Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Վրաստանը ԼՂ-ն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս. «Հայաստանը պետք է ըմբռնումով մոտենա»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, թե Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում՝ սեպտեմբերի 12-ին մեկնարկող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին համատեղ հանդես կգան Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի խնդիրներին վերաբերող հարցերում:

«Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Չավուշօղլուն:

Ղարաբաղի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միասնական մոտեցումը և միևնույն դիրքորոշմամբ հանդես գալու հանգամանքը, բնականաբար, որևէ կասկած չի առաջացնում: Գլխավոր հարցն այստեղ Վրաստանն է, թե արդյոք թուրք նախարարը չի՞ խեղաթյուրել Վրաստանի դիրքորոշումը և ճիշտ կերպո՞վ է ներկայացրել վրացական կողմի տեսակետը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մասին: Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, բայց կոնկրետ ի՞նչ ձևաչափով կամ ի՞նչ նախաձեռնությամբ հանդես կգան երեք երկրները ՄԱԿ-ի վեհաժողովի ընթացքում, և արդյոք «համատեղ» հանդես գալը նշանակում է, որ վրացական իշխանությունները նույն կերպ են պատկերացնում ղարաբաղյան խնդրի լուծումը, ինչ Բաքուն և Անկարան:

Թեմային առնչվող հարցերը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Վրացական հիմնադրամի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին:

 

– Պարոն Գոգոլաշվիլի, կարծում եք՝ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը իսկապես հանդես կգա՞ն նման նախաձեռնությամբ, թե՞ Չավուշօղլուն ինչ-որ կերպ խեղաթյուրել է Վրաստանի տեսակետն այս հարցում:

– Չեմ կարող հստակ ասել՝ այդպիսի նախաձեռնություն կլինի կամ կառաջարկվի արդյոք բանաձևի նախագիծ, թե ոչ, բայց կարող եմ ասել, թե որն է Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցի առնչությամբ: Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ճանաչում է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս: Սա ինքնին հիմք է տալիս ենթադրելու, որ եթե ներկայացվի նման բանաձև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, Վրաստանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի լուծմանը, ապա Վրաստանը վստահաբար կաջակցի ցանկացած որոշման, որը կարտացոլի համաձայնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Չնայած Վրաստանի ներկայիս մոտեցմանը, որն ասում է, թե Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, կարծում եմ՝ եթե Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվեն այլ տարբերակով հիմնախնդիրը լուծելու մասին, Վրաստանը դեմ չի լինի, թեև Վրաստանն ինքը խնդիրներ ունի տարածքային ամբողջականության պահպանման հարցում: Այսպիսին է իրավիճակը: Կարծում եմ, որ ոչ միայն Վրաստանը, այլև միջազգային հանրության մեծ մասն այսօրվա դրությամբ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ճանաչում են Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք, ինչը չի նշանակում, որ այս երկրները՝ ներառյալ Վրաստանը, իսկ գուցե Վրաստանն առաջին հերթին մերժում է այն հնարավորությունը, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են այլ համաձայնության գալ այս հարցում: Ընդհակառակը, Վրաստանը միայն կողմ է ավելի լուրջ երկխոսության և ավելի լուրջ պայմանավորվածության ձեռքբերմանը այս երկու երկրների միջև:

– Ստացվում է՝ եթե Վրաստանը տարածքային ամբողջականության խնդիր ունի, ապա մյուս կոնֆլիկտների դեպքո՞ւմ էլ պիտի պաշտպանի կարգավորումը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Չէ՞ որ յուրաքանչյուր կոնֆլիկտ խիստ առանձնահատուկ է և պահանջում է ուրույն լուծում: Ինչո՞ւ Վրաստանն ավելի հավասարակշռված և անկողմնակալ դիրք չի գրավում Ղարաբաղի հարցում՝ ինչպես շատ երկրներ, որոնք չեն մասնակցում Մինսկի խմբի բանակցային գործընթացին: Այս երկրները, բացառությամբ, իհարկե, Թուրքիայի, հայտարարում են, որ աջակցում են հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին՝ հիմնված երեք հայտնի սկզբունքների վրա, և խոսքը ոչ միայն տարածքային ամբողջականության, այլև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին է:

Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքն իրավունք չի տալիս անջատվելու երկրից՝ հատկապես զինված հակամարտության արդյունքում կամ զինված գործողության միջոցով: Ես հասկանում եմ, որ որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Հայաստանը կամ Ռուսաստանը կիրառում են ինքնորոշման սկզբունքը՝ որպես տարածքային ամբողջականությանը հավասար սկզբունք, բայց Վրաստանի դիրքորոշումն այն է, որ ինքնորոշման սկզբունքը վերաբերի այն երկրներին, որոնք բռնազավթվել և գաղութացվել են այլ պետությունների կողմից: Սա, իհարկե, տեսական քննարկման հարց է և դժվար է միանշանակ գնահատական տալ:

– Վրաստանի կողմից նման դիրքորոշումներ արտահայտելը և նման քայլեր ձեռնարկելը կարո՞ղ են վատթարացնել Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները:

– Չեմ կարծում, որ դա կազդի երկու երկրների հարաբերությունների վրա, որովհետև Հայաստանն էլ ճիշտ նույն մոտեցումն ունի Վրաստանի կոնֆլիկտների նկատմամբ, միայն թե հակառակ իմաստով: Օրինակ, գրեթե ամեն տարի ՄԱԿ-ում ընդունվում են բանաձևեր Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի վերաբերյալ, և ամեն անգամ Հայաստանը հրաժարվում է պաշտպանել Վրաստանի դիրքորոշումը: Այս իմաստով, Վրաստանի կեցվածքը չի տարբերվում Հայաստանի կեցվածքից: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ըմբռնումով մոտենա Վրաստանի դիրքորոշմանը՝ ինչպես և Վրաստանն է ըմբռնումով մոտենում Հայաստանի դիրքորոշմանը, և երկու երկրների հարաբերությունները չեն վատթարանում դրա պատճառով: Բոլորն էլ հասկանում են, որ ո՛չ Հայաստանից է կախված Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը, ո՛չ էլ Վրաստանից է կախված Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, կամ Ղարաբաղի հարցը չի լուծվում ո՛չ Վրաստանում, ո՛չ Հայաստանում: Ու թեև երկու երկրներն էլ ունեն հստակ արտահայտված ազգային շահեր այս խնդիրների առնչությամբ, դիրքորոշումների անհամատեղելիությունը չեն խանգարում զարգացնել բարիդրացիական հարաբերությունները: Մենք իրար պետք ենք ցանկացած պարագայում: Չեմ կարծում, որ այս խնդրի պատճառով Հայաստանի կառավարությունը պիտի վատացնի իր հարաբերությունները Վրաստանի հետ կամ ընդհակառակը՝ Վրաստանի կառավարությունը պիտի վատացնի իր հարաբերությունները Հայաստանի հետ:

Հնարավոր է, որ Հայաստանի կողմից առաջանա դժգոհություն, եթե Վրաստանը աջակցի նման նախաձեռնությանը կամ բանաձևին, բայց պետք է նաև հասկանալ, որ Վրաստանի ազգային շահերն առաջին հերթին վերաբերում են իր տարածքային ամբողջականությանը: Եթե Վրաստանը հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքի առաջնահերթությունից և փոխի իր դիրքորոշումը նմանատիպ կոնֆլիկտների, օրինակ, ղարաբաղյան կոնֆլիկտի առնչությամբ, ապա նույնը կարող են անել նաև Ադրբեջանը և Թուրքիան՝ փոխելով իրենց դիրքորոշումը վրացական տարածքների հարցի վերաբերյալ, և դա կարող է շատ լուրջ ազդեցություն ունենալ Վրաստանի խնդրի վրա: Հետևաբար կարծում եմ, որ Վրաստանը և Հայաստանը փոխըմբռնումով պիտի վերաբերվեն միմյանց խնդիրներին:

Հայաստանի կառավարության հայտարարություններն այնքան էլ հստակ չեն եղել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի մասին, թեև Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, կասկածի տակ չի դրել այն: Մենք նաև տեսնում ենք այն, որ Ղարաբաղի պատվիրակությունները շատ հաճախ են գնում Աբխազիա, Ղարաբաղը գործընկերային հարաբերություններ է հաստատել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Ղարաբաղի իշխանությունները փոքր-ինչ վրդովեցուցիչ են իրենց պահում այս հարցերում, թեև վրացական կառավարությունը և ժողովուրդը ըմբռնումով են մոտենում դրան: Ուստի կարծում եմ, որ չի կարելի այս հարցում մեղադրել միայն Վրաստանին:

Իհարկե, Ղարաբաղի հարցը շատ բարդ է և այնքան էլ միանշանակ չէ, պարզապես խնդիրն առաջնահերթություններն են: Տվյալ պահին Վրաստանն առաջնությունը տալիս է տարածքային ամբողջականության սկզբունքին, և պատճառն այն չէ, թե Ադրբեջանն ավելի մոտ է Վրաստանին, քան Հայաստանը: Պարզապես Վրաստանի ազգային շահը թելադրում է այս հարցում աջակցել Ադրբեջանին: Բայց միևնույն ժամանակ Վրաստանը բազմիցս առաջարկել է պլատֆորմ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններ կազմակերպելու համար, և եթե երկու երկրները մեկ այլ լուծում գտնեն, ապա Վրաստանը, իհարկե, ուրախությամբ կսատարի այդ որոշմանը: Գլխավոր խնդիրն այն է, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Անկախ նրանից, թե ինչ համաձայնության կգան Հայաստանը և Ադրբեջանը, օրինակ, Ղարաբաղը կլինի անկախ կամ կորոշվի բաժանել Ղարաբաղի տարածքը Հայաստանի և Ադրբեջանի միջև, կամ էլ հարցը կլուծվի մեկ այլ տարբերակով, ամեն դեպքում Վրաստանը կընդունի և կպաշտպանի այդ որոշումը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա Վրաստանը երբեք չի ասել, թե չի աջակցում Մինսկի խմբի ջանքերին կամ դեմ է Մինսկի խմբի սկզբունքներին: Այս հարցում հակասություններ չպետք է լինեն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում