Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գարեգին Բ-ն չընկավ ռուս-ադրբեջանական լարած որոգայթի մեջ

Ռուս-ադրբեջանական որոգայթ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում:

Հակառակ որոշ տագնապների` պայմանավորված ադրբեջանական և ռուսական կողմերի օրակարգերով, եռակողմ հանդիպումը, դատելով պաշտոնական տեղեկատվությունից և հոգևոր առաջնորդների ամփոփիչ հայտարարությունից, հիմնականում խաղաղասիրական առաքելություն է ունեցել: Դրան մեծապես նպաստել է հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնչեցրած խոսքը, որը միանգամայն ներդաշնակ է եղել հայկական դիվանագիտության առաջնահերթություններին:

Վեհափառն, ըստ էության, բարձրացրել է ադրբեջանական կողմի քաղաքական պատասխանատվության հարցը: Բաքուն տարբեր ձևաչափերում, միջազգային հարթակներում կարևորում է ԼՂ խնդրի համապարփակ լուծումը, միանում է խաղաղության երկկողմ և բազմակողմ հորդորներին, սակայն պրակտիկ քաղաքականության մեջ պատերազմի հրձիգ է: Խիստ կարևոր էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս ամենը հնչեցրել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հանդիպանը` վերջինիս զրկելով հերթական անգամ իրականությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությանը կարծիքը մանիպուլացնելու հնարավորությունից:

«Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգևոր առաջնորդներիս կոչերի և պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ և երբեմն նաև սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու և այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը: Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության և փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը և, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաև միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները», – իր խոսքում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Իհարկե, Գարեգին Բ Կաթողիկոսի խոսքն ավելի ամբողջական և արժեքավոր կլիներ, եթե դրանում ուղերձ հասցեագրվեր նաև ռուսական կողմին, որը սպառազինության մատակարարումներով և քաղաքական քարտ-բլանշով սնուցում է Ադրբեջանի ռազմատենչությունը: Մյուս կողմից` եթե ռուսական քաղաքականությանը հստակ գնահատական չի տալիս Հայաստանի իշխանությունն, ապա անիմաստ է դա ակնկալել հոգևոր առաջնորդից: Այնուամենայնիվ, հուսանք, որ գոնե հրապարակային հանդիպման ձևաչափից դուրս Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս մասին զրուցել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ:

Ուշագրավ է, որ Վեհափառը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տեսլականը պայմանավորել է Արցախի ազատության խնդրով: «Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես և` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների միջոցով: Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը», – ասել է նա:

Սկզբունքորեն կարևորում ենք, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին իր համազգային ներուժը և միջազգային կապերը ծառայեցնի հայկական դիվանագիտության առաջնահերթություններին, մասնավորապես Արցախի միջազգային ճանաչման գործընթացին: Այս առումով եկեղեցին` իր նվիրապետական աթոռներով, չօգտագործված բավականին մեծ ներուժ ունի: Հուսանք, որ Գարեգին Բ-ի մոսկովյան ուղերձները ոչ միայն միջազգային հասցեատերերի վրա ազդեցություն կունենան, այլ նաև գործունեության նոր ազդակ կլինեն մեր եկեղեցու աշխարհասփյուռ կառույցների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում