ պարտավորություն չունեմ տիկին Արփիի նկատմամբ: Ու բնական է, որ ես պիտի բողոքեի: Բայց ես ինչի՞ պիտի Մարինայից վախենայի: Ես ընդամենը ասել եմ, որ ես չեմ ուզում որևէ բանի խառնվել, ես չեմ ասել, թե վախենում եմ Մարինայից»,- հայտատարեց վկան:

Նարինե Բաղդասարյանը պատմեց, որ նախաքննության փուլում քննիչն իրեն հեռախոսազանգով հրավիրել է քննչական բաժին, որտեղ էլ նա պարզել է, որ Արփի Մերասը հաղորդում է ներկայացրել Մարինա Պողոսյանի դեմ՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը վաճառելու առիթով: Նարինե Բաղդասարյանը դատարանին հայտնեց, որ խնդրո առարկա բնակարանի կոմունալ վճարների անդորրագրերը երբեմն իրեն են հանձնել, որպեսզի ինքը փոխանցի Մարինա Պողոսյանին և առհասարակ, եթե որևէ խնդիր է եղել բնակարանի հետ, ինքը միշտ Պողոսյանին է դիմել, քանի որ նա է կարգավորել բոլոր հարցերը:

Նշենք, որ վկան հարցերին պատասխանելու պատրաստակամություն չէր ցուցաբերում և հաճախ ասում էր, որ այս գործն իր համար հետաքրքիր չէ: Նա նաև դժվարանում էր որոշ դրվագներ հիշել՝ ասելով, որ ինքը պարտավոր չէ հիշել իր համար ոչ կարևոր դեպքեր: Նարինե Բաղդասարյանը բացատրություն էր տվել նախաքննության փուլում, որը հակասում էր դատարան տված իր ցումցունքներին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընթերցեց բացատրությունը, որից հետո Նարինե Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը պարզապես լավ չի հիշում իրադարձությունները, այդ պատճառով էլ դատարանում տված ցուցմունքները տարբերվում են բացատրության ժամանակ հայտնած տեղեկություններից:

Նարինա Բաղդասարյանն իր բացատրության մեջ նշել էր, որ տան բացօթյա պատշգամբին կախված պաստառից է տեղեկացել, որ խնդրո առարկա բնակարանը վաճառվում է: Իսկ ավելի ուշ կայքերից մեկում է տեսել վաճառքի մասին հայտարարությունը: Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանը ևս իր ցուցմունքի ժամանակ հայտարարել էր, որ ինքը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բնակարանի պատշգամբից կախել էր մեծ պաստառ՝ վաճառքի վերաբերյալ, ինչպես նաև դեռևս 2013 թվականից անշարժ գույքի գործակալությունների կայքերում տեղադրել էր հայտարարություններ: «Արդյո՞ք որևէ բանական անձ կարող է ի լուր ողջ աշխարհի համացանցում տեղադրել հայտարարություն իբրև իր կողմից կատարվելիք հանցագործության վերաբերյալ»,- հռետորական հարց էր հնչեցրել Մարինա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Մարինա Պողոսյանն առանց Արփի Մերասի իմացության և հանձնարարության վաճառել է դե յուրե նրան պատկանող բնակարանը և յուրացրել վաճառքից ստացված գումարը: Պողոսյանը նախքննական մարմնին է ներկայացրել թվով երեք նոտարապես հաստատված լիազորագրեր, որով Արփի Մերասը լիազորել է իրեն վաճառել բնակարանը: Արփի Մերասը դատարանում հայտարարել է, թե լիազորագրերը տրվել էին վերանորոգման և այլ խնդիրներ կարգավորելու համար: Իսկ Պողոսյանը փաստաթղթերոց հիմնավորել է, որ երբ տրվել է առաջին լիազորագիրը, բնակարանի վերանորոգումն արդեն ավարտված է եղել:

Ինչևէ, վկայի հարցաքննությունը որևէ կերպ չօգնեց հասկանալու համար, թե որքանով է հիմնավորվում Պողոսյանի դեմ հարուցված մեղադրանքը: Թերևս Նարինե Բաղդասարյանն ի զուր չէր հարցնում, թե ինչո՞ւ են նրան հրավիրել դատարան: Գործի քննությունը կշարունակվի սեպտեմբերի 23-ին, ժամը 15:30-ին:

ՀԳ – Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք գործում առկա նյութերում Արփի Մերասի անունից դրված ստորագրությունների վերաբերյալ առաջացած կասկածին: Պաշտպանական կողմը մատնանշել է մի քանի փաստաթղթեր, որոնց տակ դրված ստորագրություններն ակնհայտորեն չեն համապատասխանում միմյանց: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը: Վերջին դատական նիստին Արփի Մերասը հայտարարեց, որ միմյանցից տարբերվող ստորագրություններն իրենն են, իսկ տարբերությունը նրանից է, որ մեկը հայալեզու է, մյուսը՝ անգլալեզու: Մերասը նաև իր անձնագիրն էր բերել դատարան, որպեսզի ցույց տա այնտեղ դրված իր ստորագրությունը: Մարինա Պողոսյանը հրաժարվեց ուսումնասիրել անձնագրում առկա ստորագրությունը՝ հայտարարելով, որ ինքը փորձագետ չէ, որպեսզի անզեն աչքով պարզի ստորագրությունների  համապատասխանությունը և դատարանին հիշեցրեց, որ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին իրենց միջնորդությունն արդեն իսկ մերժվել է: Արփի Մերասը նաև այլ հայտարարություններով հանդես եկավ, որոնց կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում