Apple-ը iPhone 8-ի համար ստիպված էկրաններ է գնել Samsung-ից: Այս է պատճառը, որ սմարթֆոնն ունի բարձր գին, հայտնում է Yu News-ը:
Հարավկորեական հսկան միակն է, որ արտադրում է էկրաններ, որոնք անհրաժեշտ են Apple-ին առաջատար գաջեթներ արտադրելու համար: Փորձագետները պնդում են, որ մենաշնորհը թույլ է տալիս Samsung-ին բարձրացնել գները, ինչն անշուշտ ազդում է սմարթֆոնների վաճառքի վրա: Ավելին, վերլուծաբանները կարծում են, որ էկրաններ արտադրողը կարող է վերահսկել iPhone 8-ի վաճառքը` հետաձգելով դրանց մատակարարումը և նոր գաջեթների արտադրությունը:
Apple-ը փորձում է ամեն կերպ լուծել Samsung-ից կախվածության հարցը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը նախատեսում է համաձայնագիր կնքել Japan Display-ի հետ: