Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

C 400՝ անհեթեթ գնում. Sözcü, Թուրքիա

Սիրիական և իրաքյան հակամարտությունների պատճառով Անկարան հայտնվել է դիվանագիտական շրջապտույտում: Այդ պայմաններում հասարակական կարծիքի ուշադրությունից դուրս է մնում ռազմավարական մի կարևոր իրադարձություն, որը հղի է ռազմաքաղաքական բազմանշանակ հետևանքներով: Թուրքիայի կառավարությունը Ռուսաստաից C 400 համակարգ գնելու որոշում է ընդունել. համաձայնագիրը ստորագրված է, սակայն որպեսզի այն ուժի մեջ մտնի, որոշ տեխնիկական հարցեր պիտի կարգավորվեն:

Հարցի առնչությամբ թուրք լրագրող Ուգուր Դյունդարը հարցազրույց է հրապարակել հմուտ դիվանագետ և նախկին դեսպան Շյուքուր Էլեքդագի հետ:

Ուգուր Դյունդար – Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանից C 400 համակարգի գնման անհրաժեշտությունը:

Շյուքուր Էլեքդագ – Թուրքիան պաշտպանական ոչ մի համակարգ չունի մեծ, միջին և փոքր բալիստիկ հրթիռների հարձակումների դեմ: Այդ բացը ցանկացած պահի կարող են օգտագործել պոտենցիալ թշնամիները, այդ պատճառով էլ Թուրքիան միանգամայն արդարացիորեն ցանկանում է մշակել հակահրթիռային և հակաօդային իր ազգային պաշտպանական համակարգը: Այդ նպատակով նա ծրագրում է ձեռք բերել հակահրթիռային համակարգի մարտկոցների որոշակի քանակություն, ինչպես նաև արտադրողի հետ համատեղ արտադրության հնարավորություն:

Ու. Դ.- Շատ լավ, բայց մի՞թե Ռուսաստանը C 400-ի 2,5 մլրդ դոլար արժողությամբ վաճառքի դիմաց կտրամադրի համակարգի արտարդրման տեխնոլոգիան:

Շ. Է. – Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը իր հայտարարության մեջ նշել է, որ Ռուսաստանը համաձայնագրի շրջանակներում համաձայնել է Թուրքիային տրամադրել տեխնոլոգիաները և կազմակերպել համատեղ արտադրություն: ԱՄՆ-ն և Եվրոպան չընդունեցին Թուրքիայի այդ որոշումը. նրանց առաջարկությունները անմրցունակ էին և չէին ենթադրում տեխնոլոգիաների հանձնում, այնպես որ այդ համակարգերի պտուտակին անգամ հնարավոր չէր հասու լինել: Դա մեր կողմից անընդունելի էր, այդ պատճառով էլ մենք դիմեցինք Ռուսաստանին: Անձամբ ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կտրամադրի C 400-ի տեխնոլոգիաները և կկազմակերպի համատեղ արտադրություն: Պատճառն այն է, որ երբ խոսքը բարձր արդյունավետությամբ սպառազինության մասին է, ռուսները ՆԱՏՕ-ի անդամ երկրին չեն տրամադրի տեխնոլոգիական արժեքավոր գաղտնիքներ: Սա կասկածի առիթ է տալիս:

Ու. Դ.- Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ Անկարան սին հույսեր է փայփայում և գիտակցաբար մոլորության մեջ է դնում հասարակական կարծիքը:

Շ. Է. – Ամենատհաճն այն է, որ եթե C 400-ը, ինտեգրված չլինելով ՆԱՏՕ-ին, առանձին օգտագործվի իր ռադարային համակարգերով հանդերձ, թևավոր կամ բալիստիկ հրթիռներ ոչնչացնելու նրա հնարավորությունը հավասարազոր է զրոյի, այսինքն C 400-ը ի վիճակի չի լինի կանխելու այն սպառնալիքը, որին Թուրքիան ուզում է հակադրվել:

Ու. Դ.- Զարմանալի է, իսկ ինչպե՞ս է դա հնարավոր:

Շ. Է. – Այժմ Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը գործում է ՆԱՏՕ-ի ցանցի հետ համատեղ: Այդ ցանցը զորու է հայտնաբերելու ՀՕՊ-ի բոլոր սպառազինությունները, ռադարները և վերահսկողական կենտրոնները: Ցանցը ունի արձակված հրթիռի թիրախի մասին վաղ տեղեկատվություն հաղորդելու և այն մինչև նպատակակետին հասնելը ոչնչացնելու գործառույթ: Եթե C 400-ը չօգտվի ՆԱՏՕ-ի ցանցից և վաղ տեղեկատվության համակարգից, խոշոր, միջին և փոքր հրթիռներ հայտնաբերելու նրա հնարավորությունը միայն իր ռադարի օգնությամբ, որի շառավիղը 400 կմ է, հավասարվում է զրոյի: Այդ համակարգը կիրառելի կլինի միայն ինքնաթիռների դեմ:

Ու. Դ.- Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք գնում C 400-ը:

Շ. Է. – Հասկանալի է, որ այդ որոշման հիմքում ընկած է Անկարայի բարկությունը՝ պայմանավորված մի շարք հարցերի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշմամբ, մասնավորապես քրդերին աջակցելու և Գյուլենին չարտահանձնելու հետ կապված: Մյուս կողմից Մոսկվան նույնպես մաքուր չէ այդ հարցերում. ներկայում, ճիշտ է, Սիրիայի հարցով մտերմություն է զգացվում երկու երկրների միջև, սակայն Հայաստանի, Կովկասի Հարավային Կիպրոսի, Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի, Բալկանների, Սև ծովի, Միջին Ասիայի հետ կապված հակասական քաղաքականություն և նպատակներ են առկա: Եթե նույնիսկ Թուրքիան C 400-ը օգտագործի որպես պաշտպանական համակարգ Ռուսաստանին մոտ կանգնած պետության ինքնաթիռների դեմ, Ռուսաստանը կարող է միջամտել և խոչընդոտել: Այդ պատճառով էլ ես աննպատակահարմար եմ համարում C 400-ի գնման գործարքը:

Ու. Դ.- Այս պարագայում ո՞րն է խելամիտ քայլը:

Շ. Է. – Թուրքիան ֆրանս-իտալական «Eurosam» ընկերության հետ համաձայնագիր է ձեռք բերել հակահրթիռային համակարգերի ստեղծման շուրջ: «Eurosam»-ը Թուրքիային հարմար համակարգեր ունի, որոնք ներկա պահին օգտագործվում են եվրոպական մի շարք երկրների կողմից: Ներկա պահին Թուրքիայի համար ամենաշահավետ քայլը կլինի այդ համակարգերի գնումը անհրաժեշտ քանակությամբ և դրանք ՆԱՏՕ-ին ինտեգրելը: «Eurosam»-ը նոր նախագիծ ունի նաև հեռահար բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանական համակարգերի ստեղծման հետ կապված: Այդ ընկերության հետ գործընկերային հարաբերությունները թույլ կտան մեր որոշ ընկերությունների բաժին ունենալ նոր համակարգերի արտադրության մեջ: Այդ մոտեցումն իհարկե պահանջում է Ռուսաստանի հետ C 400-ի գործարքի չեղարկում, և դա ճիշտ քայլ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում