Հոլիվուդյան երկու աստղեր՝ 26 ամյա Սկարլետ Յոհանսոնը (Scarlett Johansson) և 50-ամյա Շոն Պենը (Sean Penn) բաժանվել են՝ միասին չապրելով նույնիսկ 3 ամիս։ Այս մասին ասվում է ամերիկյան People ամսագրի երեկվա համարում։
Դերասանները սկսել էին հանդիպել այս տարվա փետրվարից, այն բանից հետո, երբ Յոհանսոնը բաժանվեց իր ամուսնուց՝ Ռայըն Ռեյնոլդսից (Ryan Reynolds)։ Պենն իր կնոջից՝ Ռոբին Ռայթից (Robin Wright), բաժանվել էր դեռևս նախորդ տարի։
Մարտին դերասանները արդեն միասին էին հայտնվում տարբեր միջոցառումների ժամանակ, իսկ ապրիլից Սկարլետը բնակվում էր Մալիբուում գտնվող Պենի առանձնատանը։










































