Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նժդեհյան սկզբունքները ներսից խաթարողներ կան. Երկրում նեոբոլշևիզմ է. Վահան Արծրունի

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը, սակայն, մշակույթի նախարարության հրահանգով ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել է, իսկ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար: «Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաև արվամոլների պրոպագանդիստն ես։ «Սորոս»-ից գումարներ ես ստանում: Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը»,- նախօրեին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է տիկին Թուխիկյանը՝ հավելելով, որ այդ ամենից հետո իր գործատուն՝ մշակույթի նախարարությունը, հասել է ցուցադրությունը փակելուն:

Ցուցադրության գաղափարը տիկին Թուխիկյանի մոտ առաջացել է այն պատճառով, որ այս տարի լրանում է բոլշևիկյան հեղափոխության 100-րդ տարին, ինչպես նաև ստալինյան ռեպրեսիաների 80-րդ տարին: Իսկ Թումանյանի երեք զավակները զոհ են գնացել հենց ստալինյան բռնաճնշումներին: Նրանցից երկուսը գնդակահարվել է, իսկ մեկը՝ Մուշեղը մահացել է տաժանակրության մեջ: «Թումանյանի ընտանիքի հիշատակի առաջ մենք պարտք ունեինք և չէինք կարող շրջանցել այս տարելիցները: Էլ ով, եթե ոչ Թումանյանի թանգարանը պետք է անդրադառնար այս թեմային, այս ցուցադրությանը»,- ցուցադրության կազմակերպումը հիմնավորել է Թուխիկյանը: Ցուցադրության ժամանակ ներկայացված են եղել հայ բոլշևիկներ՝ Միկոյանի, Կասյանի և այլոց մասին տեղեկություններ, արխիվային փաստաթղթեր, որոնք ի ցույց են դրել նրանց իրական կերպարը, թե ինչպես են նրանք գնդակահարության հրահանգներ տվել, կամ ինչպես են Հայաստանից գաղտնի տեղեկություններ տրամադրել ռուսական կայսրության բոլշևիկներին: Ցուցադրության ժամանակ հայ բոլշևիկների նկարների տակ մակագրված է եղել «ինքնամոռաց հայ բոլշևիկ, երբեմն տականք»: Ըստ էության հենց սա էլ առաջացրել է ոմանց զայրույթը, սակայն, տիկին Թուխիկյանի խոսքերով՝ դա իր ձևակերպումը չէ, այլ ՀՀԿ գաղափարական հիմնասյուն՝ Գարեգին Նժդեհի շատ հիմնավոր բնորոշումն է:

Արվեստագետ, երգիչ-երգահան Վահան Արծրունին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կատարվածը գնահատեց որպես բոլշևիկյան ռևանշիզմ: «Կատարվածն ակնհայտորեն խոսում է այն մասին, որ մեր երկրում նեոբոլշևիզմ գոյություն ունի, և նեոբոլշևիկները նստած են պետական ատյաններում: Ես տեսա Թուխիկյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ ցուցահանդեսը փակելու կարգադրությունը տվել է իր գործատուն, որը տվյալ դեպքում հանդիսանում է մշակույթի նախարարը: Այսինքն՝ մենք ունենք հստակ հասցեատերեր, հստակ անուններ: Սա չտեսնված առիթ է, որպեսզի հանրությունը ճանաչի այդ նեոբոլշևիկներին»,- ասաց Արծրունին:

Արվեստագետի խսսքերով՝ զավեշտալի է, որ մի հանրապետությունում, որտեղ գերիշխում է նժդեհյան գաղափարախոսությունը, Հանրապետական կուսակցությունը նժդեհյան գաղափարախոսության ներքո է ծավալում իր «օրինաստեղծ» և մեր երկրի ապագայի կառուցման ծրագրերը, նույն պետության մեջ, նույն պետական ատյաններում գոյություն ունի նեոբոլշևիկյան որջ: «Այդ խնդրով առաջին հերթին պետք է մտահոգված լինի ոչ թե հանրությունը, այլ ազգային անվտանգության ծառայությունը, որովհետև խիստ հակասական գաղափարային ու քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Նժդեհյան սկզբունքները ներսից խաթարողներ կան, փաստորեն: Թող սրանով մտահոգվեն Ազգային անվտանգությունում»,- նկատեց Վահան Արծրունին:

Մեր զրուցակցի խոսքերով՝ այդ ցուցադրության հիմքում ի սկզբանե դրված է եղել լյուստրացիա հասկացությունը: «Այսինքն՝ դա նշանակում է, որ մենք պետք է լյուստրացիայի ենթարկենք մեր անցյալը, որպեսզի խոր գիտակցենք՝ ով ով է եղել և մաքրվենք այդ պատմական տիղմից, այդ արյունից: Այլ կերպ մեր հանրությունը հնարավորություն չունի մաքրվելու և զատվելու այդ արյունոտ բեռից, այդ դիակներից, այդ լեշերից: Այտեղ ոչ մի նորություն հորինված չէ: Այդ ցուցադրությամբ նպատակ է եղել հանրության մեջ արթնացնել լյուստրացիայի գիտակցումը: Եվ այն արթնացել է: Հստակ է, որ կա որոշակի բարոյական վերաբերմունք մեր սեփական անցյալի, պատմական ուղու նկատմամբ և երկրում կան ուժեր, որոնք փորձում են ժխտել և սահմանափակել սեփական պատմությունից տեղյակ լինելու մեր իրավունքը, վերագնահատելու մեր սեփական պատմությունը: Իսկ դա արվում է նրա պատճառով, որ այդ արյունը նրանց ձեռքերի վրա է, այդ մեղքը նրանց վզին է: Միակ նպատակն այն է, որ հնարավորինս երկարացնեն այդ գործընթացը, որպեսզի իրենց կյանքի օրոք պատմական և հանրային մեղադրանքի առաջ չկանգնեն, քանի որ այդ մարդկանց դեմքերին թքող կլինի: Դեռ կան ընտանիքներ, որոնք որ տուժել են ռեպրեսիաներից, չեն կորցրել իրենց պատմական հիշողությունը»,- նկատեց Արծրունին:

Արվեստագետի դիտարկմամբ՝ շատ առողջարար գործընթաց է սկսվել, որը նախաձեռնել է Նարինե Թուխիկյանը: Այն շարունակություն է ունենալու անպայման, իսկ մշակույթի նախարարության արգելքները միայն խորացնում են հակադրությունը, պատմական պահի հակասությունը և հասունացնում են հետագա գործողությունները, գործընթացները: «Ելք» խմբակցության՝ անվանափոխության նախաձեռնությունը, Թուխիկյանի ցուցադրության կասեցումը միայն նպաստելու են, որ ի վերջո պատմությունը ջրի երես դուրս գա և շատերը առերեսվեն իրականության հետ: «Ինչքան շուտ մենք որպես հանրություն հասկանանք լյուստրացիայի նշանակությունը, ինքնամաքրման կարևորությունը մեզ ու մեր ապագա սերունդների համար, այնքան լավ: Չխոսելով, փակ պահելով այս թեման, մենք պատմական բեռը տեղափոխում ենք հաջորդ սերնդի ուսերին»,-եզրափակեց Վահան Արծրունին:

Մշակույթի նախարարությունից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց: Նշենք, սակայն, որ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է. «Ճիշտ է, թեման ակտուալ է, մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, բայց կարծում եմ, որ այն մի փոքր քաղաքականացված էր: Այժմ սկսվել են փողոցների անվանափոխության հետ կապված գործընթացներ, և այդ ցուցահանդեսն էլ ընկալվել է այդ համատեքստում: Գուցե պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Ցուցադրությունը շրջիկ ցուցադրություն է, և որոշ շտկումներից հետո կրկին հնարավոր կլինի ներկայացնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում