Խորհրդարանն այսօր էլ չկարողացավ միանգամից սկսել իր աշխատանքը, քանի որ պատգամավորներին տևական ժամանակ չէր հաջողվում գրանցվել ու մասնակցել քվեարկություններին: Նրանք կա՛մ չէին կարող օգտվել նոր քարտային համակարգից, կա՛մ համակարգը չէր աշխատում: Եվ Հովիկ Աբրահամյանի հորդորներով, քարտուղարությունն էր փորձում օգնել պատգամավորներին: Գրանցումից հետո պատգամավորներն անցան նախորդ նիստերում քննարկված, ավարտված հարցերի քվեարկությանը: «Այնպիսի տպավորություն է՝ կարծես որոշ պատգամավորներ ուրախանում են, որ խնդիրներ կան քվեարկության առումով, և դա ինձ համար անհասկանալի է»,- նոր համակարգով քվեարկել չկարողացած ու դրանից հրճվող պատգամավորներին սաստեց Հովիկ Աբրահամյանը: