«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հայտնել է աշխարհի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելին իր վերաբերմունքի մասին:
Հիշեցնենք` ավելի վաղ Հեմիլթոնը մեղադրել էր Ֆետելին «Ֆորմուլա-1»-ը ձանձրալի դարձնելու համար:
«Շատերն են կարդացել Ֆետելին հասցեագրված մեկնաբանություններս: Զգում եմ, որ անհրաժեշտ է բացատրել մտքերս: Սեբաստիանն իսկական չեմպիոն է: Ոչ միայն նրա համար, որ նա ուրախ և համեստ անձնավորություն է: Նա արժանի էր հասնել այդ հաջողությանը»,- գրել է Հեմիլթոնը Twitter-ի իր էջում: