Saturday, 01 04 2023
Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը
ԱՀ ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով
«Կարմիր խաչի» միջնորդությամբ 12 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը կա՛մ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կա՛մ կներկայացնի առաջիկայում. պետնախարար
Արմավիրի Արշալույս բնակավայրում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ մարմին
Ազգի ոտնահարված ոգին կենդանացնելու համար պետք է ուտել «կերակուրը», որը ժողովուրդն ինքը պատրաստել էր․ Բաբայան
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»

Ինչ օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել պատգամավորները ԱԺ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 14-ը: Ազգային ժողովի կայքում դեռևս տեղադրված չէ քառօրյա նիստի օրակարգը, դեռևս ներկայացված չեն նաև նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունները, սակայն թե պատգամավորների, թե կառավարության կողմից ներկայացվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք քննարկման առարկա կդառնան ԱԺ մեկնարկող նստաշրջանի ընթացքում: «Արմենպրես» լրատվական գործակալությունն առանձնացրել է առավել հետաքրքրություն ներկայացնող օրենսդրական նախաձեռնությունները:

Օրենսդրական հետաքրքիր նախաձեռնություններով  է հանդես եկել Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Պատգամավորը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է սահմանել, որ սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու հարցը քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կարող է քննարկել, եթե հանցագործության վերաբերյալ հաղորդման քննարկման արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական գործի հարուցումը մերժելու,  հարուցված քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին կամ կայացվել է արդարացման դատավճիռ:

Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ դատական օրենսգրքում: Առաջարկվում է գործերի պատահական բաշխման կարգը կիրառել նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում ներկայացվող միջնորդությունների, դատական հանձնարարությունների և այլ միջնորդությունների նկատմամբ՝ դրանով բացառելով դատարանների նախագահների կողմից կամայական ու ոչ հավասարաչափ բաշխումը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում ներկայացվող միջնորդությունների, դատական հանձնարարությունների ու դատական ակտերի կատարման հետ կապված միջնորդությունների պատահական բաշխման կարգը:

«Ելք» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքում: Շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությամբ խմբակցության պատգամավորներն առաջարկում են դեղերի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից:  «Ելք» խմբակցության պատգամավորները կարծում են, որ ԱԱՀ-ից դեղերի ազատումը կհանգեցնի Հայաստանում դեղերի գների նվազման:

«Ելք» խմբակցության պատգամավորները մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկում են փոփոխություններ կատարել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում: Պատգամավորներն առաջարկում են պայմանագրային զինծառայողներին ազատել գույքահարկից:

«Ելք»-ը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են սահմանել, որ ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցել ցանկացող պատգամավորների տեսակցությունները որևէ պարագայում չի կարելի արգելել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ մեղադրյալի հարցաքննությունը պարտադիր պետք է տեսաձայնագրվի: Նախագծի ընդունումը պայմանավորված է նախաքննության ընթացքում` հարցաքննության ժամանակ, տեսաձայնագրում կատարելու միջոցով բացառելու կասկածյալի կամ  մեղադրյալի նկատմամբ  խոշտանգումը և վատ վերաբերմունքը:

Մեկ այլ նախաձեռնությամբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Պատգամավորներն առաջարկում են շրջանառության հարկի տարեկան 58.35 միլիոն դրամի շեմը, որը գործելու է 2019 թ., դարձնել տարեկան 115 միլիոն դրամ: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության շեմի սահմանման ժամանակաշրջանում ՀՀ-ում տնտեսության վիճակն այլ էր: Տարբեր էին ինչպես իրացման շրջանառությունները, այնպես էլ արտարժույթի փոխարժեքը. այդ ժամանակաշրջանում 58.35 մլն դրամը համարժեք էր շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին, որի ներկայիս արժեքը տատանվում է 100 մլն դրամի շուրջ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանն էլ առաջարկում են փոփոխություններ կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում: Առաջարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ  օրենքի գործողության ժամկետը երկարաձգել և 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն տալ սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում