Tuesday, 09 06 2026
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում

Հաղթանակ Հայաստանին

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլային դիմակայության երկրորդ արարն է: Առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց 0:0 հաշվով` թողնելով երկակի և հակասական տպավորություններ և էմոցիաներ: Եվ այդ ամենից թերևս հիշարժան էր այն «բարեկամության» աղմուկը, որ Հայաստանում ինչ-որ շրջանակներ սկսեցին բարձրացնել Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ, մարզական առողջ միջավայրը ապականելով անառողջ և ստրկական «բարեկամության» ճիչերով: Ինչու ենք հիշատակում այս հանգամանքը:

Որովհետև, ինչպես երևում է ռուսաստանյան հանդիպումից առաջ, ռուսները իրենց «նեղություն» չեն տալիս բարեկամության ավելորդ դրսևորումներ բեմադրելու համար` երևի թե դա համարելով ստրուկ հայերի «արտոնությունը»: Եվ Ռուսաստան-Հայաստան խաղից առաջ, անկեղծ ասած, հենց այս համեմատությունը բավական տխուր մտորումներ է առաջ բերում` վերստին բարձրացնելով Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերության գլոբալ վերանայման և արմատական առողջացման խնդիրը:

Իսկ ֆուտբոլը կարող է լինել այդ խնդրի առնվազն հոգեբանական հիանալի մեկնարկ, որը կարող էր տրվել դեռ Երևանում, եթե ինչ-որ մարդիկ այդ մեկնարկը չխոչընդոտեին անհարկի զեղումներով: Սակայն մենք ունենք երկրորդ փորձի հնարավորությունը, և լիահույս ենք, որ այդ հոգեբանական վերելքի պահերը մեր ֆուտբոլիստները մեզ կպարգևեն իրենց հիանալի խաղով, համառ պայքարով, նվիրվածությամբ:

Հատկանիշներ, որոնց առկայության պարագայում արդյունքը անպայման գալիս է, սակայն նույնիսկ արդեն այնքան էլ կարևոր չի լինում, որովհետև այդ հատկանիշները ինքնին արդեն կարևոր են նկարագրի, հոգեբանության, հոգեվիճակի իմաստով: Պարզապես մեր տղաները պետք է հաղթահարեն այն, ինչ նստած է մեր ամբողջ հասարակության մեջ` հաղթահարեն ռուսների հանդեպ բարդույթավորված պատկառանքի անիմաստ գերակայությունը, իրենց զգան հավասար, իսկ ով իրեն հավասար է զգում դիմացինի հանդեպ, նա իրեն զգում է ուժեղ: Մեր տղաներն ուժեղ են, և մեր տղաները այդ ուժի զգացողությունը պարգևելու են նաև իրենց երկրպագուներին, մեզ բոլորիս:
Հաղթանակ Հայաստանի հավաքականին, հաղթանակ բոլորիս, հաղթանակ Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում