Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թուրքական Cumhuriyet թերթի հրատարակչի բողոքի հիման վրա ճանաչել է խոսքի ազատության իրավունքի խախտումը՝ կապված միջադեպի հետ, որի մասնակցել է նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով պաշտոնավորում է 2007 թվականից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով դատարանի որոշմանը:
Գյուլի և թերթի միջև հակամարտությունը բռնկվել էր 2007-ի ապրիլի 29-ին՝ թերթում տեղ գտած հրապարակումից հետո: Տեքստում մեջբերվում էին ապագա նախագահի խոսքերը հարցազրույցից, որը նա դեռևս 1995-ին տվել էր բրիտանական The Guardian-ին: Մեջբերման մեջ խոսվում էր Թուրքիայի հետագա զարգացման համար փոփոխությունների անհրաժեշտության մասին: Խոսքը, մասնավորապես, աշխարհիկության մասին էր, մինչդեռ հոդվածը լույս էր տեսել «Թուրք իսլամիստները ձգտում են զավթել իշխանությունը» վերնագրի ներքո:
Դրանից հետո Գյուլը դիմել էր ազգային դատարան՝ պատվի և արժանապատվության պաշտպանության մասին հայցով՝ թերթին մեղադրելով զրպարտության մեջ: Իրեն հասցված բարոյական վնասը նա գնահատել էր 50 հազար թուրքական լիրա (մոտ 25 հազար դոլար): Դատարանն արգելել էր ԶԼՄ-ներում վիճելի հայտարարությունների ցանկացած կիրառում, որը վերաբերել է Գյուլին: Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Գյուլը հրաժարվել էր հետագա վեճերից:
Միջադեպի հետ կապված՝ հրատարակիչը, թերթի սեփականատերն ու երկու աշխատակիցները դիմել էին Ստրասբուրգյան դատարան, որն էլ ճանաչել էր կարծիքի արտահայտնման ազատության իրավունքի խախտումը (Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդված): Դատարանը պարտավորեցրել է 7500 եվրո վճարել հայցվորներին՝ գումարած 5100 եվրո՝ դատավարական ծախսերի փոխհատուցման համար:










































