Tuesday, 23 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով

Ռազմական գործակցության նոր հեռանկարներ ՉԺՀ-ի և Հայաստանի միջև. Մոսկվան չի արտասվում, բայց ջղաձգվում է

Հայաստանը շարունակում է ակտիվորեն զարգացնել իր ռազմական դիվանագիտությունն ամենատարբեր ուղղություններով: Այժմ պաշտոնական Երևանը, գլխավորապես պաշտպանության նախարարի ջանքերով, ակտիվ քայլեր է ձեռնարկում Չինաստանի հետ իր ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Եվ ինչպես այլ ուղղություններով Հայաստանի արտաքին քաղաքականության պարագայում, այնպես էլ հիմա Մոսկվայում խիստ դժկամությամբ են նայում Հայաստանի ինքնիշխան որոշումներին՝ կարծելով, թե պաշտոնական Երևանը այլ պետությունների հետ բանակցությունների միջոցով ուզում է շանտաժի ենթարկել Մոսկվային և ավելի էժան գներով զենք ստանալ:

Անհատույց օգնություն Չինաստանի կողմից

Բայց նախ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման մասին: Սեպտեմբերի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի ընթացքում նախարարն ունեցել է մի շարք կարևոր հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանի հետ: Հանդիպման ավարտին ստորագրվել է համաձայնագիր Չինաստանի կողմից Հայաստանին մոտ 1․5 մլն ԱՄՆ դոլար անհատույց ռազմական օգնություն տրամադրելու մասին համաձայնագիր:

Սեպտեմբերի 5-ին պաշտպանության նախարարը այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա, ծանոթացել այդ երկրի ռազմակրթական համակարգին: Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում նաև հյուրընկալվել է ռազմարդյունաբերական ոլորտում մասնագիտացած «Նորինկո» և «Պոլի գրուպ» ընկերություններում, քննարկել այս ընկերությունների ղեկավարների հետ փոխգործակցության հեռանկարները պաշտպանական ոլորտում: ՀՀ ՊՆ ղեկավարն իր այցի ընթացքում նաև հարցազրույց է տվել հայաստանյան մի քանի լրատվամիջոցների և խոսել է Չինաստանից զենք գնելու հնարավորության մասին: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ մեր հիմնական դաշնակիցն այս ոլորտում Ռուսաստանն է, որի հետ ունենք պայմանավորվածություններ, սակայն «եթե դրանից դուրս լինեն որևէ հնարավորություններ, որոնք մեզ կարող են հետաքրքրել նաև չինական զենքի մատակարարների մոտ, իհարկե, մենք այդ երկխոսությունը ևս կշարունակենք»:

Մոսկվայի նյարդային ջղաձգումները

Շատ չանցած՝ ռուսական ամենահայտնի և ամենաազդեցիկ լրատվական ծառայություններից մեկի՝ «ՌԻԱ Նովոստի»-ի կայքում հրապարակվեց հոդված՝ «Չինաստան՝ զենքի ետևից. ռուսական «Սմերչը» և «Իսկանդերը» արդեն չեն բավարարում Հայաստանին» վերտառությամբ: Նյութի հեղինակը խիստ բացասական և հեգնական շեշտադրումներով իր հոդվածում հստակ ազդակներ էր ուղարկում պաշտոնական Երևանին այն մասին, որ Մոսկվայում հավանություն չեն տալիս անվտանգության ոլորտում Հայաստանի համագործակցությանը այլ պետությունների հետ: Հոդվածագիրը տարակուսանք էր հայտնում, թե Ռուսաստանը մի շարք պայմանագրեր է կնքել Հայաստանի հետ զենքի մատակարարման մասին, ընդամենը երկու տարի առաջ է ստորագրվել վարկային համաձայնագիրը՝ 200 մլն դոլարի չափով ռազմամթերք տրամադրելու մասին, Ռուսաստանը հայկական կողմին մատակարարել է «Իսկանդեր», «Սմերչ», ՏՕՍ 1-Ա «Սոլնցեպյոկ» համակարգեր և մի շարք այլ զինատեսակներ: Եվ այսքանից հետո Հայաստանը հանդգնում է բանակցել չինացիների հետ կամ խոսել Չինաստանից զենք գնելու հնարավորության մասին: ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը «ՌԻԱ»-ի հետ զրույցում մեկնաբանել է ռազմական հայտնի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ կարծիք հայտնելով, որ իրականում Հայաստանը ոչ թե ուզում է զենք գնել Չինաստանից, այլ «ցուցադրական շանտաժ» է կազմակերպում Ռուսաստանի համար, որպեսզի իջեցնի Ռուսաստանի կողմից մատակարարվող սպառազինության գինը: Խրամչիխինի խոսքերով՝ պաշտոնական Երևանը նմանատիպ քայլերով զգուշությամբ հիշեցնում է Ռուսաստանին, որ վերջինս զենքի միակ մատակարարը չէ աշխարհում, ուստի կարելի է մի քիչ իջեցնել զենքի գինը: Ի դեպ, ավելի ուշ հոդվածը հեռացվեց ria.ru կայքից:

Չինաստանի հետաքրքրությունները Կովկասում

Քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը, սակայն, չի կարծում, թե «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումն արտահայտում է Ռուսաստանի տեսակետն այս հարցի վերաբերյալ: Քաղաքագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Ռուսաստանի արձագանքը ԱԳՆ-ի կամ նախագահի հայտարարությունն է, իսկ լրագրողներն ունեն ազատ խոսքի իրավունք և գրում են այն, ինչ ուզում են:

«Ես նույնպես կարող եմ իմ կարծիքը հայտնել, բայց ես Կրեմլի խոսափողը չեմ, ուստի պետք չի մտածել, որ ցանկացած կարծիք, որն արտահայտվում է ԶԼՄ-ների մակարդակով, հանդիսանում է Կրեմլի ձայնը»,- մեկնաբանեց Սկակովը:

Ինչ վերաբերում է հայ-չինական հարաբերություններին, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը հեռանկար չունի: Հայաստանը և Կովկասը հետաքրքրում են Չինաստանին ավելի շատ տնտեսական և քաղաքական տեսանկյունից:

«Չեմ կարծում, որ Հայաստանն ունի ֆինանսական միջոցներ Չինաստանից զենք գնելու համար: Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին շատ ցածր գներով կամ ընդհանրապես անվճար, իսկ Չինաստանը չի պատրաստվում բարեգործությամբ զբաղվել: Բայց Չինաստանն ունի իր հետաքրքրությունները Կովկասում՝ այդ թվում կապված «նոր մետաքսի ճանապարհի» իր գաղափարի հետ: Այս տարածաշրջանում Չինաստանին առաջին հերթին հետաքրքրում են Կասպից և Սև ծովերը միմյանց կապող Ադրբեջանը և Վրաստանը, բայց միևնույն ժամանակ հնարավոր են այլ ուղղություններ՝ Իրանից դեպի Հայաստան, Վրաստան և հետո դեպի Սև ծով: Չինացիները դիտարկում են մի քանի տարբերակներ, և այս առումով Հայաստանը հետաքրքիր է Չինաստանին: Կարող ենք ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացումն արտահայտում է Չինաստանի նոր հետաքրքրությունները տարածաշրջանի նկատմամբ»:

Ռուսաստանն իր հերթին փորձում է կապակցել Եվրասիական տնտեսական միության և «մետաքսի ճանապարհի» գաղափարները, ուստի ԵՏՄ-ի երկրների ներգրավումը Չինաստանի նախաձեռնած տնտեսական գոտուն, Ալեքսանդր Սկակովի կարծիքով, ձեռնտու է և հետաքրքիր Ռուսաստանին:

«Ես չեմ տեսնում Հայաստանի և Չինաստանի ռազմական համագործակցության հեռանկարներ»,- ավելացրեց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում